Առցանց առաջադրանքների փաթեթ

5-րդ դասարան

Երկուշաբթի

01-05 նոյեմբերի

Հղումով կատարել բառային աշխատանքը Բառային աշխատանք

Կարդալ Ահմեդի ուխտը պատմվածքը և կատարել առաջադրանքները։

Գործնական քերականություն 5 փաթեթից

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:


2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

 99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):
 բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել), բուռն(ն):
 գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

03 նոյեմբերի

Կատարի՛ր առաջադրանքները։

Նախադասությունների մեջ լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Այբուբեն բառը կազմված է հայերենի առաջին երկու տառերի անվանումներից՝ ․․․․ և ․․․․․ ։

Հայոց գրերը 405 թվականին ստեղծել է ․․․․․ ․․․․․․․։

Նա թաղված է Արագածոտնի մարզի ․․․․․․ գյուղում։

Հին հայերեն՝ գրաբարյան այբուբենը, ունեցել է ․․․․․ տառ՝ (ա-ից) ․․․․ մինչև (ք-ն)․․․․․։

Հայերենի այբուբենի վերջին երկու տառերը՝ ․․․․-ն և ․․․-ն, ավելացել են միջին դարերում։

Հայերենն ունի 6 ……. և 30 բաղաձայն։

Տրված բառերի ընդգծված բաղաձայն հնչյունը փոփոխելով, նոր բառեր ստացիր։

կարապ

մարդ

սարդ-

դարան-

հորթ

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են նույն ձայնավորով։

Օրինակ՝ ապագա

Ո՞ր ձայնավորն է կրկնվում գաղտնագրված բառերի մեջ։ Տեղադրի՛ր և կարդա՛ բառերը։

-ռ-ստ-ղ, ք-ր-վ-ն, կ-րկ-նդ-կ։

Գրի՛ր մեկ բառով։

խաղողի վազ-

ծառի, թփի բարակ ճյուղ-

արջի բույն-

այծերի խումբ-

կովերի խումբ-

երեք կողմ ունեցող-

Տրված երկհնչյուններով երեքական բառ կազմի՛ր։

Այ-

Ոյ-

յու-

եյ-

Լրացրո՛ւ բաց թողնված երկհնչյունները։

դղ—կ, ոստ—ն, հ—որդի, վ—րի, սեն—կ, ք—ր, մատ—ն, մակ—կ, ս—նակ, ձ—ն, հանգ—ց։

Հոմանիշ բառերը իրար դիմա՛ց գրիր։

Զվարթ, հորդառատ, խորդուբորդ, լուրթ, արդի, զարդարել, խախուտ, ուրախ, վարար, անհարթ, կապույտ, ժամանակակից, զուգել, անհաստատ։

Բառարանից օգտվելով՝ մի քանի բառի հոմանիշներ գրի՛ր։

Օրինակ՝ վճիտ- պարզ, մաքուր, հստակ, անամպ, պայծառ, հստակ փայլ ունեցող, հստակորեն փայլող՝ ցոլացող, մաքուր, անարատ, անմեղ։

Առցանց առաջադրանքների փաթեթ 01-05 նոյեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի 01-05 նոյեմբերի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարի՛ր 27 և 28-րդ էջերի առաջադրանքները։

Փորձե՛ք ինքներդ նմանատիպ առաջադրանքներ կազմել։ Չմոռանա՛ք աշխատանքները հրապարակել ձեր ուսումնական բլոգներում։

Կարդա՛ <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Նոյեմբերի 01-05 առցանց աշխատանքի ժամանակացույց

Երկուշաբթի

01 նոյեմբերի

14:00-14:45 Առցանց դաս-4.3 դասարան

Երեքշաբթի

02 նոյեմբերի

14:00-14:45 Առցանց դաս-5.2 դասարան

15:50-15:35 Առցանց դաս -4.1 դասարան

Չորեքշաբթի

03 նոյեմբերի

14:00-14:45 Առցանց դաս -4.2 դասարան

Հինգշաբթի, ուրբաթ

04-05 նոյեմբերի

Հեռավար առաջադրանքների ստուգում, արդյունքների ամփոփում, հրապարակում։

Իմ ուսումնական աշունը․ առաջադրանքների ամփոփում

Տաթև Սարգսյանի աշխատանքային փաթեթը

Միքայել Միքայելյանի առաջադրանքների փաթեթըԸնտանեկան ընթերցում, Աշնան գույներ, Աշուն

