Զատկական առածանի

Աղբյուրը՝ Ռ. Հարոյանի ,,Զատիկ,, գրքույկ

  • 1_6
  • Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  • Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  • Կարմիր ձուն Զատկին կսազե:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Զատիկը առանց ձվի չի լինի:
  • Զատկից հետո կարմիր հավկիթ:
  • Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
  • Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
  • Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
  • Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
  • Գժի համար ամեն օր Զատիկ է:
  • Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
  • Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
  • Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
  • Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
  • Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
  • Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի:
Реклама

Հայկական առածների ստեղծման ժամանակը

Հայկական առածներն ու ասացվածքները հորինվել և պահպանվել են հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքում, պատմական տարբեր էպոխաներում, նախնադարյան համայնական հասարակությունից սկսած, ընդհուպ մինչև մեր օրերը։ Սակայն, դժվար, իսկ հաճախ էլ նույնիսկ անհնարին է քիչ թե շատ կոնկրետ կերպով ցույց տալ, թե ո՛ր առածը կամ ասացվածքը ե՛րբ է ստեղծվել։ Դժ֊վար է, որովհետև հայկական առածներն ու ասացվածքները, ինչպես և առած-ասացվածքներն ընդհանրապես, իբրև բանավոր ստեղծագործություններ, տեղեկանք չունեն իրենց հորինման ժամանակի վերաբերյալ։ Նրանց ստեղծման ժամանակի որոշման հարցը մեծապես դժվարանում է նաև նրանով, որ ըստ մեծի մասին այլաբանականհորինվածքներ են, սյուժե չունեն և արտահայտված են ծայր աստիճան սեղմ ձևի մեջ։ Առածների ստեղծման ժամանակը որոշելու համար անհրաժեշտ է ճեղքել նրանց այլաբանական կեղևը, թափանցել նրանց բովանդակության խորքը, նկատի առնել վերջինիս մեջ եղած համապատասխան ուղղակի և անուղղակի տվյալներն ու ակնարկները։ Читать далее

Մեկնաբանում ենք ժողովրդական առած-ասացվածքները

Մեկնաբանի՛ր առած ասացվածքները և նշի՛ր, թե դրանք մարդկային խառնվածքի, բնավորության ո՞ր հատկություններն են բնորոշում: 

Բոցոտ թոնիը հաց չի թխի:

Պտղատու ծառի գլուխը կախ կլինի:

Հորթը եթե կովի առաջն ընկնի, գելի բաժին կդառնա:

Ձին նստեց՝ Աստծուն մոռացավ, ձիուց իջավ՝ ձիուն մոռացավ:

Ինքդ նմանատիպ առածներ գտի՛ր և ներկայացրո՛ւ ընկերներիդ: