04-08 հոկտեմբերի

4-րդ դասարան

04 երկուշաբթի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Պայծառ արևը իր ոսկեգույն ճառագայ-ները տարածեց երկրի վրա։ Առա-ին ճառագայթն ընկավ արտույտի վրա։ Նա թափ տվեց թևերը և անմի-ապես դուրս թռավ բնից։ Երկրորդ ճառագայթը հավաբու-նն ընկավ կտուրի եր-իկից։ Հավերը բարձր կ-կ-ացին ու կուչ եկան։

Մի քանի նախադասությամբ ավարտի՛ր պատմությունը։ Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Գրի՛ր, թե արևի ճառագայթներից ի՞նչ արեցին արտույտն ու հավերը։

Արտույտը

Հավերը

Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով բոլոր գոյականները։

Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով երկու բառ։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառի հոմանիշը։

Ո՞ր բառը ածանցավոր չէ։

գեղեցիկ

Թանկագին

Պատուհան

Ձևավոր

Կազմի՛ր տրված բառերի հոգնակին։

Տոնածառ

Դուռ

Մատ

Գառ

Դասարան

Կին

Տիկին

Պարոն

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները

Ինքնաթիռ

Ուրախ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Խելոք

Ցածր

Ո՞ր նախադասության մեջ ընդգծված արտահայտությունը դարձվածք չէ։

Բոլորն ասում էին, որ փղիկը բարի աստղի տակ է ծնվել։

Պատմում են, որ թագավորը իր գահակալության օրոք շատ բարի գործեր է կատարել։

Հոր խոսքերը նապ պետք է ականջին օղ անի։

Այդ տղան վերջը իր գլխին մի փորձանք կբերի։

Հուռին ամբողջ օրը մատը մատին չէր տալիս։

Անհրաժեշտության դեպքում՝ գրի՛ր մեծատառով։
սպիտակ ծով

սպիտակ նավ

խոսրովի անտառ

կապույտ երկինք

խաղաղ օր

Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ երկու բառ ավելացնելով։

Աշունը գեղեցիկ է։

Օրը մթնեց։

05 երեքշաբթի

Արտահայտիչ կարդալ սովորել Հ․Սահյանի <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> բանաստեղծությունը։ Ավարտին հասցնել, ամբողջացնել դասարանական աշխատանքը (բանաստեղծության շուրջ հանձնարարված առաջադրանքները)։

06-07 չորեքշաբթի, հինգշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

08 ուրբաթ

Կարդա՛լ <<Քամու համբույրը>> բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները։

04-08 հոկտեմբերի

5.2 դասարան

Կատարել առաջադրանքները

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

Տանը

Բանավոր աշխատանք

Կրկնել Հ․ Սահյանի <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> բանաստեղծությունը։

Գրավոր աշխատանք

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ … տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են … տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ…:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք …. անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

05 երեքշաբթի

Ընթերցել <<Անտառում>> բանաստեղծությունը, կատարել առաջադրանքները։

06 չորեքշաբթի

Կարդալ Սարոյանի առակը և կատարել առաջադրանքները։

08 ուրբաթ

Կարդա՛լ Համո Սահյանի բանաստեղծությունները և ազատ ընտրությամբ անգիր կամ վարժ կարդալ սովորել դրանցից մեկը։ Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները։ Կարող եք նաև բանաստեղծություններ ընտրել այլ ժողովածուներից։