Ընթերցումներ բարձունքին

Ընթերցանության նյութերի ընտրանի 4-րդ և 5-րդ դասարանցիների համար։

Հ․ Թումանյան

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

****

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

****

իեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

*****

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

*****

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

*****

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

Կոմիտասյան շաբաթ

«Կոմիտասյան օրեր» նախագիծը իրականացվում է ուսումնական օրացույցով` սեպտեմբերի 24-30-ը:

Մասնակիցներ՝ 4.2 և 5․1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ կոմիտասյան երգերի ու բանաստեղծությունների միջոցով, սովորողների գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության ու բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի գործունեությանը, ստեղծագործական ժառանգությանը
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում, բերանացի ուսուցում
  • Հակաբացիլ կոմիտասյան երգերի տարածում
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում, կոմիտասյան բառերի վերլուծության և բառարանների ստեղծման միջոցով։

Բովանդակություն

Հուշեր՝ Կոմիտասի մասին

Արդյունքում ՝

Համագործակցային նախագծերի կազմակերպում, դասարանական, ընտանեկան  մեդիանյութերի ստեղծում, տարածում․

Կարդում ենք Սարոյան

Ընթացքը՝ Սեպտեմբերի 06- հոկտեմբերի 29

Նպատակը՝  Վիլյամ Սարոյան հանճարի, մարդու բացահայտում։

Խնդիրները՝

Ծանոթացում Սարոյանի ստեղծագործություններին և կյանքի հետաքրքիր դրվագներին։

Ստեղծագործությունների միջոցով սարոյանական աշխարհայացքի դիտարկում, վերլուծություն։

Սարոյանական կերպարների վերլուծություն։

Սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն․․․

Բառապաշարի հարստացում

Շարունակել կարդալ

Իմ ուսումնական ամառը

Նախագծի տևողությունը— սեպտեմբերի 1-14-ը

Նախագծի մասնակիցներ՝ 4.1, 4.2 և 5.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Ծանոթացում, հաղորդակցային կարողությունների զարգացում:

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Այս նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները

Շարունակել կարդալ

Անհատական աշխատաժամանակ․ 23-30 օգոստոսի

Աշխատանքային ուղղություններ 9։00-12։30

  • 9:00-9:30 Ընդհանուր պարապմունք
  • 9:30-10:00 Օրվա կազմակերպմանն ուղղված առավոտյան կարճ քննարկումներ
  • 10:00-11:30 Դպրոցում բույսերի, միջանցքի գույքի մաքրության, վերադասավորության աշխատանքներ
  • 10:00-11:30 դպրոցի ներքի միջավայրի բարեկարգման տեխնոլոգիական աշխատանքներ
  • 11:30-12:30 Գույքի դասավորության աշխատանքներ
  • 11:30-12:30 Կաբինետների մաքրություն

12։00-12։30 ընդմիջում

12։30-ից աշխատանք նախագծային խմբերով

Օր առաջին 23 օգոստոսի

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

10:00-11:00 Դպրոցում բույսերի, միջանցքի գույքի մաքրության, վերադասավորության աշխատանքներ

11:00-12:00 Ուսումնական միջավայրի մաքրության աշխատանքներ

12:00-12։30 Ընդմիջում

12:30-13:30 Մենթորական աշխատանք

Օր երկրորդ 24 օգոստոսի

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

10:00-11:30 Դպրոցում բույսերի, միջանցքի գույքի մաքրության, վերադասավորության աշխատանքներ

11:30-12:30 Մասնակցություն գրական ակումբի հերթական պարապմունքին

12:30-13։00 Ընդմիջում

13:00-14։30 Բլոգային աշխատանք․ սեպտեմբեր ամսվա նախագծերի լրամշակում, հրապարակում։

Օր երրորդ 25 օգոստոսի

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

10:00-11:00 Ուսումնական միջավայրի մաքրության աշխատանքներ

11:00-12:00 Բլոգային աշխատանք

12:00-12։30 Ընդմիջում

12:30-13։30 Նախագծային աշխատանք․ սեպտեմբեր ամսվա նախագծերի լրամշակում, հրապարակում։

Օր չորրորդ 26 օգոստոսի

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

10:00-11:00 Դպրոցում բույսերի, միջանցքի գույքի մաքրության, վերադասավորության աշխատանքներ

11:00-12:00 Ուսումնական միջավայրի մաքրության աշխատանքներ

12:00-12։30 Ընդմիջում

12:30-13։30 Նախագծային աշխատանք․ սեպտեմբեր ամսվա նախագծերի լրամշակում, հրապարակում։

Օր հինգերորդ 27 օգոստոսի

9:00-9:30 Ընդհանուր պարապմունք

10:00-11:00 Դպրոցի ներքի միջավայրի բարեկարգման տեխնոլոգիական աշխատանքներ

11:00-12:00 Ուսումնական միջավայրի մաքրության աշխատանքներ

12:00-12։30 Ընդմիջում

12:30-13։30 Նախագծային աշխատանք․ սեպտեմբեր ամսվա նախագծերի լրամշակում, հրապարակում։

Օգոստոսի 30

երկուշաբթի

Ուսումնական տարվա մեկնարկ

09:00-09:20 Ընդհանուր պարապմունք

10:10-10:55 Ոսումնական տարվա առաջին հանդիպումը 5.2 դասարանի սովորողների հետ:

10:55-11:40 Բլոգային աշխատանք

11:40-12:25 Ուսումնական տարվա առաջին հանդիպումը 4.1 դասարանի սովորողների հետ:

12:25-13:00 Շաբաթվա ուսումնական փաթեթի կազմում։