Հեքիաթին նոր ավարտ

Այսօր կարդացինք Ջ․ Ռոդարիի <Մեծ գազար> հեքիաթը և որոշեցինք հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Ահա՛ դրանք

Գազար մոլորակը

․․․ և մի մարդ սկսեց գոռգոռալ և փնթփնթալ․

— Հե՜յ, չեք տեսնո՞ւմ, որ արևը մայր է մտնում։ Հերիք է ծիծաղեք և կատակեք։ Գազարը հենց հանենք, Ջուզեպինան գազարով աղցան կպատրաստի։ Այդ ժամանակ ինչքա՜ն կուզեք կծիծաղեք և կկատակեք։

— Ճիշտ է ասում մեր բարեկամը,-պատասխանեց Օրեստեն։

Ամբողջ գյուղացիներով շարք կանգնեցին և սկսեցին քաշել-քաշքշել և նորից չհանեցին այն։ Հետո պարզվեց, որ գազարի տակ՝ արմատների մոտ, մի հսկայական փորող կենդանի կար։Կենդանին հոգնեց ու թռցրեց գազարը։ Այն Երկիր մոլորակի չափ էր ու ճխլեց բոլոր մարդկանց ,ովքեր ապրում են Երկրի վրա, ավելի ճիշտ գրկեց։ Նրանց մարմնի կեսը մտել էր գազարի մեջ։ Մենակ նրանց ոտնաթաթերն էին գետնին։ Մի մարդ փորեց ամբողջ գազարի մեջը, ու մարդիկ կարող էին այնտեղ քայլել, իսկ ուտում էին գազարի մեջի փորած մնացորդը։ Այն բավարար էր 1000 դարի համար։ Այդպես բոլոր մարդիկ ապրում էին միասին։ Մարդիկ սկսեցին գրել տարբեր առասպելներ, էպոսներ, հեքիաթներ նոր մոլորակի մասին, որը կոչվում էր Գազար մոլորակ։

Նատալի Մնացականյան

Քաշեցին-քաշքշեցին, բայց հողից հանել  չկարողացան։ Հարևաններից մեկը ասաց․
— Մի քանի հոգի տակը թող փորեն, իսկ մնացածը քաշեն գազարը։ Մարդիկ համաձայնվեցին։ Մի կեսը փորեց հողը, մյուս կեսը քաշեց գազարի պոչից։ Փորողները տեսան, որ գազարը կպել է հողին և ասացին․
— Եկեք տեսեք ինչ է եղել։ Եկան տեսան, և զարմացան։ Օրեստեն զարմացած ասաց․
— Ինչպե՞ս ,գազարը արմա՞տ ունի։ Մի հարևան ասաց․․
— Նայեք վերև, տեսե՜ք։ Բոլորը նայեցին վերև և տեսնում են, որ գազարի տերևներից գազարի ծառ է աճել։ Մարդիկ գազարի տերևների գազարները պոկեցին, կերան և ասացին․
— Այս ի՜նչ համով գազար է։
— Ճիշտ ես ասում, շատ համով է։

Մանե Մաչկալյան

Մարդիկ այնքան էին ընկել գազարով և մոռացել էին, որ գիշերը ժամը տասին կայծակ և անձրև է լինելու։

Անձրևը սկսեց, մարդիկ վախից դողում էին, որ ինենցից մեկին կայծակը կհարվածի, բայց կայծակը հարվածեց գազարին։ Գազարը կիսեց , բայց այդ ժամ մի գեղեցկուհի բլոգեր ուղիղ եթերում էր և այդ ուղիղ եթերը տեսան նաև հեռուստատեսության աշխատակիցները։ Նրանք աճապարեցին դեպի իրենց գյուղ, որ նկարահանեն կատարվածը։ Նրանք ժամանեցին դեպքի վայր, իսկ տիկին Ջուզեպինան գլուխը կորցրել էր, որ հեռուստատեսությունով իրեն էին ցույց տալու։

Պարոն Օրեստեին գրանցեցին գինեսի ռեկորդակիրների գրքում, իսկ գազարին տեղափոխեցին թանգարան։

Նարե Սարգսյան

Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում և նրանք այնքան քաշեցին ու հանեցին, բայց գազարն այնքան մեծ էր, որ նրանք չկարողացան անգամ տուն տանել և գազարը ընկավ նրանց վրա։ Մի կերպ կարողացան տակից դուրս գալ։ Հենց բանջարանոցում հսկա գազարը կտրատեցին և համտեսեցին։ Շա՜տ անհամ էր։

Միքայել Միքայելյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s