16 մայիսի
Երկուշաբթի
4-րդ դասարան
Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։
5-րդ դասարան
Գործնական քերականություն
Հեղ․՝ Սուսան Մարկոսյան
Բայի դեմքը, թիվը, ժամանակը
257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:
Հետաքրքիր բան եք մտածել:
Մեզ ամեն տարի այցելում են:
258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛ր, որ նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է այդպես):
Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի:
Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:
Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:
Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:
Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:
Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:
Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:
259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:
Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:
260. 259-րդ վարժությունը կարդա՛ և վերականգնելով գործողություն կատարողը՝ պարզի՛ր, թե բայերից բացի, ո՞ր բառերը դեմք ունեն:
17 մայիսի
Երեքշաբթի
18 մայիսի
Չորեքշաբթի
Կատարի՛ր տեքստային աշխատանքը