Հունվարյան ճամբարի նախագիծ

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների ճամբարականներ։

Համագործակցային նախագծերի իրականացում

Ճամբարի բովանդակային ուղղությունները

Մասնակցություն ձմեռային ազգագրական փառատոն 2022-ին

Մասնակցություն ձմեռային մարզական խաղերի ստուգատեսին

Մասնկացություն Դիջիթեք 2022 ամենամյա ստուգատեսին

Մասնակցություն բնագիտատեխնիկական ստուգատեսին։

Համագործակցային նախագծերի իրականացում

Բարբառներ ակումբի հետ։ Համակարգող՝ Վարդան Կարապետյան

Ազգային, ծիսական խաղերի ուսուցում։ Համակարգող՝ Մարինե Մկրտչյան։

<Սովորող-սովորեցնող> նախագծերի իրականացում Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողների հետ։

Տևողությունը՝ հունվարի 11-29

Նպատակը՝ ճամբարի կազմակերպում, մասնակցություն կրթահամալիրային ստուգատեսներին։

Խնդիրները՝

Համագործակցություն, աշխատանք տարատարիք խմբերով

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Ստեղծագործական աշխատանքների իրականացում ռոդարիական հնարների կիրառմամբ

Ազգային երգ ու պարի, խաղերի, ծեսի ուսուցում, տարածում

Ձմեռային խաղերի ուսուցում

Աշխատանքային ուղղությունները

Լեզվագործունեություն -Ստեղծագործական աշխատանքներ, բարբառային հեքիաթների ընթերցում-փոխադրություններ, օրագրապատումներ, քննարկումներ։

Տեխնոլոգիա— Տեխնոլոգիական տարաբնույթ աշխատանքեր․ նկարչություն, քանդակ, կառուցողական խաղեր, խոհանոցային գործունեություն

Թվային տեխնոլոգիա-նոր ծրագրերի ուսուցում և կիրառում

Ազգագրություն— Ազգային, ծիսական խաղերի, հոգևոր երգ ու պարի ուսուցում

Մարզական խաղեր— Ձմեռային, ազգային խաղերի ուսուցում

Հայրենագիտություն-ճամփորդությունների կազմակերպում

Մասնակցություն ազգագրական փառատոնին

Արդյունքում՝

Պարային, խաղային, ծիսական նյութերի, փաթեթների ստեղծում, թվայնացում, արխիվացում։

<Սովորող-սովորեցնող> նախագծերի, իրականացում։

Ճամփորդությունների կազմակերպում

Ճամբարականները ծանոթանում են ազգային նոր երգ ու պարի, խաղերի, բանահյուսական նմուշների հետ։ Դասավանդողների, ծնողների օգնությամբ ուսումնական նյութեր են ստեղծում և տարածում ուսումնական մեդիահարթակներում։

Մասնակցություն ձմեռային խաղերին

Ճամբարականները մասնակցում են ձմեռային խաղերին, կազմակերպվող ուսումնական ճամփորդություններին։

Աշխատանքի ընթացքը

Ճամբարականների ամենօրյա գործունեությունը կազմակերպվում է նշված ուղղություններով։ Լրացուցիչ հանձնարարությունները նպատակաուղղված են լինելու վերը նշված ուղղություններով նախագծերի իրականացմանը և հավաքագրմանը։

Նախագծի ամփոփում

Ճամբարային օրերի գործունեությունը, ամփոփումները հրապարակվում են դասավանդողի, սովորողների բլոգներում։ Ստեղծված ուսումնական նյութերը հավաքագրվում են համապատասխան ստուգատեսային փաթեթում։ Խրախուսվում են ընտանեկան նախագծերը։

Ճամբարականները կլուսաբանեն իրենց ամենօրյա գործունեությունը, կներկայացնեն անհատական ուսումնական բլոգներում։

Նախագծի արդյունքը

Ճամբարային օրագիր

Մասնակցում ենք ազգագրական փառատոնին․

Ազգային խաղերը ձմեռային ճամբարում

Ազգային խոհանոց

Ձմեռային մարզական խաղերը ճամբարում

Մասնակցում ենք բնագիտատեխնիկական ֆլեշմոբին

<Սովորող-սովորեցնող> նախագծերը ձմեռային ճամբարում

Տարեմուտի դիմակահանդես

Դեկտեմբերի 24-ին կայացավ մեր տարեմուտի ուրախ տոնախմբությունը։ Չորրորդ և հինգերորդ դասարանցիները, դասավանդողները, տոնական գունեղ արդուզարդով, տարեդարձի ուրախությամբ, ամանորյա երգ ու պարով ճանապարհեցին հին տարին։ Նոր՝ 2022 թ․ դիմավորում ենք բարձր տրամադրությամբ և բարի ցանկությունների իրականացման ակնկալիքով։

Դեկտեմբերի 27-30 աշխատակարգ

Աշխատանք ըստ դպրոցի ընդհանուր աշխատակարգի

Դեկտեմբերի 27

Երկուշաբթի

Աշխատանքներ ֆիզիկական միջավայրում՝ 

10։00-12։00 Կաբինետի մաքրություն

12:00-13:00 Մասնակցություն դպրոցական հավաքին

15:00-17:00 Դասավանդողների ամանորյա տոնախմբություն

28-30 դեկտեմբերի

երեքշաբթի-ուրբաթ

Առցանց աշխատանքներ
4-5-րդ դասարանների առաջին ուս․շրջանի ամփոփում
Ուսումնական ձմեռ նախագծեր
Հունվարյան ճամբարի նախագծեր
Մանկավարժական քննարկումներ
Մասնակցություն մանկավարժության կենտրոնի հրապարակած առցանց հավաքներին

24-31 դեկտեմբերի

Շարադրի՛ր մտքերդ այս վերնագրերից մեկի շուրջ։ Քեզ կօգնեն վերնագրերի տակ գրված հաչցերը։

Աշխատանքի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 31- է։

<<Մտորումներ Ամանորի մասին>>

Հարցեր

Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը։

Ինչո՞ւ են մարդիկ մեծ շուքով տոնում այն։

Ամանորյա պատրաստությունների մեջ ի՞նչն ես ավելի շատ կարևորում։

Ի՞նչ նշանակություն ունի Ամանորը քեզ համար։

կամ

<<Տարեմուտի խոստովանություն>>

Հարցեր

Ինչո՞վ է առանձնանում այս տարին քո կյանքում։

Ի՞նչ կարևոր իրադարձություններ են եղել, ինչո՞վ է նշանակալի այս տարին քեզ համար։

Ի՞նչ կարևոր խոստովանություն կցանկանայիր անել ինքդ քեզ։

Կարդում ենք արևմտահայերեն

Զահրատ

Կաղանդի Գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր…

Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…

Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…

Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…

Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…

Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօն է այս գիշեր…

Գոյատեւելու տօնն է այս գիշեր…

Սուրբ Ծնունդ

Աշխատանքային փաթեթ 20-24 դեկտեմբերի

Հարգելի՛ երեխեք, առաջարկում եմ այս շաբաթվա ընթացքում ստեղծել ամանորյա անհատական ամսագրեր։ Ամսագրի բաժիններն ու թեմաները, ինչպես նաև ձևավորումը ինքներդ եք ընտրում։ Աշխատանքը կկատարենք միասին, և՛ դասի ընթացքում, և՛ տանը, որպես ընտանեկան նախագիծ։ Ես առաջարկում եմ հետևյալ բաժինները․

Ամանորյա բացիկ-բարեմաղթանք՝ ծանոթ համակարգչային ծրագրով

Ամանորյա հումոր

Ամանորյա հանելուկներ, շուտասելուկներ

Նամակ Ձմեռ Պապիկին

Զարմանալի փաստեր Ամանորի մասին

Ամանորյա խորհուրդներ

Ամանորյա խաղեր, գլուխկոտրուկներ

Թարգմանություններ

Այլ․․․

Հաշվետու պատումներ

Միքայել Միքայելյան

Արևիկ Ստեփանյան

Մարիա Հովհաննիսյան

Նարե Սարգսյան

Մասսիմո Խարբութլի Նուռի

Նատալի Մնացականյան

Յանա Բաղդասարյան

Հարություն Կիրակոսյան, հղումները

Մարի Ավդալյան

Նարե Կարապետյան

Նարեկ Սահակյան

Լիա Մկրտչյան

Կատրին Ստեփանյան

Արեգ Դուրյան

Մարիա Ստեփանյան

Կարեն Հովհաննիսյան

Եվա Հարությունյան

Ալեքս Ալեքսանյան

Դավիթ Մովսիսյան

Գոհար Թալանչյան

Տաթև Սարգսյան

Էվելինա Սաֆարյան

Նելսոն Խաչատրյան

Եվա Հակոբյան

Դանիել Մաղաքյան

Արեն Մնացականյան

Արփի Մելիքյան

Վաչե Վելիցյան

Լաուրա Ղազարյան

Առաջադրանքների փաթեթ 13-17 դեկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի

13 դեկտեմբերի

Կատարել առաջադրանքները

Տրված մրգերը դասավորի’ր այբբենական կարգով:

Խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, նարինջ, բալ, կեռաս, սալոր, խաղող, արքայախնձոր:

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ

արև                            ական

փոքր                          իկ

առու                           ուկ

մարդ                          ակ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

ժամ, տոն, ծառ, հաց, օր։

Ձմռան մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր համացանցից և հրապարակի՛ր քո բլոգում։

Հայոց լեզու 4 ուսումնական փաթեթից կատարի՛ր երեք առաջադրանք՝ քո նախընտրությամբ։

15 դեկտեմբերի

Չորեքշաբթի

Կարդա՛լ պատմվածքը, դո՛ւրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

16 դեկտեմբերի

Հինգշաբթի

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

․․․․․․․․․․ չափի՛ր, ․․․․․․․․․․ կտրի՛ր։

․․․․․․․․․․ոտքը ․․․․․․․․․․․․․․ անել։

․․․․․․․․․․․․․․․ մատի պես իմանալ։

․․․․․․․․․․․ սարի, ․․․․․․․․․․․․․․․․ ձորի հետևում լինել։

․․․․․․․․․․ խելքը լավ է, ․․․․․․․․․․․․․․ ավելի։

․․․․․․․․․․ ձեռքով ․․․․․․․․․․․․ ձմերուկ չես բռնի։

․․․․․․․․․․․․․ կա ․․․․․․․․․․․ չարժե։

․․․․․․․․․․․․․ ոտքը ․․․․․․․․․․․ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-

24-

64-

93-

121-

805-

741-

1753-

6018-

100.000-

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-

Տասն-

Քսան-

Հիսունվեց-

Տասնմեկ-

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-

Տասնութերորդ-

Տասներորդ-

Առաջին-

Քսաներորդ-

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ու տասներկու (……….)    ամիս և չորս (…………) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (………..) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (……………) դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով, գտի՛ր  նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

17 դեկտեմբերի

ուրբաթ

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից դո՛ւրս բերել հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ամանորի մասին։ Կարդալ տեղեկությունները և խմբագրված տարբերակով հրապարակել բլոգներում։

Առաջադրանքների փաթեթ 13-17 դեկտեբերի

5-րդ դասարան

Երկուշաբթի

13 դեկտեմբերի

Կարդա՛լ արևմտահայերեն բանաստեղծությունը։ Ուշադրություն դարձնել բառերի գրությանը։

Սուրբ Ծնունդ

Երեքշաբթի

14 դեկտեմբերի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել առաջադրանքները։

168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:

Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:

169. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:

170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:

Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:

171. Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:

172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:

173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:

Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում:
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալու ինձ:

175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:

Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ, գործողության հատկանիշ ցույց տվող բառերը՝ մակբայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:

15 դեկտեմբերի

Չորեքշաբթի

Կարդա՛ պատմվածքը՝ դուրս գրելով քեզ ծանոթ խոսքի մասերը (գոյական, ածական, թվական, բայ, մակբայ)։

16 դեկտեմբերի

Հինգշաբթի

Կարդա՛ Չարլի Չապլինի նամակը և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։

Պատճառաբանի՛ր ընտրությունդ։

17 դեկտեմբերի

Ուրբաթ

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից դո՛ւրս բերել հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ամանորի մասին։ Կարդալ տեղեկությունները և խմբագրված տարբերակով հրապարակել բլոգներում։