2021-22 ուս․տարվա նախագծերը՝ ամփոփումներով

Սեպտեմբեր

Իմ ուսումնական ամառը

Կարդում ենք Սարոյան

Կոմիտասյան շաբաթ

Հոկտեմբեր

Կարդում ենք Սահյան

Ուսումնական աշուն

Նոյեմբեր

Կարդում ենք Իսահակյան

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Դեկտեմբեր

27-01 հոկտեմբերի

27 Երկուշաբթի

<<Գործնական քերականություն 5>> փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

Բառագիտություն

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է  բաժանում հանդիսասրահից:

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց:

Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում:

Այս մարդը  գլուխ չունի:

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:

Գերանի գլխից բռնի՛ր:

28 Երեքշաբթի

Աշխատել <Իմ Կոմիտասը>> անհատական հետազոտական նախագծի շուրջ։

Ընթերցանության փաթեթից ընտրել և ներկայացնել մեկ ստեղծագործություն։

29 Չորեքշաբթի

Ընթերցել Կոմիտասի մասին պատմող տեքստը և հարցեր մշակել։ Կարող եք նաև ձեր իմացած ծրագրով խաղ-առաջադրանքների փաթեթ ստեղծել։

01 Ուրբաթ

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարի՛ր նշված առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. … կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը … է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:

30 հինգշաբթի

Անգիր սովորել <<Ժայռից մասուր է կաթում>> բանաստեղծությունը։

27-01 հոկտեմբերի

4.1, 4.2 և 4.3 դասարաններ

27 երկուշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

28 երեքշաբթի

Կարդալ <<Աշուն օր>> բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները։

29 չորեքշաբթի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարել 11 -րդ էջի առաջադրանքները։

Գրի՛ր հարցերի պատասխանները։

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

_____________________________________ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը________________________  է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը_________________________ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը__________________________է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը__________________________ ցատկոտում է։

Գտածդ բառերով նախադասությունն ընդարձակի՛ր.

____________________ նապաստակը ___________________________________________________________________________________________________________________ցատկոտում է:

Կարդա՛ պատմությունները. Նմանությունները գտի՛ր և կարմիր գույնով ընդգծի՛ր:

Արջն ու տղաները

Երկու ընկեր գնում էին, դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկը ծառը բարձրացավ, թաքնվեց, մյուսը մեռած ձևացավ։ Արջը հոտոտեց, տղան շունչը պահեց, լսել էր՝ մեռածներին արջը ձեռք չի տալիս։ Արջը հեռացավ։ Ընկերն իջավ, հարցրեց՝ արջն ի՞նչ շշնջաց։

-Ասաց՝ ճամփա մի՛ գնա ընկերոջ հետ, որը լքում է։

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

30 հինգշաբթի

Արտահայտիչ կարդալ սովորել Համո Սահյանի <<Ժայռից մասուր է կաթում>> բանաստեղծությունը։ Այս բանաստեղծությունը մեր դպրոցի ուրբաթ-համերգի պարտադիր ընթերցումների ցանկում է։