28-04 մարտի

28 փետրվարի

Երկուշաբթի

<Հայոց լեզու 4> աշխատանքային փաթեթից քո ընտրությամբ կատարիր 5-6 առաջադրանք։

01 մարտի

Երեքշաբթի

<Մոծակն ու մրջյունը> առակի ընթերցում։ Առաջադրանքների կատարում։

02 մարտի

Չորեքշաբթի

Թումանյանի հեքիաթները կարդում ենք արևմտահայերենով։

03 մարտի

Հինգշաբթի

Տեքստային աշխատանք

Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

 Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։
  2. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
  3. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
  4. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Կարդա՛ Հ․ Թումանյանի մասին պատմող տեքստը և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը։

Լրացուցիչ առաջադրանք

Վերը նշված տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և փոքրիկ ռադիոնյութ պատրաստի՛ր։

04 մարտի

Ուրբաթ

Կարդա՛ Թումանյանի <Քեֆ անողին քեֆ չի պակսիլ> հեքիաթը։

28-04 մարտի․առաջադրանքների փաթեթ

5-րդ դասարան

28 փետրվարի

Երկուշաբթի

Ընտրի՛ր Թումանյանի քառյակներից երկուսը և անգիր սովորիր։

Կատարի՛ր <Իմ ընկեր Նեսոն>պատմվածքի առաջադրանքները։

01 մարտի

Երեքշաբթի

Կարդում ենք արևմտահայերեն

02 մարտի

Չորեքշաբթի

<Իմ երգը> բանաստեղծության ուսուցում, քննարկում։

Առաջադրանքների մշակում։

03 մարտի

Հինգշաբթի

Ուսումնական ճամփորդություն դեպի Թումանյանի տուն թանգարան։

Թումանյանական ընթերցումներ Թումանյանի թանգարանում, քաղաքային թափառում-ընթերցումներ։

04 մարտի

Ուրբաթ

Ճամփորդապատումների գրավոր ներկայացում ուսումնական բլոգներում։

Կարդա՛ Թումանյանի < Անգին քարը> պատմվածքը։

Կարդում ենք Չարենց

Նախագծի նպատակը` ծանոթացում Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին:

Մասնակիցներ` 4-5- րդ, դասարանների սովորողներ, ծնողներ, չարենցասերներ։

Նախագծի տևողությունը՝ մարտի 8-31-ը

Քայլեր

  1. Չարենցյան ընթերցումներ
  2. Այցելություն Չարենցի տուն-թանգարան
  3. Ընտանեկան թափառումներ Չարենցի քաղաք Երևանով, քաղաքային ընթերցումներ 

Խնդիրներ` 

  • Ընտրված ստեղծագործությունների բերանացի ուսուցում, ներկայացում, տարածում:
  • Ծանոթացում Չարենցի կյանքի հետաքրքիր դրվագներին:

Բովանդակություն

Նախագծի արդյուքներ, ամփոփում:

Ստեղծագործությունների վերլուծություններ-քննարկումներ

Չարենցյան ֆլեշմոբ․ դասարանական ընթերցումներ

Չարենցյան ընթերցումների անհատական, ընտանեկան մեդիափաթեթի ստեղծում

<Իմ Չարենցը>-չարենցյան անհատական ընթերցարաններ

Չարենցյան բառարանների ստեղծում

21-25 փետրվարի․ առաջադրանքների փաթեթ

5-րդ դասարան

21 փետրվարի

Երկուշաբթի

Մասնակցություն ընթերցողական ֆլեշմոբին։

22 փետրվարի

Երեքշաբթի

Կարդալ <Թմկաբերդի առումը> պոեմի նախերգանքը, առաջին և երկրորդ հատվածները։

23 փետրվարի

Չորեքշաբթի

Կարդա՛ <Թմկաբերդի առումը> պոեմի երրորդից-վեցերորդ հատվածները։ Կատարի՛ր առաջին հատվածի առաջադրանքները։

24 Փետրվարի

Հինգշաբթի

Անգի՛ր սովորել պոեմի նախերգանքը, կատարի՛ր առաջադրանքները։

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

25 փետրվարի

Ուրբաթ

Հղումից օգտվելով ընտրիր Հ․ Թումանյանի պատմվածքներից մեկը և կարդա։

Լրացուցիչ առաջադրանք

Ընթերցած պատմվածքը ներկայացրու համառոտ շարադրելով։

21-25 փետրվարի առաջադրանքների փաթեթ

4-րդ դասարան

Երկուշաբթի

21 փետրվարի

Մասնակցություն ընթերցողական ֆլեշմոբին։

Երեքշաբթի

22 փետրվարի

Կարդա՛լ <Տերն ու ծառան> հեքիաթը, կատարել առաջադրանքները։

Չորեքշաբթի

23 փետրվարի

Կարդա՛ <Կանանչ ախպեր> բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

24 փետրվարի

Հինգշաբթի

Կարդա՛ <Մայրը> պատմվածքը և կատարի՛ր առաջադրանքները։

Ուրբաթ

Կարդա՛ <Խոսող ձուկը> հեքիաթը։ Նկարի՛ր հեքիաթի քեզ դուր եկած հատվածը։

Լրացուցիչ առաջադրանք

Ընտանեկան ռադիոթատրոն։

Դերերով կարդացեք հեքիաթը և ձայնագրեք։

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

Շարունակել կարդալ

Թումանյանական բառարաններ

Թումանյանի տարբեր ստեղծագործությունների ընթերցումից հետո սովորողները կազմում են իրենց թումանյանական բառարանը։

Դավիթ ՄովսիսյանԳարնան առավոտ, քառյակների բառարան

Ֆարզամ Քիմիայինեժադ- Չախչախ թագավորը

Առաջադրանքները կազմում են սովորողները

<Գարնան առավոտ>-Վիկտորիա Փիրումյան, Լիա Մկրտչյան

Նատալի ՄնացականյանԱնբախտ վաճառականներ, Արծիվն ու կաղնին

Դավիթ ՄովսիսյանԱրծիվն ու կաղնին

Արևիկ ՍտեփանյանԱնբախտ վաճառականներ, Արծիվն ու կաղնին