Առաջադրանքների փաթեթ 13-17 սեպտեմբերի

5.2 դասարան

13 Երկուշաբթի

Քննարկում ենք <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>> կերպարների վերլուծություն։

Դասարանական աշխատանք

<<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>> պատմվածքի գաղափարի քննարկում։

Շարադրի՛ր մտքերդ <<Ի՞նչ է գողությունը>> թեմայի շուրջ։ Չմոռանա՛ս վերլուծությունդ հրապարակել բլքգում։

14 երեքշաբթի

Տանը

  • Ո՞ր շարքերում են բառերը դասավորված այբբենական կարգով։

1. այգաբաց, այգեբաց, այգեգործ, այգեգործություն, այգեպան

2. բախտ, բախտավոր, բակ, բաղադրիչ, բաղաձայն

3. թավիշ, թատերագետ, թարգմանել, թարթիչ, թիթեռ

4. լավատես, լավորակ, լեգենդ, լեռնային, լեռնալիճ

5. երանգ, երանելի, երաշխիք, երաշտ, երգ

6. զանգ, զավակ, զարդարել, զարմանալ, զբաղվել

7. կատու, կարապ, կղզի, հազար, հաղթել

Կապակցությունների իմաստն արտահայտիր մեկ բառով։

Բուրդ տվող

Հոգի խռովող

Դեմքի գիծ

Պատիժ տալ

Խորհուրդ տվող

Բարի սիրտ ունեցող

Գինի վաճառող

Պտուղ տվող

Կուռք պաշտող

Միտք անել

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի

Ծուլություն

Ջրազուրկ

Գուժել

Լուսանալ

Ձնաբուք

Այս հղումով կարդա՛ քեզ հետաքրքրող տեղեկությունը և ընկերներիդ համար հակիրճ և հետաքրքրական (բանավոր) պատում պատրաստիր։

15 չորեքշաբթի

հինգշաբթի

Կատարել առաջադրանքները

25.Տրված բառերը հնչյունախմբերի են բաժանված: Ուշադրությո´ւն դարձրու դրանց մեջ մտնող ձայնավորներին ու բաղաձայններին և պատասխանի´ր հարցերին:

Մարդասեր — մար-դա-սեր, կառապան — կա-ռա-պան, ձեռագիր

-ձե-ռա-գիր, հեռագիր-հե — ռա-գիր, մեղեդի — մե-ղե-դի, բարեկամ

-բա-րե-կամ,աշակերտ — ա-շա-կերտ, ուրիշ- ու-րիշ, օղապարան

-օ-ղա-պա-րան, օրինակ — օ-րի-նակ:

Վանկը քանի՞ հնչյունից կարող է կազմվել:

Վանկում ինչպիսի՞ հնչյունի առկայությունն  է պարտադիր:

26. Նախորդ վարժության օրինակով՝ տրված բառերը վանկերի բաժանի´ր (փակագծում տրված է դրանց քանակը):

Արահետ (3), կածան (2), հերոս (2), բերանբաց (3), արկածային

(4), արդարադատ (4), կարգապահ (3), հերթական (3),

մատակարարել (5), ազատասեր (4):

27.Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը:

Օրինակ՝

թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև:

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, հե-վալ, բե-վե-ռա- յին, ձե-վա-կան, թե-վա-վոր, ու-ղե-վոր,սե-վա-նալ:

28.Տրված բառերը վանկատի´ր (վանկերի բաժանի՛ր): Ընդգծի՛ր այն  ևերը, որոնք վանկատման ժամանակ երկու տառով (ե, վ) չեն գրվում:

Սևուկ, թեթևություն, անձրև, բարևել, կարևոր, արևշող, թևանցուկ, տևական, թեթև:

17 ուրբաթ

Կարդալ Սարոյանի <<Գողացված հեծանիվ>> պատմվածքը։