Առաջադրանքների փաթեթ 15-19 փետրվարի

Երկուշաբթի

15 փետրվարի

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

16 փետրվարի

Երեքշաբթի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվա-ճանում երե-աների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձ-տում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խոր-  չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միու-յունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստե-ծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավա-վել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Կարդա՛ հատվածները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Ուշադի՛ր կարդա և ուղղի՛ր սխալները։

Որթնել, որդատունկ, վարթանոց, Նվարթ, ելևեջ, շուրէրկրյա, երէկո, կեսոր, փղօսկր, ջրորհնեք, ախղակույտ, նորաօճ, թրչուն, միօտանի, հնաօճ, նրփերշիկ, վերէլք, անէրևակայելի։

Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։

Գյուտ, կազմ, կռիվ, գործ, խաղաղ, հուշ, հաշտ, սնունդ, ցույց, ազատ, նոր։

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և կարդա՛։

Դանդաղ քայլեմ՝ ծույլ կասեն, ․․․․ քայլեմ՝ գիժ կասեն։

Օձը դրսից է նախշուն, մարդը՝ ․․․․։

Տերը տարածն է ափսոսում, գայլը՝ ․․․։

17 փետրվարի

չորեքշաբթի

Կարդալ <<Մոծակն ու մրջյունը >> առակը և կատարել առաջին առաջադրանքը։

18 փետրվարի

հինգշաբթի

Գրավոր պատում <<Ինչպես ճանաչեցի Թումանյանին>> վերնագրով։ Ավարտե՛լ դասարանում սկսած պատումները և հրապարակե՛լ։

Ընտրության սկզբունքով անգիր սովորել կամ գեղեցիկ կարդալ և ձայնագրել Թումանյանի նշված բանաստեղծություններից մեկը։

Կանանչ ախպեր

Առավոտ

Աշնան վերջը

Ամռան գիշեր

Գարնան առավոտ

Աղբյուր

Մանուկն ու ջուրը

Գետակը

Արագիլ

Այվազովսկու նկարի առջև

Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները։ Հարգելի՛ ծնողներ, մասնակցե՛ք, աջակցե՛ք մեզ։ Ընթերցե՛ք Թումանյանի ձեր ամենասիրելի բանաստեղծությունը։ Վաղը մեր ամենայն բանաստեղծի ծննդյան օրն է։ Արժանին մատուցենք։ Ծանոթացե՛ք նաև այս հղումով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s