02-06 մայիսի

4-րդ դասարան

Կարդա՛ բալլադը, կատարի՛ր առաջադրանքները։

03 Մայիսի

Կարդում ենք արևմտահայերեն

04-06 մայիսի

չորեքշաբթի-ուրբաթ

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

Անտեսանելի Տոնինոն

5-րդ դասարան

Կարդա՛ Ինչով են մարդիկ իրար նման հեքիաթը, ընտրի՛ր հեքիաթի սյուժեին առավել համապատասխան վերջաբանը և դուրս գրի՛ր հինգ պարզ ընդարձակ նախադասություն։

04-06 մայիսի

չորեքշաբթի-ուրբաթ

Բայ

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հաս, հագ, փախ, սառ, թիռ:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:

Կարդա՛ <Մանուկ խան> զրույցը և տեքստից դո՛ւրս գրիր ներկա և անցյալ ժամանակով գործածաված բայեր (գործողություն ցույց տվող բառեր)։