Աշնանային պատումներ

Ալեն Հարությունյան

Քամու համբույրը

Նարե կարապետյան

Կախարդական ծառը

Յանա Բաղդասարյան

Աշուն

Նարե Սարգսյան

Մերկ ծառն ու աշնան քամին

Մարի Ավդալյան

Աշուն

Յանա Բաղդասարյան

Աշնանային անտառ

Լիլիթ Շարոյան

Աշնան գույներ

Ստեփան Բաբայան

Աշնան գույները

Ռազմիկ Մեսրոպյան

Ձմռան վերադարձը

Ալեն Նազարյան

Աշնանային հանդիպում

Սոսե Ժամհարյան

Ոսկեզօծ աշունը

Աշոտ Գրիգորյան

Աշուն

Արևիկ Ստեփանյան

Հնար չունեցող աշունը

Փիրումյան Վիկտորյա

Մեր բակի աշունը

Նարեկ Սահակյան

Աշունն իմ սրտում

Մանե Մաչկալյան

Քամին ու տերևը

Աշնանային ճամփորդապատում

Լիա Մկրտչյան

Դիտարկում եմ աշունը

Ժորա Գիժլարյան

Կարեն Հովհաննիսյան

Աշնան վերջին օրը

Դանիել Մաղաքյան

Գունավոր աշուն

Գոռ Մանուկյան

Ոսկեզօծ աշուն

Ստեղծագործում եմ․․․

Աստղիկ Մեղրունի

Ամպերի երկիրի բժիշկը

Նատալի Մնացականյան

Տղան երազանքների քաղաքում

Աշնանային տրամադրություն

Եվա Հարությունյան

Քամին ու տերևը

Ընթերցում եմ․․․

Վահան Պետրոսյան

Շների երկիրը

Նարեկ Ղարիբյան

Ընտանեկան ընթերցում․ կարդում ենք Սահյան

Սոսե Ժամհարյան

Աշունը՝ պոեզիայում

Կարդում ենք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի օրեր

Նպատակը՝  Ծանոթացում Ավ.Իսահակյանի ստեղծագործություններին:

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Բառապաշարի հարստացում
  • Բանավոր խոսքի զարգացում. ընդարձակ և համառոտ պատմելու ունակությունների կատարելագործում
  • Դարձվածքների, փոխաբերությունների ու համեմատությունների վերլուծություն
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Խնդիրները 5-րդ դասարանում

  • Արձակ /առակ, հեքիաթ, պատմվածք/ և չափածո ստեղծագործությունների առանձնահատկությունները  /բանաստեղծական հանգավորում, ռիթմ/
  • Առակի և հեքիաթի առանձնահատկությունները /նախաբան, վերջաբան/
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Բովանդակությունը

Ուսումնական մեդիափաթեթ

4-րդ դասարանում

Նուկիմ քաղաքի խելոքները

Եղնիկը

Երջանիկ խրճիթը

Գետակի վրա

5-րդ դասարանում

Արագածին

Ամենապիտանի բանը

Այդ ոչինչը ես եմ

Երգի հրապույրը

Ահմեդի ուղտը

Ով է ապրում

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Առակներ

Հեքիաթներ

Բանաստեղծություններ

Մեդիափաթեթ

Իսահակյանի 10 իրերը

Մեծերը՝ Իսահակյանի մասին

Իսահակյանի աֆորիզմները

Նախագծի ամփոփում

Ստեղծագործությունների մեդիաընթերցումներ, վերլուծություններ։

Իմ ուսումնական աշունը

Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 25-29 -ը:

Մասնակիցներ՝ 4-րդ և 5 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:

Խնդիրները՝

  • Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ (դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…)
  • Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
  • Զարգացնել հաղորդակցային կարողությունները
  • Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում՝ ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
  • Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
  • Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել
  • Աշխատանքի ձևերը`
  • Անհատական, ընտանեկան ռադիոընթերցումներ
  • Թարգմանական կամ հետազոտական աշխատանք անհատական նախագծային թեմայի շուրջ:
  • Ստեղծագործական, վերլուծական աշխատանք՝ ընթերցած ստեղծագործության շուրջ:

Առաջադրանքներ

Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող, և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:

Ճամփորդական առաջադրանքներ

  • Հարցազրույց վարիր քո նոր ընկերների հետ  Պարզի՛ր թե ի՞նչ գիտեն իրենց բնակավայրի, դպրոցի կամ սովորությունների մասին:
  • Բառարան կազմի՛ր և գրի՛ր այն բառերն ու արտահայտությունները, որոնք մինչև հիմա անծանոթ էին քեզ: Ինքնուրույն կամ ծնողներիդ օգնությամբ դիտարկի՛ր, վելուծի՛ր, ստուգաբանի՛ր դրանք:
  • Հաղորդում պատրաստիր տեղի բնակիչների կամ տեղանքի մասին: Նշի՛ր այն տարբերությունները, որոնք ակնհայտ են:
  • Ճամփորդական օրագիր կազմի՛ր և նկարաշարերի կամ հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը:

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

Անհատական նախագծեր

Հետազոտական նախագծեր

Ուսումնական բլոգումդ ներկայացրո՛ւ քո անհատական նախագիծը և էլ․ փոստի միջոցով ընկերներիդ առաջարկի՛ր միանալ քո նախագծին։ Ընթացքում հրապարակի՛ր արդյունքները, դիտարկումներ և կարծիքներ գրիր քո նախագծի մասնակից սովորողներին։

Ընթերցողական նախագծեր

Համառո՛տ ներկայացրու քո ընտրած ստեղծագործության սյուժեն։ Պատմի՛ր, թե ինչ նոր բան սովորեցիր ընթերցելիս, ստեղծագործության հերոսները ինչո՞վ են քեզ նման կամ տարբեր։

Տեսահալավակի միջոցով գովազդի՛ր քո նախընտրած ստեղծագործությունն այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան կարդալ։

Ստեղծագործական նախագծեր

Օրագրապատումների շարք

Ուսումնական բլոգումդ պատմի՛ր քո աշնանային արձակուրդի մասին։ Ներկայացրո՛ւ ամենօրյա մտքերդ, տպավորություններդ։ Կարող ես նաև նկարաշար կցել։

Պատումների շարք

Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։

Առաջարկում եմ նաև հետևյալ ուսումնական նյութերը։ Ծանոթացի՛ր հղումով

Ծանոթացի՛ր ամսագրի համարներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքները և կատարի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում։

Լեզվաբանական ամսագիր․ Հեղինակ՝ Մարինե Ամիրջանյան և ընկերներ

Հորինում ենք աշնանային պատումներ

Լացող ամպիկը— Նարեկ Սահակյան

Եղնիկի հորթը՝ ամպի փեշերին-Տաթև Սարգսյան

Աշնան վերջին շունչը— Նարեկ Ղարիբյան

Քամին ու տերևը-Աստղիկ Մեղրունի

Մերկ ծառն ու աշնան քամին-Նարե Սարգսյան

Ոսկեզօծ աշունը-Ժամհարյան Սոսե

Քամու համբույրը-Ալեն Հարությունյան

Աշունը և ոզնին-Վահագն Հովհաննիսյան

Անհամարձակ քամին-Նատալի Մնացականյան

Սարսուռ բերող սարերը-Եվա Հայրապետյան

Ամբողջը՝ Զատիկ ստեղծագործական բլոգում

Վերլուծություններ

Աստղիկ Մեղրունի- Մայրամուտ, Քամու համբույրը, Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ի՞նչն է ավելի կարևոր…

Դասվարի համար ինչո՞ւ է պարտադիր հետազոտական աշխատանք կատարելը։
Հետազոտական աշխատանքը դասվարին գործելու ազատություն է տալիս և այդ ազատությունը նրան առավել պատասխանատու է դարձնում: Ես կարծում եմ, որ ուսուցչի դերն ավելին է, քան պարզապես երեխային գիտելիքների որոշակի պաշար հաղորդելը: Հետազոտական աշխատանքի միջոցով և շնորհիվ` ուսուցիչը հնարավորություն է ստանում շարունակ վերագտնել ու հաստատել կապը իր աշխատանքի և իր կողմից իրագործվող ծրագրի միջև: Երեխայի համար ստեղծվող աշխատանքը դասվարին մղում է նրան ճանաչելու: Ասել է թե` ուսումնասիրելու, դիտարկելու և ուսուցումն առավել նպատակային դարձնելու:

