28 մարտի- 01 ապրիլի

5-րդ դասարան

28 մարտի

Երկուշաբթի

Համացանցից ընտրի՛ր Թումանյանի և Աղայանի ընկերության մասին պատմող տեղեկություններ, ընթերցի՛ր և հրապարակիր բլոգումդ։

Լրացուցիչ առաջադրանք

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական բանաստեղծություններին, ընտրի՛ր դրանցից մեկը և կրտսեր ընկերներիդ համար ուսումնական նյութ պատրաստի՛ր։

Երեքշաբթի

29 մարտի

Քո ընտրությամբ ընթերցիր Աղայանի հեքիաթներից կամ զրույցներից մեկը։ Փորձի՛ր համառոտ պատմել ընտանիքիդ անդամներին։ Ցանկության դեպքում՝ պատումդ կարող ես ձայնգրել կամ տեսանկարել։

30 մարտի

Չորեքշաբթի

Գործնական քերականություն

326. Նախադասության ընդգծված բառի հետ ո՞ր բառերը դուրս կգան (ընդգծի՛ր կամ արտագրի՛ր):

            Մագնիսն ազդո՞ւմ է բույսերի և կենդանիների կյանքի վրա:
            Գիտական դժվարին ուղուն նա դպրոցից էր պատրաստվել:
            Շները մարդկային քթին բոլորովին անհասանելի հարյուր հազարավոր հոտեր են տարբերում:
            Մեդուզան լսում է մեր ականջի համար անմատչելի հնչյունները:
            Աշխարհի գիտնականները երկրի ընդերքի գաղտնիքներն ուսումնասիրելու նախագիծ են մշակել:
            Արդեն հաղթահարել են ճանապարհի առաջին, ամենադժվարին մասը:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:
            Աղջիկները կպատմեն:
            Մեծերը կլսեն:
            Կընտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)։

31 մարտի

հինգշաբթի

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s