03-07 մայիսի․ առաջադրանքների փաթեթ

5.1 դասարան

03 մայիսի

Կատարել տրված առաջադրանքները։

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝


Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

            Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
            Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
            Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
            Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած             «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,    ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

04 մայիսի

երեքշաբթի

Գրել պատում <<Իմ ընկերը>> թեմայով՝ առանց նշելու ընկերոջ անունը։ Դասի ընթացքում կարդալու ենք և գուշակենք, թե ում մասին է պատումը։ Հետաքրքիր է ինելու։ Սպասում եմ ձեր գեղեցիկ, բովանդակային պատումներին։ Չմոռանա՛ք հրապարակել բլոգներում և հղումն ուղարկել։

06 մայիսի

հինգշաբթի

Կատարել առաջադրանքները։

Բարդ նախադասություն

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր             համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր             համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ         դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,             որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև ….
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե ..
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն ……
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ ……
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ …..
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ ………

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվ:

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան             շնաձկները:
            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք          արտահայտելու, քան գրավորը:
            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ       երաժշտությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s