06-10 սեպտեմբերի․ առաջադրանքների փաթեթ

4․1, 4.2 և 4.3 դասարաններ

06 սեպտեմբերի

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Ս-ր

Թ-փ

Ծ-ռ

Թ-ք

Լ-ր

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խա-, թու-, -եր, -ող,  -առ, -ույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

07 սեպտեմբերի

երեքշաբթի

Կարդա՛ առակը և կատարի՛ր առաջադրանքները։

Կարդում ենք Սարոյան <<Վիրավոր առյուծն ու կրիան>>

08 սեպտեմբերի

չորեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները

1.Գրի՛ր մեկ բառով։

մարդ, որը լողում է

մարդ, որը հեծանիվ է քշում

մարդ, որը մեքենա է վարում

մարդ, որը ճամփա է գնում

մարդ, որն առաջնորդում է

 մարդ, որը որս է անում

 մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով մարդ, որը գնումներ է կատարում

2. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս դելֆինների հետաքրքիր սովորության մասին։

Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։

Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։

Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։

Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

3.Իմաստով մոտ բառերը գրի՛ր իրար դիմաց։         

ճախրել           փոթորիկ                                    

սանդուղք        ձի                                                   

մարտ               աստիճան                     

մրրիկ               հանդարտ                        

զվարթ              սառը                                            

նժույգ               թռչել                                              

պաղ                 կատար                                         

մեղմ                 աշխույժ                           

գագաթ            պատերազմ                   

4. Բառարանից օգտվելով, գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Դուրեկան                                                        

հարուստ

ծառա                                                        

hայտնի

աջակցել       

 աղքատ

09 սեպտեմբերի

հինգշաբթի

Մասնակցե՛ք սեպտեմբեր ամսվա մայրենիի ֆլեշմոբին։

10 սեպտեմբերի

ուրբաթ

Հանգստյան օրերին առաջարկում եմ կարդա՛լ Վիլյամ Սարոյանի <<Ես>> պատմվածքը և նկարել դուր եկած հատվածը։ Չմոռանա՛ք աշխատանքը հրապարակել ձեր ուսումնական բլոգներում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s