Առաջադրանքների փաթեթ
Երկուշաբթի
04 ապրիլի
Աղայանական ընթերցողական ֆլեշմոբ․ ընտրում ենք Աղայանի մանկական ստեղծագործություններից մեկը կամ երկուսը և ընտրած ստեղծագործության շուրջ կրտսեր ընկերների համար առաջադրանքներ մշակում։
Լրացուցիչ առաջադրանք
Կարդա՛ Աղայանի հեքիաթներից մեկը և համառոտ շարադրի՛ր սյուժեն։ Կարող ես նաև տեսապատումի տեսքով ներկայացնել։
05 ապրիլի
Երեքշաբթի
Կարդում ենք արևմտահայերեն․
4-րդ դասարան
Կարդա՛ <Մայրիկի գանձերը> պատմվածքը և փոխադրի՛ր արևելահայերեն։
5-րդ դասարան
Կարդա՛ <Տասներկու ամիսներ> հեքիաթը, հեքիաթից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և փոխադրի՛ր արևելահայերեն։
07 ապրիլի
հինգշաբթի
Մայրիկիդ, տատիկիդ, քրոջդ, ուսուցչիդ կամ ամենամտերիմ ընկերուհուդ համար շնորհավորական մաղթանք պատրաստի՛ր։
Առաջարկում եմ հետևյալ տարբերակները
Շնորհավորական բացիկ
Գովք
Դիմանկար
Նամակ