Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

Շարունակել կարդալ

Առաջադրանք 28 ապրիլի

Գործնական քերականություն․ Հեղ․՝ Ս․ Մարկոսյան

5-րդ դասարան

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:
            Հանկարծ իր կողքին տեսավ:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:
            Քույրը երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր:
            Մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
            Իմ կարծիքն ասել եմ:
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել:
            Ծովն արդեն փոթորկել էր:
            Թռչունները չվելու էին:

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
            Հասկանում ենք:
            Ընկերները հեռանում են:
            Մոռացել ես:
            Գտա:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:
            Աղջիկները կպատմեն:
            Մեծերը կլսեն:
            Կընտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Միասնական ընթերցումներ

Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Շարունակել կարդալ

 «Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Շարունակել կարդալ

Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են


Մի անգամ մեծ ճամփորդ Անբան Ջովանինոն  հայտնվեց մի երկում, որտեղ բոլոր մարդիկ կարագից էին: Արևից նրանք հալչում էին  ու այդ պատճառով ստիպված էին անընդհատ ստվերում լինել և թաքնվել սառը տեղերում: Նրանց քաղաքում սովորական տների փոխարեն հսկա սառնարաններ էին: Ջովանինոն քայլում էր այդ տարօրինակ քաղաքի փողոցներով:  Մարդիկ կանգնած էին իրենց սառնարան-տան պատուհանների մոտ՝ գլխներին սառցե սրվակներ դրած: Բոլոր սառնարանների դռներին հեռախոս էր կախած, որով հնարավոր էր խոսել տան բնակիչների հետ:

Շարունակել կարդալ

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով 

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

Շարունակել կարդալ

Քաղաքային ընթերցումներ

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում, մայիսի 10-ին, նախատեսում եմ իրականացնել <Կարդում ու տարածում ենք Թումանյան, Տերյան, Չարենց> համագործակցային ընթերցողական նախագիծը։

Համագործակցություն Հարավային դպրոցի մայրենի լեզվի դասավանդող՝ Անահիտ Հովսեփյանի և հայրենագետ-ճամփորդող՝ Սոնա Փափազյանի հետ։

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի ընթերցասերներ։

Նպատակը՝ Ուսումնական տարվա <Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց> ընթերցողական նախագծերի ամփոփում, հանրայնացում։

Շարունակել կարդալ

Տարեվերջյան ամփոփիչ ստուգատես

Նախագծի տևողությունը՝ հունիս 1-15-ը

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ ուսումնական տարվա ամփոփում, ներկայացում

Խնդիրները՝

Արդրադարձ տարվա ձեռքբերումներին և բացթողումներին

Ձեռք բերած հմտությունների, կարոցությունների ստուգատես

Սովորողի ինքնարտահայտման դրսևորում

Հաշվետվությունների ներկայացում

Ինքնագնահատում

Աշխատանքային ուղղությունները

Հաշվետու պատումներ

Նախագծային փաթեթի ներկայացում

Ուսումնական փաթեթ ընկերոջս համար-անհատական կամ խմբային նախագծի ներկայացում

Բովանդակություն

Հաշվետու պատում-Սովորողը ներկայացնում է ուսումնական տարվա իր ձեռքբերումներն ու բացթողումները գրավոր կամ բանավոր պատումի տեսքով։

Արդյունքում ստեղծում է գրավոր շարադրանք, տեսապատում կամ ռադիոնյութ։ Գնահատվում է խոսքի ոճը, գրագետ ու ամբողջական շարադրանքը, հետաքրքիր ներկայացումը։

Հաշվետու պատումը հրապարկում է բլոգում մինչև հունիսի առաջին շաբաթվա ավարտը։

Տարվա նախագիծը— Սովորողը բլգում առանձնացնում է ուսումնական տարվա իր նախընտրած նախագծային փաթեթը, գրավոր կամ բանավոր պատումի տեսքով ներկայացնում կատարած աշխատանքները, աշխատանքի ընթացքում ունեցած հաջողությունները և այլն։ Գնահատվում է նախագծային աշխատանքի բովանդակությունը, աշխատանքի ընթացքի ամբողջական ներկայացումը։

Ուսումնական փաթեթ ընկերոջս համար— Սովորողը ներկայանում է իր անհատական կամ ընտանեկան նախագծով։ Կրտսեր ընկերներների կամ այլ սովորողների համար ստեղծում է հետաքրքիր առաջադրանքների փաթեթ և ներկայացնում իր բլոգում։ Աշխատանքը կարող է ներառել նաև թարգմանական և հետազոտական նախագծեր։ Գնահատվում է աշխատանքի բովանդակությունը, սովորողի ինքնուրույնությունը։

Ինքնագնահատում-Սովորողը բանավոր կամ գրավոր խատումի տեսքով ներկայացնում, վերլուծում է իր ուսումնական տարին, անդրադառնում է կարևոր ձեռքբերումներին ու բացթողումներին։

Նախագծի արդյունքը

Հաշվետու աշխատանքների հղումները հրապարակվում ենք դասավանդողի բլոգում, դպրոցի ենթակայքում։

Հաշվետու պատումներ

Նատալի Մնացականյան

Արևիկ Ստեփանյան

Սոսե Ժամհարյան

Տաթևիկ Սարգսյան

Մարիա Հովհաննիսյան

Մանե Մաչկալյան

Ալեն Հարությունյան

Իվետտա Բաբայան

Միքայել Ամիրբեկյան

Ալլա Շարոյանց

Մարի Հարությունյան

Միքայել Ամիրբեկյան

Ադել Կարապետյան

Վիկտորիա Փիրումյան

Դավիթ Մովսիսյան

Վիկտորիա Փիրումյան

Լաուրա Ղազարյան

Մանե Մաչկալյան

Անհատական նախագծեր

Նուռը՝ Հայաստանի խորհրդանիշ-Նատալի Մնացականյան

Իմ սիրած հեղինակը-Մարիա Հովհաննիսյան

Դինոզավրեր-Էրիկ Աբգարյան

Իմ ոգևորության աղբյուրը-Յանա Բաղդասարյան

Իմ առաջին հաղթանակը-Լիա Մկրտչյան

Ջրային կենդանիներ-Մարիա Ստեփանյան

25-29 ապրիլի աշխատանքային փաթեթ

Ընթերցի՛ր Ռոդարիի երեք վերջաբան ունեցող հեքիաթներից մեկը: Ընտրի՛ր քո կարծիքով, հեքիաթի գաղափարին առավել համապատաասխանող վերջաբանը՝ մի քանի նախադասությամբ հիմնավորելով ընտրությունդ:

26 ապրիլի

Կարդում ենք արևմտահայերեն-Գարնան հրավերը։ Կարդալ տեքստը, կատարել առաջադրանքները։

Լրացուցիչ առաջադրանք

Կարդա՛ Ռոդարիի հեքիաթներից մեկը և ռադիոթատրոն պատրաստի՛ր։ Տե՛ս հղումը

27-29 ապրիլի

Կարդա՛ <Բի> մոլորակը հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Կարդում ու քննարկում ենք Ռոդարիի հեքիաթները

Սև քթերի կղզին

Եվա և Մարի Հարությունյաններ, Արևիկ Ստեփանյան

Մանուելա Թադևոսյան, Ալլա Շարոյան

Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել

Կարեն Հովհանիսյան, Գևորգ Մարուքյան, Նատալի Մնացականյան, Արթուր Բազիկյան

Ալիսա գլորիկը