Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Նոյեմբերի 15- 19-ը։

Նախագծի նպատակը՝ սովորողների հեղինակային, ընտանեկան ստեղծագործական աշխատանքների, անհատական և խմբային նախագծերի ներկայացում։

Խնդիրներ՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Նախագիծը՝ 5-րդ դասարանում

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրները՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում, մշակում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Առաջարկվող աշխատանքների ուղղությունները

  • Գրավոր, բանավոր պատում <<Ինչպես դարձա սեբաստացի>>, <<Ո՞վ է Մխիթար Սեբաստացին>>, << Ո՞վ է իսկական սեբաստացին>>, <<Լավն ու վատը իմ դպրոցում>>։
  • Իմ նվերը կրթահամալիրին․ անհատական, ընտանեկան նախագծեր․/ տեսապատումներ, ռադիոզրույցներ, թարգմանական նախաձեռնություններ, համագործակցային նախագծեր․․․/
  • Հարիսայի ծեսի նախապատրաստություն․ ուսումնական նյութերի ընթերցում, մշակում, ռադիոնյութի ստեղծում․
  • Բլոգային ընթերցումներ / դասավանդողների, կրթահամալիրի այլ դպրոցների ենթակայքերի, <<Դպիր>> ամսագրի ընթերցում, ուսումնասիրություն /։
  • Համագործակցային նախագիծ․ ընթերցում ենք արևմտահայերեն

Բովանդակություն

Նոյեմբերի 16

Համագործակցային դաս․ կարդում ենք արևմտահայերեն

17-27 նոյեմբերի

Նախագծի ամփոփում

<<Կրթահամալիրի հոմանիշները>>

<<Ո՞վ է Մխիթար Սեբաստացին>>

<< Ո՞վ է իսկական սեբաստացին>>

<<Լավն ու վատը իմ դպրոցում>>

<<Իմ սեբաստացիական միջավայրը>>

Աշխատանքի ընթացքը

Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն հետաքրքրող վերնագիրը և թեմայի շուրջ ներկայացնում իր անհատական կամ խմբային աշխատանքը։

Արդյունքում՝

Աշխատանքները ներկայացվում են սովորողների բլոգներում։ Լավագույն պատումները, նախագծերը թողարկվում են կրթահամալիրի ենթակայքում։