Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Շարունակել կարդալ

Մեծերը՝ Աղայանի մասին

Ղազարոս Աղայան՝ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս, ում գրական ձեռագիրը ընդմիշտ կմնա հայ գրական պատմության մեջ: Նրա մահվան տարելիցի օրը վերհիշենք մեծերի մտքերը Աղայանի մասին:

Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։

Շարունակել կարդալ

28 մարտի- 01 ապրիլի

5-րդ դասարան

28 մարտի

Երկուշաբթի

Համացանցից ընտրի՛ր Թումանյանի և Աղայանի ընկերության մասին պատմող տեղեկություններ, ընթերցի՛ր և հրապարակիր բլոգումդ։

Լրացուցիչ առաջադրանք

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական բանաստեղծություններին, ընտրի՛ր դրանցից մեկը և կրտսեր ընկերներիդ համար ուսումնական նյութ պատրաստի՛ր։

Երեքշաբթի

29 մարտի

Քո ընտրությամբ ընթերցիր Աղայանի հեքիաթներից կամ զրույցներից մեկը։ Փորձի՛ր համառոտ պատմել ընտանիքիդ անդամներին։ Ցանկության դեպքում՝ պատումդ կարող ես ձայնգրել կամ տեսանկարել։

30 մարտի

Չորեքշաբթի

Գործնական քերականություն

326. Նախադասության ընդգծված բառի հետ ո՞ր բառերը դուրս կգան (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր):

            Մագնիսն ազդո՞ւմ է բույսերի և կենդանիների կյանքի վրա:
            Գիտական դժվարին ուղուն նա դպրոցից էր պատրաստվել:
            Շները մարդկային քթին բոլորովին անհասանելի հարյուր հազարավոր հոտեր են տարբերում:
            Մեդուզան լսում է մեր ականջի համար անմատչելի հնչյունները:
            Աշխարհի գիտնականները երկրի ընդերքի գաղտնիքներն ուսումնասիրելու նախագիծ են մշակել:
            Արդեն հաղթահարել են ճանապարհի առաջին, ամենադժվարին մասը:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:
            Աղջիկները կպատմեն:
            Մեծերը կլսեն:
            Կընտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)։

31 մարտի

հինգշաբթի

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

28 մարտի-01 ապրիլի առաջադրանքների մեդիափաթեթ

4-րդ դասարան

28 մարտի

երկուշաբթի

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական պատմվածքներին։ Քո ընտրությամբ առանձնացրու մեկ կամ երկու պատմվածք, ընթերցիր և ուսումնական նյութ ( աուդիոպատում, ինտերակտիվ խաղ- առաջադրանք) պատրաստի’ր:

29 մարտի

երեքշաբթի

Ամբողջացնել դասարանում սկսած աշխատանքը։ Առաջադրանքները ամփոփել և հրապարակել բլոգներում։

30 մարտի

չորեքշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

31 մարտի

հինգշաբթի

Կարդա՛ <Անահիտ> հեքիաթի առաջին և երկրորդ հատվածները։ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Լրացուցիչ առաջադրանք

Հատվածների շուրջ առաջադրանքներ կազմի՛ր։

Աղայանական օրեր. ուսումնական նախագիծ

Նախագծի տևողությունը՝ մարտի 28-ապրիլի 29

Նախագիծը 4-րդ դասարանում

Նպատակը` ծանոթացում Ղ. Աղայանի ստեղծագործություններին:

Ուղղությունները՝

  • Իմ Աղայանը
  • Աղայանը՝ մեր տանը
  • Աղայանը դպրոցում
  • Աղայան-Թումանյան
  • Աղայան-Ռոդարի

Խնդիրները` 

  • Ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Կարդացածը համառոտ պատմելու կարողության ձևավորում:
  • Տեքստից գլխավոր միտքը, ստեղծագործության ասելիքը առանձնացնելու և եզրահանգումներ անելու կարողությունների ձևավորում:

Բովանդակություն

Լրացուցիչ ընթերցանության նյութեր. տե’ս Ղազարոս Աղայան մեդիափաթեթ

Նախագիծը` 5-րդ դասարանում

Նպատակը` Ծանոթացում Ղ. Աղայանի կյանքին, գործունեությանը և գրական ժառանգությանը:

