Առաջադրանքների փաթեթ․ 06-10 դեկտեմբերի

06 դեկտեմբերի

Երկուշաբթի

Բլոգներում հրապարակել ուսումնական առաջին շրջանի հաշվետու պատումները՝ անհրաժեշտ հղումներով։

07 դեկտեմբերի

Երեքշաբթի

Կարդում ենք արևմտահայերեն՝ Հուրի Աթթարեանի հետ։

08 դեկտեմբերի

Չորեքշաբթի

Հետաքրքիր է իմանալ

Կարդա՛ հետաքրիր փաստեր աշխարհի լեզուների մասին, առանձնացրո՛ւ և ներկայացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեղեկությունը։

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարիր տրված առաջադրանքները։

149. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Օրինակ՝

Ինչպե՞ս մոտեցավ: — Արագ մոտեցավ: Իսկույն մոտեցավ: Լրջորեն մոտեցավ: Կամաց-կամաց մոտեցավ: Հազիվհազ մոտեցավ: Հետզհետե մոտեցավ: Եվ այլն:

Ո՞վ եկավ:
Ի՞նչը քաղցրացավ:
Տատը ի՞նչ է անում:
Գիրքը ի՞նչ է լինում:
Ինչպիսի՞շնիկ է:
Ինչպե՞ս գտավ:
Ե՞րբ եկավ;

150. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրի´ր:

Ի՞նչը վերջացավ:
Ո՞վ մտավ:
Տղան ի՞նչ արեց:
Անձրևը ի՞նչ եղավ:
Ինչպիսի՞ դաս էր:
Ո՞ր գզեստն է հագին:
Ինչպե՞ս մոտեցավ:
Ե՞րբ կգամ:
Ինչքա՞ն հետաքրքիր է:

151. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությանը բացատրի´ր:

   Ա                                Բ

Անտառ         —            խշշում է

աղջիկ           —            խաղում է

մարդ             —            կանգնում է

մեքենա         —            սլացավ

քամի              —           դադարեց

152. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր:

Ա                         Բ

Պար       —        պարում է
երգ         —        երգել է
կանչ      —         կանչել է
հարց    —        հարցրել է
կապ      —         կապում  է

153. Ա և Բ  խմբի բառերի տարբերությունը  գտի´ր (ի՞նչ են  ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում): Բ խմբի ր ստերին ին՞չ անուն կարելի  է տալ:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ:
Բ. Հնձում ենք, խաղում  էինք, լուսավորում  ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

154. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացրո´ւ , որ դառնան նախադասություննր:

Բակում մի երիտասարդ սրինգ ….
Երեխան քարերի մեջ ինչ-որ բան ….
Մի մարդ մութ գիշերով ձոր ….
Անձրևը անընղհատ ….
Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով ….

155. Նախորդ աոաջադրանքը կատարելիս ինչպիսի՞ բառեր ավելացրիր:

Դրանք բայեր են: Հին հայերենում «բայ» նշանակում է «խոսում է, ասում է»:

156. Ի՞նչ ընդհանրություն ունեն ընդգծված բառերը (ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս):

Արջը տանձ է ուտում:
Մեր բարդին սոսափում է:
Սևաչյա աղջիկը երգում է:
Միայնակ ծաղիկը սպասում էր վերջին քամուն:
Անվանի մարզիկի հետ հանդիպելու կգա՞ս:
Նա մոտեցավ խշշացող գետին:

Ուրբաթ

10 Դեկտեմբերի

Աշխատանք անհատական նախագծերով

Աշխատանքի բնութագրությունը

Երեխեք ջան, ամեն մեկդ ներկայացրեք ձեր անհատական նախագիծը։ Նախագծի թեման ձեր հետաքրքրություններն են։ Յուրաքանչյուրդ փորձեք աշխատել այն թեմայի շուրջ, որի միջոցով նաև ինքներդ կներկայանաք։

Աշխատանքի բովանդակությունը

Նախասիրության մասին պատմող տեսանյութ կամ ռադիոնյութ

Հետաքրքիր փաստեր կամ տեղեկություններ համացանցից։

Ֆոտապատում

Ի՞նչն է ձեզ գրավում կամ առավել հետաքրքրում այդ ամենի մեջ։

Ինչպե՞ս է օգնում ձեզ զարգանալ, ինքնակրթվել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s