Գործնական քերականություն
Տեքստային աշխատանք
396. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի‘ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Երբեմն Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ` գանգատի, խորհրդի, խոստովանության:
Ամառ էր: Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց անում.
-Թո´ղ նա տանի, ես էլ տանեմ:
Ու ոչ մեկն իր անասունը սար չէր տանում:
Մարդ ուղարկեցին Թումանյանի հետևից: Նա եկավ երեք ձիավորի հետ: Գյուղամիջում, բոլորի ներկայությամբ, իր հետ եկած տղաներին կարգադրեց.
-Տղե´րք, գնացե´ք մի քիչ հանգստացե´ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում` քշենք, տանենք, ազգային անենք: Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում գյուղացիները: Նրանք ինչո՞ւ դիմեցին Թումանյանին: Բանաստեղծն ի՞նչ որոշեց: Գյուղացիներն այդ որոշումն ինչպե՞ս ընդունեցին:
401. Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինի´ր, որոնցից մեկում դա ուղղակի հասկացվի, մյուսում` փոխաբերաբար:
Քաղցր խոսքն օձն էլ բնից կհանի:
409. Քո սովորական մեկ օրը նկարագրի´ր. ամեն ինչ հերթով գրի´ր, աշխատի´ր ոչինչ բաց չթողնել. քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք` ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչ կուզես փոխել և այլն:
Խոսքի մասեր
159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
Դեղին — դեղնել
փոքր — փոքրանալ
բարի — բարիանալ
սիրուն — սիրունանալ
160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:
Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:
162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:
163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:
164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:
Ա Բ
Մեծ — մեծանալ
բարձր — բարձրանալ
չոր — չորանալ
չար — չարանալ
168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:
Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:
170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:
Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:
172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական … (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ … (փիղ) կապեր քանդելու … (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա … (համառորեն) ու … (ճարպկորեն) քանդում էր իր … (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն (… շինություն) դուռը, որտեղ նրան … (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած … (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս … (բնակիչներ) հետ ծանոթանալու:
173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:
174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում:
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալու ինձ:
3 փետրվարի
հինգշաբթի
Կարդա՛ <Քաջ Նազարը> հեքիաթի 1-3 հատվածները, և համառոտ պատմել սովորիր։
4 փետրվարի
ուրբաթ
216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:
217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:
219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:
Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր: