Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Շարունակել կարդալ

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կեն-անիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձու-տն է: Իսկ գիտե՞ք, որ առա-ին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ընձուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա

քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Շարունակել կարդալ

Ստուգատեսային շաբաթվա ամփոփում

Նախագծի հղումը

Հաշվետու պատումներ

4.2 դասարան

Ռուբեն Շահվերդյան

Էվելինա Սաֆարյան

Դանիել Հարությունյան

Մարինե Մադոյան

Գառնիկ Բարսեղյան

Ալեն Հարությունյան

Արսեն Աբրահամյան

Վաչե Վելիցյան

Լուսինե Աղաբաբյան

Դավիթ Հարությունյան

Իվետտա Բաբայան

Հայկ Ղազարյան

Նարե Կարապետյան

Հարություն Կիրակոսյան

Տաթև Սարգսյան

Գոհար Եգանյան

Էսթեր Մնացականյան

Սոֆի Օհանյան

Լուսինե Աղաբաբյան

5.1 դասարան

Սամվել Մխիթարյան

Միքայել Հովհաննիսյան

Անահիտ Առաքելյան

Տիգրան Գալստյան

Հասմիկ Բաղրամյան

Դավիթ Մուրադյան

Արեգ Հարությունյան

Զոյա Այվազյան

Արեգ Քեշիշյան

Նախագծային հաշվետվություններ

4.2 դասարան

Տաթև Սարգսյան

Սամվել Մխիթարյան

Վաչե Վելլիցյան

Արեգ Հարությունյան

Տարվա նախագիծը․

4.2 դասարան

պատումներ

Ալեն Հարությունյան

Վաչե Վելիցյան

Տեսապատումների շարք

Արման Աբրահամյան 5. 1 դասարան

Անահիտ Առաքելյան

Ալվինա Խարազյան

Սեյրան Շահսուվարյան

Ստեղծագործական պատումներ

Եթե ես ունենայի իմ դպրոցը

Հարություն Կիրակոսյան

Վաչե Վելիցյան

Անետա Կտակյան

Դավիթ Հարությունյան

Եթե ես կարդալ չկարողանայի

Իվետտա Բաբայան

Իմ ամենասիրելի վայրը դպրոցում

Ռուբեն Շահվերդյան

Դավիթ Հարությունյան

Հարություն Կիրակոսյան

Անետա Կտակյան

Կատրին Ստեփանյան

Վաչե Վելիցյան

Ամենապիտանի բանը

Ալեն Հարությունյան

Կարդում եմ

Սովորողները ներկայացնում են իրենց նախընտրած ստեղծագործությունը

Ալեն Հարությունյան

Տաթև Սարգսյան

Կատրին Ստեփանյան

Սոֆի Օհանյան

Վաչե Վելիցյան

Էվելինա Սաֆարյան

Հայկ Ղազարյան

Ամառային ճամբար 2021

Նախագծի տևողությունը՝ հունիսի 1-11-ը։

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների ճամբարականներ։

10-րդ ջոկատ՝  Ընթերցասեր հայրենագետների ջոկատ։

Ջոկատավարներ՝ Արմինե Աբրահամյան, Արմինե Գոգինյան

Մասնակիցներ՝

1.Ավագյան Գրիգոր

2.Ազարումյան Էմմա

3.Այվազյան Զոյա

4.Խարազյան Ալվինա

5.Սարգսյան Տաթև

6.Հովհաննիսյան Միքայել

7.Հարությունյան Մանե

8. Հարությունյան Դանիել

9.Մուրադյան Դավիթ

10.Բլեյան Դավիթ

11.Բուդաղյան Մարկ

12. Մկրտչյան Մհեր

13.Թադևոսյան Աննա

14.Յայլոյան Ադրիանա

15.Վարդանյան Արեն

16.Մայիլյան Ալեքսանդր

17.Երանոսյան Ալեքս

18. Հակոբյան Մհեր

19. Եվա Մովսիսյան

20. Գրիգորյան Նարե

