Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին

Ծաղիկները բնության ամենագեղեցիկ գլուխգործոցներից են: Ծաղիկներն ու բույսերը մեր կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ոչ միայն մեր առօրյան լցնում են գեղեցկությամբ, այլև հրաշալի էներգիա ստանալու աղբյուր են։ Եկեք պարզենք ավելին ծաղիկների զորության մասին: Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ ծաղիկների մասին: Մեզ բոլորիս հայտնի կակաչի գլխիկները 1600-ական թվականներին Հոլանդիայում ոսկուց ավելի թանկ էին: Ծաղիկը խորհրդանշեց անմահությունը, կյանքը եւ սերը: Կակաչների կյանքը շատ կարճ է `3-7 օր:

Նիկոտիան անունով ծաղիկը կապ ունի ծխախոտի հետ, և ծխախոտը պատրաստվում է հենց դրանից: . Վարդը գրեթե նույն վիտամիններն ունի, ինչ խնձորը, ազնվամորին, կեռասը, դեղձը, սալորը, նեկտարինը, տանձն ու նուշը: Որոշ վարդեր վիտամին C- ի անսպառ աղբյուր են: Մարդիկ օգտագործում են վարդերը ջեմեր, ժելեներ եւ նաև թեյ պատրաստելու համար: Լոտոսը հին եգիպտացիների կողմից համարվում էր սուրբ ծաղիկ: Այս ծաղիկը ծաղկում է գետերում և խոնավ վայրերում, բայց երբեք երաշտից չի մեռնում ու նորից թարմանում է ջրի օգնությամբ: Եգիպտացիները այն համարում են հարության և հավերժական կյանքի խորհրդանիշ: Իսկ Դուք գիտե՞ք, որ զաֆրան համեմունքը ստանում են քրքմածաղկի (крокус) փոշեհատիկից: 1 կգ այդպիսի համեմունք ստանալու համար անհրաժեշտ է 200.000 ծաղիկ: 

Աշխարհի ամենահոտավետ ծաղիկը կրում է տիտան արում անունը և ունի մահացած մարմնի գարշահոտություն:

Աշխարհի ամենափոքր ծաղիկը wolffia globosa-ն է։ Այս փոքրիկ կանաչ բույսը բրնձի հատիկի չափ է, իսկ ծաղիկը գտնվում է բույսի մակերևույթի փոքր անցքում:

Կակաչները երբեք չեն եղել ավելի արժեքավոր, քան 17-րդ դարում։ Հոլանդիայում այդ ժամանակ ենթադրվում էր, որ կակաչներն ավելի թանկ էին, քան շատ արժեքավոր մետաղներ, այդ թվում ոսկին։ Ասվում է, որ մեկ կակաչը կարող էր արժենալ ավելի քան 2000 դոլար։Կակաչների մասին մեկ այլ հետաքրքիր փաստ է նաև այն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարդիկ սովը զսպելու համար դրանք ուտում էին: Որոշ ընտանիքներ կակաչներն օգտագործում էին նույնիսկ սոխի փոխարեն։

Աշխարհում առաջին ծաղկե ժամացույցները տնկվել են 1720 թվականին Շվեյցարիայում։ Ժամացույցը բաժանվել է 12 հատվածների և այդ հատվածներում տնկվել են օրվա տարբեր ժամերին բացվող տարբեր ծաղիկներ։ Ցավոք, ամպամած օրերին մարդիկ չեն կարող տեսնել ծաղկային ժամացույցի գեղեցկությունը, քանի որ ծաղիկների մի մասը չեն բացվում առանց արևի լույսի։

Փրկարար արևածաղկների լողացող լաստերը օգտագործվել են նույնիսկ Չեռնոբիլի աղետի հետևանքով ջուրը աղտոտումից մաքրելու համար, քանի որ արևածաղկի արմատները կարող են հեռացնել մինչև 95% ռադիոակտիվություն։

Չնայած նրան, որ Կալլան ունի շատ էլեգանտ տեսք, դուք կզարմանաք եթե իմանաք, որ այն բնության մեջ ամենաթունավոր բույսերից մեկն է: Այն չափազանց տոքսիկ է և նույնիսկ կարող է սպանել:

2. Նուրբ հովտաշուշանը համարվում է գարնան լրաբերը: Այն ոգեշնչել է մարդկանց տարբեր լեգենդների ստեղծման ժամանակ: Օրինակ, քրիստոնեական լեգենդին համաձայն՝ արցունքները, որոնք Մարիամ Աստվածածինը թափեց խաչված Հիսուսի խաչի վրա, հետագայում դարձան հովտաշուշաններ, այդ իսկ պատճառով այն ժամանակ առ ժամանակ անվանում են «Աստվածածնի արցունքներ»: Մյուս լեգենդը պատմում է, որ հովտաշուշաններ են աճել Սուրբ Գևորգի թափած արյան վրա, հսկա Վիշապի հետ մարտի ժամանակ:

3. Շատ երկրներում ծաղիկները օգտագործվում են խոհարարության մեջ: Անգլիայում և Ֆրանսիայում վաղենակը օգտագործվում է ապուրները համեմելու համար, իսկ լյուցեռնի բողբոջները ավելացնում են աղցանների մեջ: Գեորգենիի պալարները, որպես սնունդ են օգտագործում Մեքսիկայում: Չինացիները համարում են շուշանի սոխուկները ամբողջովին ուտելու համար պիտանի, իսկ լոտոսի արմատներից պատրաստում են ալյուր և ապուր: Ֆրանսիայում մանուշակից ստանում են հոտավետ դոնդող, իսկ քրիզանտեմի թերթիկները Ճապոնիայում օգտագործվում են համեղ ուտեստների պատրաստման մեջ: Դուք նաև կարող եք համտեսել համեղ աղցաններ խատուտիկի երիտասարդ թերթիկներից իսկ դրա եփած արմատները կարող եք օգտագործել սպանախի փոխարեն: Իսկ տապակելուց հետո դրանք կարող են փոխարինել նաև սուրճը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s