Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Թա-ավորն ուներ երկու որ-ի։ Նա դժվարանում էր որոշել, թե որ-իներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փոր-ել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թա-ավորն ասաց․
-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օ-նել նրանց։
-Շատ լավ,-ասաց որ-իներից մեկը և սկսեց -սկի բաժանել։
Իսկ մյուս որ-ին էլ թե․
-Ես նրանց գութան կնվիրեմ։ -սկին, որ իմ ե-բայրը այդպես շռայլ-րեն բաժանում է, մի օր կարող է վեր-անալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթան-ը։
Շատ ուրախացավ ծեր թա-ավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որ-ուն։
Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։
․․․․․ թագավոր
․․․․․ որդի
․․․․ գահաժառանգ
․․․․․ գյուղացի
—— գութան
․․․․ հող
Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։
Ածանցավոր բառ | արմատ | ածանց |
թագավոր | ||
գյուղացի | ||
շռայլորեն | ||
անվերջ |
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Արքա
Ընծայել
Ավարտել
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Քիչ
Երիտասարդ
Տխրել
Կազմի՛ր բառակապակցություններ։
․․․․ գահ
․․․․ոսկի
շռայլորեն ․․․․
նվիրել ․․․․
Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։
Ծեր թագավորը շատ ուրախացավ։
Շարունակի՛ր։
Երբ մարդիկ կարիքի մեջ են․․․․
Թագավորը հայտարարեց , որ․․․․
Գծով միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը։
Աշխատասիրությունը
Անգործությունը
Անբանի համար
Աշխատասեր մարդուն
Ծուլություն է ծնում։
Բախտի աջ ձեռքն է։
Երկինքն էլ է օգնում։
Ամեն օր տոն է։
Մի քանի նախադասությամբ շարունակի՛ր պատմությունը։