<<Հազարան հավք>> հեքիաթի՝ դասարանում ընթերցած հատվածները պատմել սովորել։ Վաղը բացօթյա դասի ընթացքում իրականացնելու ենք <,Ես հեքիաթասաց եմ>> նախագիծը։ Յուրաքանչյուր խումբ ընկերներին ներկայացնելու է իր ընթերցած հատվածը։
Հավա-վեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխար-ի երեսին, պետք է փակել ար-ը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վեր-ապես գլխի ընկան, չորս կողմից կմոտենանք ար-ին և -ստայնով կծա-կենք նրան։
-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը,- և ար-ին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։
Այ-պես էլ արին․ տոպրակ հյուսեցին ար-ի շուրջը։ Աշխար-ը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քա-շ տվին իրենց բու-նը։ Բայց բարկացավ ար-ը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ –երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում ար-ից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։
Կազմի՛ր բարդ բառեր, որպես առաջին բաղադրիչ գործածելով տրված գոյականները։
Արև
Երես
Սարդ
Ժամ
Ընդարձակի՛ր նախադասությունը։
Սարդերը հավաքվեցին։
Կետադրի՛ր նախադասությունը։
Արևը բարկացավ վառեց տոպրակը այրեց սարդերի ճանկերը դուրս եկավ կապույտ երկինք և շողաց ավելի պայծառ։
Խորհո՛ւրդ տուր սարդերին։
Ընդգծի՛ր՝ որ առածն է համապատասխանում բնագրի բովանդակությանը։
Լավություն արա ու ջուրը գցի՛ր։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։
Պտուղը ծառից հեռու չի ընկնում։
Առածներից մեկը վերնագիր դարձրո՛ւ և պատմություն հորինի՛ր։
27 ապրիլի
Երեքշաբթի
Կարդալ <<Ջելսոմինոյի արկածները>> վիպակի տրված հատվածը։ Գրե՛լ ընդգծված բառերի հոմանիշները։
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
Փորձի՛ր պատմել Ջելսոնիմոյի անունից։
28 ապրիլի
չորեքշաբթի
Կատարի՛ր առաջադրանքները։
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Շատ տարիներ առա-, երբ թու-թը դեռևս հայտնի չէր, մարդիկ գրում էին մագաղա-ի վրա։ Այն պատրաստում էին կեն-անիների ձա-երի մոր-ուց։ Հատկապես օ-տագործում էին հորթի կամ ուլի մորթին։
Ինչի՞ վրա էին գրում մարդիկ, երբ թուղթ չկար։
Ի՞նչ նշանակություն ունի թուղթը մեր օրերում։
Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից թղթի ստեղծման մասին մի քանի հետաքրքիր տեղեկություն գտի՛ր և պատճենի՛ր։
Տեքստից դուրս գրի՛ր երկու բառակապակցություն։
Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երկու բառ։
Կենդանիներ և օգտագործել բառերը բաժանի՛ր վանկերի։ Նշի՛ր վանկերի քանակը։
Գտի՛ր հոդակապ ունեցող բառը։
Միջանցք, հացթուխ, դասամիջոց, վայրէջք։
Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Կարդալ <<Հազարան հավք>> տարբերակի <,Արեգը կարմիր աշխարհում>> հատվածը։
30 ապրիլի
ուրբաթ
Կատարել առաջադրանքները
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Թա-ավորն ուներ երկու որ-ի։ Նա դժվարանում էր որոշել, թե որ-իներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փոր-ել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թա-ավորն ասաց․
-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օ-նել նրանց։
-Շատ լավ,-ասաց որ-իներից մեկը և սկսեց -սկի բաժանել։
Իսկ մյուս որ-ին էլ թե․
-Ես նրանց գութան կնվիրեմ։ -սկին, որ իմ ե-բայրը այդպես շռայլ-րեն բաժանում է, մի օր կարող է վեր-անալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթան-ը։
Շատ ուրախացավ ծեր թա-ավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որ-ուն։
Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։
․․․․․ թագավոր
․․․․․ որդի
․․․․ գահաժառանգ
․․․․․ գյուղացի
—— գութան
․․․․ հող
Ոսկիբառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։
Ածանցավոր բառ
արմատ
ածանց
թագավոր
գյուղացի
շռայլորեն
անվերջ
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Արքա
Ընծայել
Ավարտել
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Քիչ
Երիտասարդ
Տխրել
Կազմի՛ր բառակապակցություններ։
․․․․ գահ
․․․․ոսկի
շռայլորեն ․․․․
նվիրել ․․․․
Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։
Ծեր թագավորը շատ ուրախացավ։
Շարունակի՛ր։
Երբ մարդիկ կարիքի մ եջ են․․․․
Թագավորը հայտարարեց , որ․․․․
Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։
Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։
էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։
Էսպես թագավորեց երկար ժամանակ։
Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահականմշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։ Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։
Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»: Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում. Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես: Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց. — Նայե՛ք: Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ: -Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում: Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին: Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց. -Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր: Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ: Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու: -Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել; -Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը: -Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը: Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ: -Բարի օր,-ասաց երիտասարդ խեցգետինը: Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց. -Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար: Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր. -Չէ՛, ե՛ս եմ իրավացի: Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով. -ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ: