Ուսումնական ձմեռ

Տևողությունը՝ դեկտեմբերի 6-19-ը։

Նախագծի նպատակը՝ ուսումնական առաջին շրջանի ամփոփում, ինքնագնահատում, հաշվետվությունների ներկայացում։

Խնդիրները՝

Ձեռք բերած հմտությունների, կարողությունների ներկայացում՝ անհատական, խմբային կամ ընտանեկան նախագծերի միջոցով

Ինքնագնահատում, ինքնաստուգում

Բլոգային խմբագրական աշխատանքներ

Աշխատանքի ուղղությունները

Բլոգների ուսումնասիրություն— Սովորողները վերանայում, խմբագրում են իրենց ու ըստ ցանկության՝ նաև ընկերների բլոգները։ Ուղղում են վրիպումները, սխալները, լրացնում բացթողումները։

Հաշվետվություններ-Սովորողները գրավոր կամ բանավոր պատումի տեսքով ներկայացնում են իրենց ուսումնական հաշվետվությունները՝ կցելով նաև իրականացրած տարաբնույթ նախագծերի հղումները։

Ինքնագնահատում, ինքնաստուգում— Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները՝ պատմելով ձեռքբերումների ու բացթողումների մասին։ Փորձում են գնահատել իրենց ուսումնական առաջին շրջանի աշխատանքը և զարգացումը։

Անհատական նախագծեր— Յուրաքանչյուր սովորող հանդես է գալիս անհատական կամ ընտանեկան որևէ նախագծի միջոցով՝ ներկայացնելով իր նախասիրությունները կամ հետաքրքրությունները։ Նախագծային աշխատանքը կարող է ներառել նաև կրթահամալիրի ուսումնական օրացույցի առաջին շրջանի նախագծերից որևէ մեկը։

Աշխատանքի ընթացքը

Աշխատանքներն իրականացվելու են որպես ուսումնական ընթացքի բաղկացուցիչ։ Լրացուցիչ առաջադրանքները ներառելու են ընտանեկան և հետազոտական նախագծերը։

Նախագծի ամփոփում

Սովորողների բլոգներում հրապարկվում են վերը նշված աշխատանքների ամփոփիչ հղումները։ Լավագույն նախագծերը կամ հաշվետվությունները հրապարակվելու են դպրոցի ենթակայքում կամ դասավանդողների բլոգներում։

Իմ հոբբին

Նախագիծ, որը առաջարկում են սովորողները

Հաշվետու պատումներ

Ամանորյա ամսագրեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s