Անդրադարձ սովորողների ամառային բլոգներին

Ամառային առաջադրանքների մեդիափաթեթ

Անահիտ Մկրտչյանի — բլոգ

Լիրա Խաչատրյանի — բլոգ

Միքայել Մարգարյանի բլոգ

Աննա Հարությունյանի բլոգ

Реклама

Ամառային կինոդիտում

Առաջարկում եմ դիտել և քննարկել <<Օզի կախարդը>> վիպակի հիման վրա նկարահանաված ֆիլմը: Քանի որ ֆիլմը ռուսալեզու է, այն կնպաստի նաև ձեր օտարալեզու բառապաշարի հարստացմանը, թարգմանական կարողությունների զարգացմանը:

  • Փորձե’ք առանձին հատվածներ առանձնացնել` համեմատելով ֆիլմի և վիպակի միևնույն դրվագների խոսքային ձևակերպումները, համեմատե’ք, դիտարկե’ք: 
  • Կարող եք նաև ձեզ ծանոթ կամ հակառակը` անծանոթ, բառերն ու արտահայտություններն առանձնացնել: Հետաքրքիր է, թե քանի նոր բառ ու արտահայտություն կկրկնեք, կսովորեք ֆիլմը դիտելու ընթացքում: Չմոռանա’ք ձեր արձագանքները հրապարակել անհատական ուսումնական բլոգներում:

Տե’ս հղումով

 

Ամառային ստեղծագործական բլոգային աշխատանք

IMG_8787Ողջո՜ւյն, իմ կրտսեր ընկերներ․․ուզում եմ շեշտել, որ անչափ կարոտել եմ ձեզ։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք, որտե՞ղ  եք անցկացնում ամառային հանգիստը։ Գիտե՞ք, ամառային արձակուրդի ընթացքում, ես ժամանակ առ ժամանակ հետևելու եմ ձեր բլոգներին։ Համոզված եմ, որ այնտեղ հրապարակված վառ ու հետաքրքիր մտքեր, աշխատանքներ եմ գտնելու։ Գիտեմ, որ արձակուրդի ընթացքում դեռ շատ արկածներ եք ունենալու, ճամփորդություններ, ծանոթություններ, նշանակալի օրեր… Խորհուրդ եմ տալիս, որ  գրավոր կամ բանավոր /ձայնագրության միջոցով / , պատմեք ձեր տպավորությունները, արտահայտեք հուզող մտքերը, կարծիքը, զարմանքը․․․ ներկայանաք։ Հետո ի՞նչ, որ դպրոցում ու դասի ժամին չենք հանդիպում․․․կյանքը դպրոց է, չէ՞։ Ամեն ինչ սովորեցնում է` հանդիպումը, ճանապարհը, ընկերությունը, բնությունը` արևը, ջուրը, կենդանին…, տնային գործը կամ թեկուզ ամառային օրվա ձանձրույթը, ամենօրյա սովորական ու անսովոր ապրումները։ Այնպես որ, նաև այս կերպ շարունակենք բացահայտել աշխարհը, սովորել ու սովորեցնել միմյանց․․․ փորձենք ավելի լավ ճանաչել իրար, մտերմանալ ։

Հարցերի ու առաջարկների դեպքում՝ գրեք ինձ։ Ես սիրով կպատասխանեմ ձեր նամակներին։