Առաջադրանքների փաթեթ 12-16 ապրիլի

5.1 դասարան

12 ապրիլի

երկուշաբթի

Կատարել առաջադրաքրանքները։

Տրված հնչյուններն այնպես դասավորիր, որ բառեր ստացվեն։

րիպնա

դրիո

ցրզոգ

եսփա

սյուհ

րնեոց

Գրի՛ր տրված նույնանունների տարբեր բացատրությունները։

մարտ-

մատ-

շահ-

քանոն-

կետ-

հոտ-

Գրի՛ր հականիշները։

անցյալ-

միամիտ-

ելք-

գիշեր-

մենիմաստ-

Գրի՛ր հոմանիշները։

գրոհել-

շնորհալի-

անակնկալ-

մատնիչ-

Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:

Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:

Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

13 ապրիլի

երեքշաբթի

Կարդա՛լ <<Վաճառականի խիղճը>> պատմվածքը, բառարանի օգնությամբ բացատրել տեքստում ընդգծված բառերը։

14 ապրիլի

չորեքշաբթի

Մասնակցել մայրենիի ապրիլյան ֆլեշմոբին

15 ապրիլի

հինգշաբթի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարի՛ր 186, 187, 188 և 189-րդ առաջադրանքները։

16 ապրիլի

ուրբաթ

Աղայանական ընթերցումներ՝ սովորողների ընտրությամբ։

Առաջադրանքների փաթեթ 12-16 ապրիլի

4.2 դասարան

12 ապրիլի

երկուշաբթի

Տանը

Կարդալ <<Ցախավլի գաղտնիքը>> ստեղծագործությունը։ Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։

13 ապրիլի

երեքշաբթի

Դասարանում

Կատարել տեքստի առաջադրանքները։

  • Արձակ պատմի՛ր զրույցը։
  • Բնութագրի՛ր քեզ դուր եկած հերոսին։
  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
  • Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։
  • Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։
  • Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Կատարե՛լ առաջադրանքները։

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ ավելացնելով ( iնչպիսի՞ և որտե՞ղ) հարցերին պատասխանող լրացումներ։

Աղջիկը պարում է։

Երեխաները խաղում են։

Շնիկը վազվզում էր։

Քամին սուլում է։

Պատմողական նախադասությունները դարձրո՛ւ հարցական։

Մրջյունը աշխատասեր միջատ է։

Առյուծը կենդանիների արքան է։

Գետաձին օրվա ընթացքում մոտ հիսունից վաթսուն կգ չոր խոտ է ուտում։

Բացատրի՛ր դարձվածքները։

երես դարձնել-

երես առնել-

ձեռք առնել-

մեջք մեջքի տալ-

բախտը ժպտալ-

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

բառ

ջուր

գիրք

խաղ

սենյակ

հեքիաթ

գույն