Առաջադրանքների փաթեթ 22-26 նոյեմբերի

22 Երկուշաբթի

5-րդ դասարան

Կարդա՛լ Դ․ Վարուժանի <<Հասուն արտ>> բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով արևելահայերենում ծանոթ բառերի գրությանը։

Կրկնե՛լ <<Անդաստան>> բանաստեղծությունը՝ հիշելով արևմտահայերենի շեշտադրությունն ու արտասանությունը։

23 երեքշաբթի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:

123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:

24 նոյեմբերի

չորեքշաբթի

Պատրաստել գրավոր կամ բանավոր հաղորդում <<Իմ դպրոցի միջավայրը>> թեմայով։

Օգնող հարցեր․

Ինչպիսի՞ն է դպրոցի միջավայրը;

Ի՞նչն է ամենից շատ քեզ գրավում այդ միջավայրում։

Ինչպե՞ս է այն ազդում քո ինքնազգացողության կամ ճաշակի վրա։

Ինչպե՞ս ես դու մասնակցում քո միջավայրի ձևավորմանը։

Ի՞նչն է քեզ խանգարում։

Ի՞նչը կփոխեիր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s