Առաջադրանքների փաթեթ 08-12 նոյեմբերի

4-րդ դասարան

08 նոյեմբերի

Երկուշաբթի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարել 35-րդ էջի առաջադրանքները։

09 նոյեմբերի

Երեքշաբթի

Կատարել <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթի տեքստային առաջադրանքները։

10 նոյեմբերի

չորեքշաբթի

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել-

թև տալ-

Զգալ ինչպես ձուկը ջրում-

գլխին սառը ջուր լցնել-

փեշի քարերը թափել-

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սաասինականինաասիսականի:

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Խնձոր պոկելիս, միտքդ բեր, ամեն անգամ, ծառ տնկողին։

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

Հոմանիշների բառարանից օգտվելով գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շտապ-

գողտրիկ-

առատ-

ջինջ-

աննման-

պերճ-

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր և բառակապակցություններ ստացիր։

ճանապարհ-

պարտեզ-

աքլոր-

ջուր-

գետ-

աշուն-

եղանակ-

Գտի՛ր և առանձնացրո՛ւ բառերում թաքնված արմատները։

Գեղեցկատես-

գունապնակ-

մտասույզ-

մրգահյութ-

ժպտերես-

փշածածկ-

Տրված արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

վարդ+ գույն=

ժպիտ դեմք=

քաղցր + համ=

կես + օր=

մեծ+հասակ=

բարձր +ձայն=

Նոյեմբերի 11

Հինգշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները

 Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ծաղկազար- մարգագետնում ամբո-ջ ամառ անընդհատ աշխատում էր և ձմռան պաշար հավաքում։ Իսկ ճպուռը թրևում էր անհոգ և չէր մտածում, որ ձմեռ կգա։ Աշնան վեր-ին սոված ճպուռը անհամար-ակ մոտեցավ մրջյունին և խնդրեց օ-նել։

Ըստ տեքստի բնութագրի՛ր

Մրջյունին

Ճպուռին

Բառակապակցություններն արտահայտի՛ր մեկ բառով։

Ծաղիկներով զարդարված

Կապույտ աչքերով

Գրքերի պահարան

Սուր ծայր ունեցող

Շեկ մազերով

Ծաղկազարդ բառը բաժանի՛ր բաղադրիչների և դրանցից որևէ մեկով նոր բառ կազմի՛ր։

Երկու շարքի արմատներն այնպես միացրու, որ բարդ բառեր ստանաս։

Մայր

Հյուր

Երկար

Բառ

Տետր

Պոչ

Քաղաք

Սենյակ

Ո՞ր բառն է միանալով հույս արմատին, նոր բառ կազմում։

-ալի․ -ություն, -ենի, -ելի

Ո՞ր բատն է բարդածանցավոր։

Մայրաքաղաք

Երթուղային

Հայրենասեր

նկարչություն

Ընդգծված բռերից ո՞րը չի գործածված փոխաբերական իմաստով։

Երբ քամին դադարեց, ծաղիկները արթնացան գիշերային քնից։

Վաղորդյան ցողը հանգստացնելու տեղ խնդրեց ժպտերես ու հյուրընկալ ծաղիկներից։

Գրի՛ր տրված բառերի հոմանիշներն ու հականիշները։

Երանգ

Շողալ

Վառել

Շատ

Նոյեմբերի 12

Ուրբաթ

Կարդալ <<Երջանիկ խրճիթը> պատմվածքը, դո՛ւրս գրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել։

Նոյեմբերի ֆլեշմոբ հարգելի՛ սովորողներ, անպայման մասնակցե՛ք նոյեմբեյան ֆլեշմոբին։

Առաջադրանքների փաթեթ 08-12 նոյեմբերի

5-րդ դասարան

08 նոյեմբերի

երկուշաբթի

Բառակազմություն․ Ածանցներ

Տրված բառերի նախածանցները ներկի՛ր կարմիրով։

անխոս                                                                   համակարծիք

անգետ                                                                   համարժեք

չհավան                                                                հակադարձ

չկամ                                                                       հակադիր

տհաս                                                                       ընդհանուր

տգեղ                                                                        ընդդեմ

դժգոհ                                                                      տարատեսակ

Դժգույն                                                              տարօրինակ

Տրված բառերում վերջածանցներն ընդգծի՛ր։

Ա Խմորեղեն, երջանկություն, գազանանոց, թզենի, ննջարան, գիրք, մանկիկ, հագուստ, թփուտ, ժողովուրդ, որսորդ։

Բ դպրոցական, տնային, բրդոտ, ցանկալի, նկարչուհի, արծաթյա, ոսկե, շարժուն, կրակոտ։

Սյունակներով առանձնացրո՛ւ  Ա և Բ խմբի բառաշարքերը։ Յուրաքանչյուր սյունակի տակ գրի՛ր բառերին տրվող հարցը։ Ի՞նչ դիտարկում արեցիր։

Տրված ածանցների գործածությամբ բառեր կազմի՛ր։

Վեր, տար, տ, չ, փոխ, մակ, ություն, անոց, եղեն, ենի, արան։

Տրված բառերում ածանցներն ընդգծի՛ր։

Դժգոհություն, անկախություն, համակարծություն, տարակարծություն, թերարժեքություն, հակամարտություն, ․․․

Հիմա ի՛նքդ նմանատիպ բառեր գրիր։

Գործնական քերականություն փաթեթից

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն,
գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր, գեղանկար, շրջագգեստ, սիրահոժար, դեղնակտուց, հոդակապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

10 նոյեմբերի

չորեքշաբթի

106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Գրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր, գույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:

107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման, մարդ, պարապ, պակաս, մանր, փոքր, ոլոր, սուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ — ճռճռալ, ճռճռոց:

Մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:

110. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք  դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ, զրույց անել, խաղ անել, թույլ տալ:

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառեր) կամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:

Վերադարձնել, անցնել, բուժել (դեղ ու դարմանով), մտնել, կանգնել, կախվել:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր տասական բաղադրյալ և ածանցավոր բառեր։ Չմոռանաҝս բառերը բաղադրիչների բաժանված ներկայացնել։

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Նոյեմբերի 11

Ուրբաթ

<<Ամենապիտանի բանը>> պատմվածքից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն և դիտարկի՛ր դրանց կետադրությունը։

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

Տեքստը համառոտ պատմի՛ր։