21. Մանգասարյան Կատրին

22. Գիգոլյան Էդգար

23. Վարդանյան Ռաֆայել

24. Մելիքյան Անրի

25. Այվազյան Լևոն

26. Մովսիսյան Աբել

27. Գալստյան Արամ

28. Գրիգորյան Սուսաննա

29. Հարությունյան Մանե

30 Վարդանյան Մարկ

Ճամբարային աշխատակարգի ուղղությունները

Ընթերցողական նախագծեր, բանավեճ-քննարկումների կազմակերպում

Ճամփորդական նախագծեր

Ամառային լողափ, մարզական նախագծեր

Ինտելեկտուալ, ստեղծագործական խաղեր

Բանգլադեշյան հունիսյան պլեներԴ պրոցի՝ հաջորդ տարվա ուսումնական օրացույցի քննարկում սովորողների հետ

Շրջակա միջավայրի խնամքի նախագծեր

Ճամփորդական նախագծեր, հայրենագիտական քայլքեր, հեծանվաերթեր

Ինքնասպասարկման նախագծեր․ համեղ և օգտակար ընդմիջման կազմակերպում

Մենք փոքրիկ մեղվաբույծներ ենք- հետազոտական նախագիծ

Ճամբարային օրակարգ

09:00-09:20 Ճամբարային տողան, ներկա-բացակա

09:20-10:20 Քայլք, հեծանվավարություն, սպորտային խաղեր, լող

10:20- 11:20 Ընթերցողական նախագծեր, ինտելեկտուալ խաղերի կազմակերպում,

11:20- 12:00 Ընդմիջման կազմակերպում․ խոհանոցային գործունեություն

12:00-12:30 Ընդմիջման կազմակերպում

12:30-13:30 Միջավայրի խնամքի, տեխնոլոգիական նախագծեր

13:00-13:35 Օրվա ամփոփում

Մայիսի 31

երկուշաբթի

Օր առաջին

09:00-09:20 Ճամբարականների ընդունում, տողան

09:20- 10:05 Ստուգատեսսյին աշխատանք 4-րդ դասարանի ճամբարականների հետ։ Տարեվերջյան ստուգումների նախապատրաստություն։

10:10-10:55 Ազգային երգ ու պարի ուսուցում։ <<Հազարան հավք>> Գովք բնությանը, ծաղկունքին։ Նախագծի համակարգող՝ Սեդա Թևանյան։

10:55-12:00 ճամբարային խաղերի կազմակերպում․

<<Ակնկալիքների ծառ>>- ի ձևավորում։ Ճամբարականները ներկայացնում են իրենց ակնալաիքները ամառային ճամբարից։ Արդյունքում ստեղծում ենք մեր ճամբարային ակնկալիքների ծառը, որը կքննարկենք ճամբարի ավարտին։

Աշխառանքի համար անհրաժեշտ են՝ սպիտակ թղթեր, հասարակ մատիտներ, գունավոր թղթեր, սոսինձ։

Տրամադրությունը բարձրացնող և լիցքաթափող խաղ բակում․ <<Հաճելի խոսքեր>>։

12:00-12:30 Ճամբարային ուրախ նախաճաշ

12:30-13։15 Բակային խաղեր․ անհրաժեշտ պարագաներ՝ գնդակ, ցատկապարան։

13:15-13:35 Օրվա ամփոփում, հաջորդ օրվա օրակարգի պլանավորում։

Հունիսի 1

Երեքշաբթի

09:00-09:20 Ճամբարականների ընդունում, տողան

09:20-09:40 Միջավայրի խնամքի նախագծեր

09:40-10:10 Ինտելեկտուալ խաղեր․ հարցերը մշակում են ճամբարականները։

10:30-11:30 Լող, պաղպաղակի հյուրասիրություն

1130-12:00 Տոնական ընդմիջում․ պատրաստում ու համտեսում ենք միասին․ մրգային աղցան։

12:00-12:50 Զվարճալի սպորտային խաղեր

12:55-14:20 Ճամբարային ընտրությամբ գործունեության նախագծեր:

Օրվա քրոնիկոն

Հունիսի 2

չորեքշաբթի

Օրակարգ

09:20-10:05 Ստուգատեսային աշխատանք 4. 2 դասարանի ճամբարականների հետ:

