Առաջադրանքների փաթեթ
07-08 մարտի
Կարդում ու նվիրում ենք․ <Ձոն մայրիկիս> նախագծի մեկնարկ։
Հղումով ծանոթացի՛ր նախագծին և առաջարկվող բանաստեղծությունների փաթեթին, ընտրի՛ր քեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը, ընթերցի՛ր և ընթերցումդ ձայնագրի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգում և մայրիկիդ համար գեղեցիկ անակնկալ պատրաստել։
Գրավոր աշխատանք
Մայրիկիդ համար գեղեցիկ բացիկ ձևավորիր և մայրիկագովք հորինի՛ր։
09 մարտի
Չորեքշաբթի
Կարդա՛ <Ես իմ անուշ Հայաստանի> բանաստեղծությունը և ստեղծիր քո չարենցյան բառարանը։
10 մարտի
Հինգշաբթի
Կարդա՛ <Հայրենիքում> բանաստեղծությունը, կատարի՛ր առաջին առաջադրանքը և դո՛ւրս գրիր մակդիրները։
Լրացուցիչ աշխատանք
Ընտրի՛ր չարենցյան ևս մեկ բանաստեղծություն՝ դուրս գրելով գործածված մակդիրները։
11 մարտի
Ուրբաթ
Մասնակցի՛ր մայրենի լեզվի մարտ ամսվա ֆլեշմոբին: