04-08 հոկտեմբերի

5.2 դասարան

Կատարել առաջադրանքները

53.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր  ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

Տանը

Բանավոր աշխատանք

Կրկնել Հ․ Սահյանի <<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> բանաստեղծությունը։

Գրավոր աշխատանք

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ … տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են … տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ…:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք …. անգամ քաղաք մտնել: …. միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

05 երեքշաբթի

Ընթերցել <<Անտառում>> բանաստեղծությունը, կատարել առաջադրանքները։

06 չորեքշաբթի

Կարդալ Սարոյանի առակը և կատարել առաջադրանքները։

08 ուրբաթ

Կարդա՛լ Համո Սահյանի բանաստեղծությունները և ազատ ընտրությամբ անգիր կամ վարժ կարդալ սովորել դրանցից մեկը։ Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները։ Կարող եք նաև բանաստեղծություններ ընտրել այլ ժողովածուներից։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s