Ինչպե՞ս է ուսումնական աշխատանքը կապվում սովորողի (դասարանի) ամենօրյա կյանքի հետ։
Վեց տարեկան երեխայի հետաքրքրությունները տեսական նյութի շրջանակներում չեն սահմանափակվում, հատկապես այն դեպքում, երբ այդ նյութը չի կապվում նրա հետաքրքրությունների հետ: Այս իրողությունը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ լավագույն ձեռնարկը կարող է ստեղծել հե՛նց գործող դասվարը` նա, ով ամեն օր աշխատում է երեխայի հետ և նրա հետաքրքրությունները դիտարկելու բազմաթիվ հնարավորություններ ունի: Ուսուցիչ, որը կարող է ուսումնական գործընթացը հաճելի և օգտակար աշխատանքի վերածել, ուսուցման նյութը երեխայի առօրյան դարձնել: Երեխային պարտադրվող գաղափարներով ու սահմանումներով չես դաստիարարակի: Դաստիարակության լավագույն միջոցը նրան ազատության ու աշխատանքի միջոցով ինքնաճանաչողության մղելն է: Գլխավոր սկզբունքը սովորողին գործունեության միջոցով հայտնագործություններ կատարելու բերկրանքից չզրկելն է:

Օրինակ` մենք բնագիտության հետ առնչվում ենք ոչ թե դասագրքերի միջոցով, այլ տնկիները խնամելով ու ջրելով, բակը մաքրելով, աղբը գետնին չթափելով, թռչուններին կերակրելով, մեր աչքին տեսանելի ու առավել տպավորվող երևույթները դիատարկելու, հետաքրքրաշարժ փորձեր կատարելու, դրանք քննարկելու, բաղադրիչները փոփոխելու միջոցով, հայրենագիտությունը ճամփորդելու և մեր փողոցն ու քաղաքը ճանաչելու հրաշալի միջոց է: Հաշվել ու խնդիրներ լուծել սովորում ենք գնումներ կատարելու, մեզ հետաքրքրող նյութերն ու իրերը համեմատելու, ավելացնելու ու պակասեցնելու, հավասար կամ անհավասար մասերի բաժանելու և բազմաթիվ այլ միջոցներով: Իսկ տառե՞րը. մեզ համար տառերը կերպարներ ու պարզապես մեզ ծանոթ բառերի հնչյուններն են, որոնք մենք երգում, նկարում, ծեփում, թխում, քանդում ու հավաքում ենք կամ էլ կտրատում ու սոսնձում`ինչպես խաղալիքը կամ տոնածառը: Այս ամենն, իհարկե, երգ ու պարի, խաղի ու ծեսի, ռուսերեն և անգլերն լեզուների անբաժան ուղեկցությամբ:

1 օրվա նախապատրաստական աշխատանքում ո՞րն է հետազոտականը։

Հեղինակային ծրագրի մշակումն ու փորձարկումը ամենօրյա հետազոտական աշխատանքի նախադրյալն է: Օրվա առաջին մասը` երեխաների հետ աշխատանքն է թելադրում հետագա գործունեության ընթացքը: Ի հայտ են գալիս խնդիրներ, ծնվում են նոր մտքեր, մեթոդներ, որոնց իրագործումը իմ աշխատանքային հաջորդ օրվա նյութն է դառնում: Հետազոտող ու հետաքրքրասեր ուսուցչի համար ամենամեծ գայթակղությունը անելիքների մոլորեցնող բազմազանությունն է, որը կարող է շեղել կոնկրետ նպատակից ու սկսած գործը ավարտին չհասցնել: Ուստի ամենօրյա աշխատանքն օգնում է կենտրոնանալ կոնկերտ խնդիրների վրա և փոքրիկ խնդիրները լուծելով հասնել ընդհանուր նպատակի: Այս պրոցեսն ավելի ծանրակշիռ է դարձնում աշխատանքի արդյունքը, որովհետև ամենօրյա որոնողական աշխատանքը նոր մտքի, նյութի, և նորանոր հմտությունների ձեռքբերման ճանապարհ է, որի արդյունքում ծնվում են համակարգչային ուսումնական խաղեր, թատերական խաղերի սցենարներ, ծեսերի բեմականացումներ` ուսումնական նախագծեր, կարճ ասած` հետքրքիր դասեր, որոնք երեխային ստիպում են առավոտյան վաղ արթնանալ ու շտապել դպրոց:

Սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքը, ՏՀՏ հմտությունների զարգացումը ինչպե՞ս են խթանվում-պարտադրվում։

Մշտապես ստեղծագործական, աշխատանքային մթնոլորտում ապրող, ժամանակակից տեխնիկական միջոցներն անընդհատ գորածածող երեխայի համար լավագույն խթանը հենց այն միջավայրն է, որտեղ ուրիշներից սովորելու, յուրօինակ մտածելու, ձեռք բերած կարողությունները գործի դնելու և դրանք ցուցադրելու բազում հնարավորություններ կան: Այս գործունեությունն անտարբեր չի թողում նաև սովորողների ընտանիքի անդամներին, ովքեր աննկատ ինտեգրվում են աշխատանքային պրոցեսին: Տնային առաջադրանքները, արձակուրդների ընթացքում կիրառվող հեռավար ուսուցման առաջադրանքներն էլ իրենց հերթին շեշտում են անհատական տեխնիկական միջոցների ձեռքբերման կարևորությունը: Այժմ, ձմեռային այս ձգձգվող արձակուրդը մեզ համար ձանձրալի ժամանակահատվածի չի վերածվի, որովհետև հունվարյան ստուգատեսին պատրաստվելու շատ ու շատ աշխատանքներ ունենք: Այս ստուգետսը ևս մեկ հնարավորություն է տալիս զարգացնելու տեխնիկական հմտությունները, իսկ նրանց, ովքեր դեռևս չունեն անհատական ՏՀՏ միջոցներ, հուշում է որ ժամանակն է շուտափույթ ձեռք բերել:

Ո՞րն է դառնում սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքը, որը կարող է ուրիշների կողմից կիրառվել (արտադրողական աշխատանք)։
Ցանկացած աշխատանք ավելի է արժևորվում, երբ օգտակար է դառնում նաև ուրիշների համար: Մենք ուսումնական պրոցեսում հաճախ ենք կիրառում մեր ընկերների ստեղծած ուսումնական նյութերը, ծանոթանում նրանց փորձին և ձգտում մեր աշխատանքը ուրիշների համար օգտակար դարձնել: Այս կիսամյակի ընթացքում ավարտին ենք հասցնելու երեխաների կողմից հորինված պատմությունների նկարազարդված էջերը, աշխատանքի ընթացքում կիրառված մեթոդների նկարագրությունները, տառերի նկարազարդումները, լուսանկարները, Ամանորյա էլեկտրոնային բացիկները, դասարանական օրացույցը, որոնք տոնական հաճելի ու անսպասելի նվերներ կդառնան բոլորիս համար: Հուսով են, որ հունվարյան ստուգատեսի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ցուցադրելու առավել հաջողված աշխատանքները:
 
Ի՞նչ է տալիս դասվարին հետազոտական-ստեղծագործական աշխատանքը, ինչպե՞ս է նոր հմտությունների յուրացումն անդրադառնում ուսուցման որակի վրա։

Ստեղծագործական-հետազոտական աշխատանքն անընդհատ նորացնում է մասնագիտական զինանոցը և ամենօրյա աշխատանքը վերածում է հաճելի գործունեության, որտեղ սովորող և սովորեցնող հարաբերությունները փոխարինվում են գործընկերային հարաբերությունների: Ինձ համար հետազոտական աշխատանքն ամենից առաջ հաղթահարում է, որն օգնում է կայանալ որպես մասնագետ և ամենակարևորը` չձանձրացնել երեխաներին: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ուսուցչի համար ամենից արժեքավոր գնահատականը երեխաների հարգանքն է և այն ուրախությունը, որն ամեն առավոտ տեսնում ես նրանց աչքերի փայլում: Ուսուցման որակի բարձրացման լավագույն երաշխիքը ոգևորվածության ու հետաքրքրասիրության փոխանցումն է: Հետաքրքրասիրություն, որը մղում է նորանոր հայտնագործությունների, ոգևորվածություն, առանց որի որևէ գործ անել չի հաջողվի:

Ժամանակը երբեք տեղում չի կանգնում: Այն շարունակ առաջ է ընթանում` հաստատելով զարգացման նոր չափանիշներ ու հասարակական նոր արժեհամակարգ: Այս ամենն իհարկե, հանգեցնում է նաև կրթության ոլորտում իրականացվող մեթոդների և զարգացման չափանիշների փոփոխություններին: Ժամանակի պահանջներին չհամապատասխանող կրթական ծրագրերն ու դրանք իրագործող մասնագետները չեն կարող հաջողել, քանզի «հնացած» գիտելիքներն ու հմտությունները շատ արագ դուրս են մղվում կյանքի իրական ռիթմից` անխուսափելի հետընթաց ապահովելով նաև իրենց հետևորդներին: Ես համոզված եմ, որ նոր սերդի հետ անընդհատ չնորացող, ունեցած փորձը նոր հմտություններով թարմացնել չփորձող ուսուցիչը չի կարող ապագայի կրթության պատվերը կատարել: