Առաջադրանքների փաթեթ․ 06-10 դեկտեմբերի

06 դեկտեմբերի

Երկուշաբթի

Բլոգներում հրապարակել ուսումնական առաջին շրջանի հաշվետու պատումները՝ անհրաժեշտ հղումներով։

07 դեկտեմբերի

Երեքշաբթի

Կարդում ենք արևմտահայերեն՝ Հուրի Աթթարեանի հետ։

08 դեկտեմբերի

Չորեքշաբթի

Հետաքրքիր է իմանալ

Կարդա՛ հետաքրիր փաստեր աշխարհի լեզուների մասին, առանձնացրո՛ւ և ներկայացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեղեկությունը։

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարիր տրված առաջադրանքները։

149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Օրինակ՝

Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:

Ո՞վ եկավ:
Ի՞նչը քաղցրացավ:
Տատը ի՞նչ է անում:
Գիրքը ի՞նչ է լինում:
Ինչպիսի՞շնիկ է:
Ինչպե՞ս գտավ:
Ե՞րբ եկավ;

150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Ի՞նչը վերջացավ:
Ո՞վ մտավ:
Տղան ի՞նչ արեց:
Անձրևը ի՞նչ եղավ:
Ինչպիսի՞ դաս էր:
Ո՞ր գզեստն է հագին:
Ինչպե՞ս մոտեցավ:
Ե՞րբ կգամ:
Ինչքա՞ն հետաքրքիր է:

151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:

   Ա                                Բ

Անտառ         —            խշշում է

աղջիկ           —            խաղում է

մարդ             —            կանգնում է

մեքենա         —            սլացավ

քամի              —           դադարեց

152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա                         Բ

Պար       —        պարում է
երգ         —        երգել է
կանչ      —         կանչել է
հարց    —        հարցրել է
կապ      —         կապում  է

153. Ա և Բ  խմբի բառերի տարբերությունը  գտի´ր (ի՞նչ են  ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի  է տալ:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:
Բ. Հնձում ենք, խաղում  էինք, լուսավորում  ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ ….
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան ….
Մի մարդ մութ գիշերով ձոր ….
Անձրևը անընղհատ ….
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով ….

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:

Ուրբաթ

10 Դեկտեմբերի

Աշխատանք անհատական նախագծերով

Աշխատանքի բնութագրությունը

Երեխեք ջան, ամեն մեկդ ներկայացրեք ձեր անհատական նախագիծը։ Նախագծի թեման ձեր հետաքրքրություններն են։ Յուրաքանչյուրդ փորձեք աշխատել այն թեմայի շուրջ, որի միջոցով նաև ինքներդ կներկայանաք։

Աշխատանքի բովանդակությունը

Նախասիրության մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ

Հետաքրքիր փաստեր կամ տեղեկություններ համացանցից։

Ֆոտապատում

Ի՞նչն է ձեզ գրավում կամ առավել հետաքրքրում այդ ամենի մեջ։

Ինչպե՞ս է օգնում ձեզ զարգանալ, ինքնակրթվել։

Առաջադրանքների փաթեթ 06-10 դեկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի

Դեկտեմբերի 7

Դասարանում

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։

Նախ մտածի՛ր, ․․․․․ գործն սկսի՛ր։

Ինքը՝ կարճ, լեզուն ․․․։

Ինչ որ ցանես, էն էլ․․․։

Թանկից ․․․ չկա։

Ինչպե՞ս կասես մեկ բառով

Ցուրտն ընկնել-

Դադար տալ-

Ճանապարհ դնել-

Փախուստի դիմել-

Լույսը բացվել-

Մութն ընկնել-

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

-ղևնի, -ակ, վայր-ջք, գրեթ-, -ղ-գնուտ, բազմ-րանգ, -րգ, -սկիմոս, ապ-րջանիկ, -կ-ղեցի, -ղյամ, նրբ-րշիկ, -ռուզեռ, տի-զերք, -րթուղի։

Լրացրո՛ւ բաց թողնված օ կամ ո տառերը։

-ձիք, ան-թևան, ան-րսալի, ձկն-րս, բաց-թյա, -րորոց, տն-րեն, բար-րակ, շաբաթ-րյակ, հանր-գուտ։

Ձևով նույն, բաց իմաստով տարբեր բառեր գրի՛ր։

Օրինակ՝ բազուկ, հոտ, գլուխ․․․․

Գրի՛ր բառեր, որոնք ունեն մեկ տառի տարբերություն։

Օրինակ՝

Շուտ-շատ

Տանը

Ընթերցել և պատմել սովորել <<Ցանկությունների ծառը>> հեքիաթը։

Չորեքշաբթի

08 դեկտեմբերի

Մի քանի նախադասությամբ հաշվետու պատում գրիր քո ուսումնական առաջին շրջանի ձեռքբերումների մասին։ Լավ կլինի, որ նախագծերի հղումներն էլ կցես։

Կարող ես նաև բանավոր պատումի տեսքով ներկայացնել։

09 Դեկտեմբերի

Հինգշաբթի

Մասնակցել մայրենի լեզվի դեկտեմբերյան ֆլեշմոբին

10 դեկտեմբերի

Ուրբաթ

Աշխատանք անհատական նախագծերով

Աշխատանքի բնութագրությունը

Երեխեք ջան, ամեն մեկդ ներկայացրեք ձեր անհատական նախագիծը։ Նախագծի թեման ձեր հետաքրքրություններն են։ Յուրաքանչյուրդ փորձեք աշխատել այն թեմայի շուրջ, որի միջոցով նաև ինքներդ կներկայանաք։

Աշխատանքի բովանդակությունը

Նախասիրության մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ

Հետաքրքիր փաստեր կամ տեղեկություններ համացանցից։

Ֆոտապատում

Ի՞նչն է ձեզ գրավում կամ առավել հետաքրքրում այդ ամենի մեջ։

Ինչպե՞ս է նպաստում ձեր անհատական զարգացմանը կամ ինքնակրթությանը։

ԵՎ այլն․․․

Աշխատանքի ներկայացման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 17