Խնդիրները`

  • Բառապաշարի հարստացում
  • Համառոտ պատմելու, ընդհանուր տեքստից գլխավոր միտքը առանձնացնելու կարողության զարգացում
  • Վերլուծական-համադրական մտածողության զարգացում
  • Գեղարվեստկան արտահայտչամիջոցների առանձնացում, վերլուծություն

Բովանդակություն

Նախագծի ամփոփում

Աղայանական ստեղծագործությունների մեդիափաթեթի ստեղծում։

Ինտերակտիվ խաղերի փաթեթի ստեղծում։

<Իմ Աղայանը> անհատական հետազոտական նախագծի իրականացում։

Աղայանը՝ ընտանիքում․ մեդիափաթեթի ստեղծում։

Կարդում ու նվիրում ենք

<Ձոն մայրիկիս> նախագծի շրջանակներում սովորողները ներկայանում են խմբային ու անհատական ընթերցումներով։ Կարդում ու նվիրում ենք Տերյան, Թումանյան, Չարենց։

Չարենցյան ընթերցումներ

Թումանյանական ընթերցումներ

Տերյանական ընթերցումներ

Եվա Հակոբյան

Արեն Մնացականյան

Անհատական ընթերցումներ

Լիա Մկրտչյան

Լաուրա Ղազարյան

Յանա Բաղդասարյան

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Կարդում ենք Չարենց

Նախագծի ամփոփում․ սովորողները ներկայացնում են իրենց չարենցյան ընթերցումները։

Հարություն Կիրակոսյան <Հայրենիքում>

Կարեն Դադոյան <Ինչքան որ հուր կա իմ սրտում>

Մարի Ավդալյան <Կյանքը երգի՜, երկնքի՜ պես>

Դավիթ Մովսիսյան <Մեր լեզուն>

Նվեր Սարդարյան <Ինչքան որ հուր կա իմ սրտում>

Արթուր Բազիկյան <Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում>

Գևորգ Մարուքյան <Կապույտ կարոտ>

Ստեփանյան Արևիկ <Կյանքը երգի՜, երկնքի պես>

Սոֆի Օհանյան <Գիտե՞ք, որ գարուն է արդեն>

Սոսե Ժամհարյան < Ինչքան որ հուր կա իմ սրտում>

Էրիկ Աբգարյան <Ես իմ անուշ Հայաստանի>

Կատրին Ստեփանյան <Մորս համար գազել>

Գոհար Թալանչյան <Կյանքը երգի՜, երկնքի՜ պես>

Անետա Կտակյան <Դու ամեն վայրկյան>

Դանիել Մաղաքայան <Հայրենիքում>

Նատալի Մնացականյան <Մորս համար գազել>

Եվա Հայրապետյան <Ես իմ անուշ Հայաստանի>

Ռոբերտ Հակոբյան <Գիտե՞ք, որ գարուն է արդեն>

Յանա Բաղդասարյան <Ինչքան աշխարհը սիրես>, <Մորս համար գազել>

Մարիա Ստեփանյան <Գիտե՞ք, որ գարուն է արդեն>, <Ես իմ անուշ Հայաստանի>

Մանե Մաչկալյան <Գիտե՞ք, որ գարուն է արդեն>, <Ձոն հոկտեմբերիկի>

Ֆարզամ Քիմիայինեժադ <Ինչ որ լավ է>

Իվետտա Բաբայան <Գիտե՞ք, որ գարուն է արդեն>

Եվա Հակոբյան <Հայրենիքում>

Տաթև Սարգսյան —ընթերցումներ, աշխատանքային փաթեթ

14-18 մարտի․ առաջադրանքների փաթեթ

15 մարտի

երեքշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը

16 մարտի

չորեքշաբթի

Կարդա՛ հետաքրքիր փաստեր Չարենցի մասին։

17 մարտի

հինգշաբթի

<Գործնական քերականություն> փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,    ութ տասնյակ, ինը տասնյակ:

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:

Տեքստային աշխատանք

5-րդ դասարան

397. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

Շարունակել կարդալ