10:05-10:30 Ներկա-բացական, ճամփորդության նախապատրաստում։

10:30- 14:00 Քայլք-ճամփորդություն դեպի Հրազդանի կիրճ․ նախագծի համակարգող՝ Արմինե Գոգինյան

Ճամփորդական օրվա քրոնիկոն

Հունիսի 3

հինգշաբթի

09:00-09:20 Ճամբարականների ընդունում

09:20-10:10 Ճամբարային օրագրապատումների ընթերցում, քննարկում։

10:10-10:25Լողի նախապատրաստություն

10:30-11:00 Լող

11:00-11:45 Ստեղծագործական խաղ․ Ջ․ Ռոդարի <<Երևակայական երկանդամություն>> հնարի կիրառմամբ։

11:45-12:00 Ընդմիջման նախապատրաստություն

12:00-12:30 Ընդմիջում

12:30- 13։00 Արատեսյան ճամփորդությունների նախագծերի ծանոթացում, հրապարակում, օրվա ամփոփում։

13։00-14։20 Ճամբարային ընտրությամբ գործունեություն

Հունսի 4-6

ուրբաթ

Եռօրյա ճամբարի կազմակերպում Արատեսի դպրական կենտրոն։ Նախագիծը տե՛ս հղումով։

Արատեսի առավոտը

Երկիր դրախտավայր

Եռօրյա ճամբարի քրոնիկոն

07 հունիսի

երկուշաբթի

Օր վեցերորդ

09:00-09:20 Ճամբարականների ընդունում, տողան

09:20- 10:05 Ստուգատեսսյին աշխատանք 4-րդ դասարանի ճամբարականների հետ։ Տարեվերջյան ստուգումների նախապատրաստություն։

10:10-10:55 Ազգային երգ ու պարի ուսուցում։ <<Հազարան հավք>> Գովք բնությանը, ծաղկունքին։ Նախագծի համակարգող՝ Սեդա Թևանյան։

10:55-12:00 Բակային խաղերի կազմակերպում

12:00-12:30 Խոհանոցային գործունեություն․ պիցցայի պատրաստում, համտես

12:30-13:35 Հետազոտական աշխատանք․ <<Զվարթնոցի արգելոց-թանգարան>>․ նախագծային աշխատանք։ Պատրաստվում ենք ճամփորդությանը

08 հունիսի

երեքշաբթի

09:00-09:20 Ճամբարականների ընդունում, տողան

09:20-:10:30 <<Սովորող-սովորեցնող>> նախագիծ․ նախակրթարանների 2-4 տարեկանների խմբի հետ այցելություն Ագարակ, սպորտային խաղերի կազմակերպում։

10:30-11:30 Լող

1130-12:00 Ընդմիջում

12:00-12:50 Բանավեճ-քննարկում ճամբարականների հետ․ Թեման՝ <<Գնահատում>>

Մաս առաջին

Մաս երկրորդ

Մաս երրորդ

12:55-14:20 Ճամբարային ընտրությամբ գործունեության նախագծեր:

09 հունիսի

չորեքշաբթի

09:00-09:20 Ճամբարականների ընդունում, տողան

09:20-10:05 Ստուգատեսային աշխատանք 4. 2 դասարանի ճամբարականների հետ:

10:05-10:45 Միջավայրի խնամք, բակային խաղեր

10:45-11:00 Ճամփորդության նախապատրաստություն

11:00- 14:00 Ճամփորդություն դեպի Զվարթնոց-արգելոց-թանգարան․ նախագծի համակարգող՝ Արմինե Գոգինյան

հունիսի 10

հինգշաբթի

09:00-09:20 ճամբարականների ընդունում, ներկա-բացակա

09:20-10:15 Ճամբարային օրագրապատումների ընթերցում, քննարկում, խմբագրում։

10։15-11։00 Լող

11:00-12:00 Հանդիպում, քննարկում Սոնա Փափազյանի հետ։

12:00-12:45 Ճամբարային ուրախ ընդմիջում

12:45-14:20 Ճամբարային ընտրությամբ գործունեույթուն

հունիսի 11

ուրբաթ

09:00-09:20 ճամբարականների ընդունում, ներկա-բացակա

09:20-11:00 Քայլք դեպի Ս․ Երրորդություն եկեղեցի, Զատիկյանի այգի։ Այցելություն եկեցեղի, մարզանք այգում, բակային խաղերի կազմակերպում, պաղպաղակի համտես։

11:00-11:45 Ճամբարային գործունեության քննարկում, ամփոփում։

11:45-12:00 Քայլք դեպի դպրոց-պարտեզ։

12:00-12:30 Ընդմիջման կազմակերպում, միջավայրի խնամք։

12:30- 13:35 Զրույց քննարկում Սոնա Փափազյանի հետ․ <,Կախվածություն խաղերից>>:

Ստուգատեսային առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ և նշված բոլոր առաջադրանքները հրապարակի՛ր այդ էջում։

Առաջադրանք առաջին

24- 25 մայիսի

երկուշաբթի, երեքշաբթի

Հաշվետու պատում

Աշխատանքի բովանդակությունը

Իմ ուսումնական տարին— ինքնագնահատում

Սովորողը պատմում է ուսումնական տարվա իր ձեռքբերումների ու բացթողումների մասին, ներկայացնում իր մասնակցությունը տարատեսակ նախագծերին։ Պատմում, թե ինչ կարևոր որակներ է ձեռք բերել, ինչպես է աշխատել։

26 մայիսի

չորեքշաբթի

Իմ նախագծային աշխատանքները-հաշվետվություն

Հղումներով ներկայացվում են առարկայական նախագծերը, որոնցից առանձնացվում են նախընտրած նախագծերը՝ հիմնավորումներով։

Օրինակ

Ինչո՞ւ եմ ամենից շատ հավանել այս կամ այն նախագիծը։ Նախագծի իրականացման ընթացքում ի՞նչ նոր բան եմ բացահայտել, ո՞ր աշխատանքն եմ ամենից շատ հավանել։

27, 28 մայիսի

հինգշաբթի, ուրբաթ

Առաջադրանք երկրորդ

Տարվա նախագիծը

Սովորողը մանրամասն պատմում է իր ամենասիրելի նախագծի մասին, նշում, թե ինչպես է մասնակցել, ինչ նոր բան է սովորել, ո՞ւմ օգնությամբ։ Ի՞նչ է տվել իրեն այդ նախագծի իրագործման ընթացքը։ Ներկայացնում է նախընտրած ստեղծագործությունը՝ տեսապատումի միջոցով, իսկ ստեղծագործության աուդիոգրքի ստեղծման արդյունքում, կիրառում է ձեռք բերած հմտությունները, ուսումնական նյութ ստեղծում իր կրտսեր կամ հասակակից ընկերների համար։

Առաջադրանք չորրորդ

09-11 հունիսի

չորեքշաբթի-ուրբաթ

Ներկայացրո՛ւ ձայնագրություն կամ տեսապատում՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք հինգերորդ

15 հունիսի

երկուշաբթի

Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերից որևէ մեկով․

«Եթե ես ունենայի իմ դպրոցը»

«Ամենապիտանի բանը»

Կարող ես գրել նաև քո ցանկացած վերնագրով։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում:

Ստուգատեսային շաբաթ

Նախագծի տևողությունը՝

Մայիսի 24-հունիսի 26-ը։

Մասնակիցներ՝ 4. 2 և 5.1 դասրանների սովորողներ։

Նպատակը՝ ուսումնական տարվա ամփոփում, գնահատում, ինքնագնահատում։

Խնդիրները՝

Կատարած աշխատանքը ամփոփելու կարողությունների մշակում

Աշխատանքը գնահատելու, վերլուծելու կարողությունների զարգացում

Ինքնագնահատման կարողությունների մշակում

Ձեռք բերած կարղությունների ու հմտությունների կիրառում

Աշխատանքի բովանդակություն

Հաշվետու պատումների հրապարակում բլոգներում

Տարվա ամենատպավորիչ նախագիծը․ տեսապատումների շարք

Իմ ամենասիրելի հեղինակը, ստեղծագործությունը․ մեդիահոլովակ

Ընթացքը

Շաբաթվա ընթացքում սովորողները կաշխատեն վերը նշված ուղություններով։ Աշխատանքները ներառում են դասարանական և ընտանեկան նախագծեր։ Աշխատանքները կատարելիս սովորողը հնարավորություն է ստանում անդրադառնալ տարվա ընթացքում իր կատարած աշխատանքներին, տարատեսակ նախագծերին, վերլուծության է ենթարկում իր տարվա գործունեությունը, բլոգի օգնությամբ ներկայացնում հրապարակված աշխատանքները, առանաձնացնում, ձեռք բերած կարողությունների շնորհիվ նորովի ներկայացնում իր նախընտրած նախագիծը, հեղինակին կամ ստեղծագործությունը։

Բովանդակությունը՝

Ուսումնական տարվա օրացույցը

Ամփոփում

Սովորողներն իրենց աշխատանքները հրապարակում են բլոգի <<Ստուգատեսային շաբաթ 2021 բաժնում>>։

Հայոց այբուբենը

Գրի ծագումը և հայոց այբուբենը .

Կարդա՛ հղումով

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

ա = 1 ժ = 10 ճ = 100 ռ = 1000
բ = 2 ի = 20 մ = 200 ս = 2000
գ = 3 լ = 30 յ = 300 վ = 3000
դ = 4 խ = 40 ն = 400 տ = 4000
ե = 5 ծ = 50 2 = 500 ր = 5000
զ = 6 կ = 60 ո = 600 ց = 6000
է = 7 հ = 70 չ = 700 ւ (ու) = 7000
ը = 8 ձ = 80 պ = 800 փ = 8000
թ = 9 ղ = 90 ջ = 900 ք = 9000

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ: Այսպես՝

      ^                   ^              ^             ^
ա = 10000 բ = 20000 ժ = 100000 ք = 90000000

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

Կարդա՛ հղումով

Առաջադրանքներ

Օգտվելով այբուբենի թվային արժեքների աղյուսակից, տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

7 , 10 , 17, 2021, 54 ,1997, 42, 70 ,,86, 4000, 6531 ։

Տառերը իրենց թվային արժեքների փոխարեն գործածելով, ընկերոջդ կամ ուսուցչիդ նամակ գրի՛ր։

Պոչատ աղվեսը

Ուշադի՛ր կարդա՛ և դիտարկի՛ր տեքստերի բովանդակային տարբերությունները։

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակը, ձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։

Բնութագրի՛ր աղվեսին։

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Տե՛ս նաև հղումով

Առաջադրանքների փաթեթ 17-21 մայիսի

4.2 դասարան

<<Կարդում ենք առակներ>> էլեկտրոնային փաթեթի ստեղծում։

17, 18 մայիսի

Երկուշաբթի, երեքշաբթի

Ձայնագրել կամ տեսագրել Վ․ Այգեկցու կամ Մ․ Գոշի, ձեր նախընտրած առակներից մեկի ընթերցումը։

Շարունակել կարդալ

Կարդում ենք առակներ

Վարդան Այգեկցի

<<Արդար վաստակը>>

Ռուբեն Շահվերդյան

Եղոպոս

<<Պոչատ աղվեսը>>

<<Հրեշտակն ու աղքատը>>

Կատրին Ստեփանյան

Բազեն և հավը

Տաթևիկ Սարգսյան

Առյուծը գայը և աղվեսը

Բաբայան Իվետտա

Աղվեսն ու սագերը

Մարինե Մադոյան

Եղեգն ու ծառերը

Էսթեր Մնացականյան

Գոհար Եգանյան

Եղջերուն ու խաղողը

Հարություն Կիրակոսյան

Հարություն Կիրակոսյան

Իմաստուն զինվորը

Անետա Կտակյան

Ձկնորսն ու ձկնիկը

Եվա Հակոբյան

Բարի գործը

Դավիթ Հարությունյան

Ճշմարտոխոս աղքատը