Առաջադրանքների փաթեթ 22-26 փետրվարի

22 փետրվարի

երկուշաբթի

Կարդալ <<Քաջ Նազարը>> հեքիաթի 1-3 -րդ հատվածները։ Կատարել առաջադրանքները։

  • Նշված հատվածներից դո՛ւրս գրիր դարձվածքները ու բացատրի՛ր։
  • Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին։  Ինչո՞ւ ես այդպես կարծում։
  • Համառոտ պատմի՛ր կարդացածդ հատվածի սյուժեն։

23 փետրվարի

երեքշաբթի

Կարդալ <<Քաջ Նազարը>> հեքիաթի 4-6-րդ հատվածները։ Կատարե՛լ առաջադրանքները։

  • Ըստ սյուժետային հերթականության նշի՛ր նրա կատարած ,,քաջագործությունները,,։
  • Մեկնաբանի՛ր Նազարի արարքները, դրանց դրդապատճառները գտի՛ր։
  • Ինչո՞վ էին Նազարին շրջապատող հերոսները տարբերվում իրենից։
  • Դիտի՛ր մուլտֆիլմը  և նշի՛ր սյուժետային տարբերությունները։

24 փետրվարի

չորեքշաբթի

Ծանոթացի՛ր լեզվաբանական ամսագրին և փորձի՛ր կազմել հետաքրքիր, լեզվաբանական առաջադրանքներ։

Կատարել տրված առաւջադրանքները։

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

181. Բացատրի´ր, թեցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է:
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը .ասունցի էր ու շատ էր պատմում .սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել .ասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը .ոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի .ոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .ղնձե քաղաքը:
Գտածը .ղնձե մատանի էր:
Կիրակոս .անձակեցու պատմության մեջ հանդիպում է .ղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ .անձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական .անձասար էր:
Պետրոս .ռաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն .ռաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր .ակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

25 փետրվարի

հինգշաբթի

Հետազոտական աշխատանք <<Իմ Թումանյանը>> թեմայով։ Աշխատանքը ներկայացնելու եք հաջորդ շաբաթ, հինգշաբթի օրը։ Կսպասեմ հետաքրքիր փաթեթների։

Բովանդակությունը

Բանաստեղծի՝ ձեր նախընտրած ստեղծագործությունները

Հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին

Հուշեր Թումանյանի մասին

Ընտանեկան կամ անհատական ընթերցումներ։

Այլ

26 փետրվարի

ուրբաթ

 Անուն, ազգանուն

1.Կազմի՛ր բառերտրված արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Էկրան-

երգ-

 երանգ-

 օծել-

Էկրան-

Էժան-

Եղբայր-

Օր-

Օգուտ-

Օգնել-

Որդի-

Որակ-

 2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո, ապա բացատրի՛ր այդ բառերի իմաստները:

-րդան, ոսկեզ-ծել, որսորդ, -րթ, հայ-րդի, ոսկե-ղ, -ձագալար, նրբա-ճ, ամենա-րակյալ

3. Սխալ գրված բառերը ջնջի՛ր:

Լուսնկա, ինքն-ստինքյան, ակնդետ- ակընդետ, չ-նկնել, գույնզգույն

4. Ինչպե՞ս են արտասանվում ո և ե տառերը նշված բառերում:

չարորակ,

Չարորակ—

Որակյալ—

Արջաորս—

Անորոշ- —

Ամենաերկար—

Ապերջանիկ-

5. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ- որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած-վախեցավ  նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ-օգնել:
– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է— ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին  ինքնաթիռ ընկավ:

6. Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար հոմանիշով:

Նրան աշխատանքից հանեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված: Մատիտներիդ մեջ ծիածանի բոլոր գույները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  թանձր բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին մաքառել  ու հաշտվելու փորձեր էին անում: Բերրի խոստումներ  տվեց ու գնաց:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s