15 Փետրվարի
Երկուշաբթի
Կատարե՛լ նշված առաջադրանքները․ <<Գործնական քերականություն 5>> աշխատանքային փաթեթի <<խոսքի մասեր>> բաժնից։
159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
Դեղին — դեղնել
փոքր — փոքրանալ
բարի — բարիանալ
սիրուն — սիրունանալ
160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:
Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:
162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:
163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:
164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:
Ա Բ
Մեծ — մեծանալ
բարձր — բարձրանալ
չոր — չորանալ
չար — չարանալ
165. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:
Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի հրավիրևց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն:
Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:
16 Փետրվարի
Երեքշաբթի
Անգիր սովորել <<Իմ երգը>> բանաստեղծությունը, կատարել էջի առաջադրանքները։
17 փետրվարի
չորեքշաբթի
Կատարի՛ր առաջադրանքները։
Կարդալ <<Երկու սև ամպ>> բանաստեղծությունը։
17 փետրվարի
հինգշաբթի
Հարգելի՛ սովորողներ, անգիր կամ գեղեցիկ, արտահայտիչ ընթերցել սովորեք թումանյանական ձեր նախընտրած բանաստեղծությունը։ Անպայման տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք և հրապարակե՛ք ձեր բլոգներում։ Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները։ Բանաստեղծություններին ծանոթացե՛ք նաև այս հղումով։
18 փետրվարի
ուրբաթ
Ընթերցել <<Ահմադը>> պատմվածքը։ Վերլուծի՛ր պատմվածքի գաղափարը։ Ի՛նքդ փորձիր մի քանի հարց առաջադրել։