Առաջադրանքների փաթեթ 10-15 մայիսի

4.2 դասարան

10 մայիսի

երկուշաբթի

Կատարել տեքստային առաջադրանքները։

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

   7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ___________  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն _____________ բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, ____________ շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  ___________:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

  11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

15.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

   11 մայիսի

երեքշաբթի

Կարդա՛լ Մխիթար Գոշի առակներից մեկը և պատմել սովորել։

Լրացուցիչ առաջադրանք

Նկարազարդել առակը և ձայնագրել։

12 մայիսի

չորեքշաբթի

Ընտրության սկզբունքով Կարդալ Վարդան Այգեկցու առակներից մի քանիսը։ Ընտրել ամենից դուր եկածը, հրապարակել բլոգում և վերլուծել։ Վաղը դասի ընթացքում ներկայացնելու եք ընտրած առակը և ձեր վերլուծությունը։

13 մայիսի

հինգշաբթի

Կատարել տեքստային աշխատանք N 11-ը։

16 մայիսի

ուրբաթ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Պայծառ արևը իր ոսկեգույն ճառագայ-ները տարածեց երկրի վրա։ Առա-ին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Նա թափ տվեց թևերը և անմի-ապես դուրս թռավ բնից։ Երկրորդ ճառագայթը հավաբու-նն ընկավ կտուրի եր-իկից։ Հավերը բարձր կ-կ-ացին ու կուչ եկան։

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր պատմությունը։

Գրի՛ր, թե արևի ճառագայթներից ի՞նչ արեցին արտույտն ու հավերը։

Արտույտը

Հավերը

Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով բոլոր գոյականները։

Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով երկու բառ։

Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառի հոմանիշը։

Ո՞ր բառը ածանցավոր չէ։

գեղեցիկ

Թանկագին

Պատուհան

Ձևավոր

Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

Տոնածառ

Դուռ

Մատ

Գառ

Դասարան

Կին

Տիկին

Պարոն

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

Ինքնաթիռ

Ուրախ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Խելոք

Ցածր

Ո՞ր նախադասության մեջ կապույտով ներկված արտահայտությունը դարձվածք չէ։

Բոլորն ասում էին, որ փղիկը բարի աստղի տակ է ծնվել։

Պատմում են, որ թագավորը իր գահակալության օրոք շատ բարի գործեր է կատարել։

Հոր խոսքերը նա պետք է ականջին օղ անի։

Այդ տղան վերջը իր գլխին մի փորձանք կբերի։

Հուռին ամբողջ օրը մատը մատին չէր տալիս։

Անհրաժեշտության դեպքում՝ գրի՛ր մեծատառով։
սպիտակ ծով

սպիտակ նավ

Խոսրովի անտառ

Կապույտ երկինք

Ինչպիսի՞ն է տրված նախադասությունն ըստ երանգի։

Օ՜, իմ չքնաղ, իմ հրաշալի դուստր, որքա՜ն գեղեցիկ ես դու։

Տեքստից դո՛ւրս գրիր երկու պատմողական նախադասություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s