Ասք լավաշի մասին

Բուրավետ, ախորժագրգիռ լավաշը Հայաստան աշխարհի սուրբ հացն է։ Ճերմակափրփուր  ու նրբաթերթ լավաշի մասին մի ասք է հյուսվել։ Հայոց Արամ արքան կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր՝ Նոսորին։ Արամն ընդունում է հաղթող Նոսորի պայմանը։ Ըստ պայմանի՝ հայոց թագավորը ազատ կարձակվեր, եթե տասը օր մնար անոթի, իսկ տասնմեկերորդ օրը նետաձգությամբ մրցեր Նոսորի հետ և հաղթեր։

Հայերը տաս օր, նրբաթերթ հացը հնարամտորեն թաքցնելով հասցնում են իրենց արքային։ Նոսորին թվում էր, թե տասը օրում Արամն ուժասպառ և սրատեսությունից զրկված կլիներ, սակայն Նոսորի ջանքերն ապարդյուն էին։ 

Реклама

Մեր գետը

Այնքան զուլալ է մեր գետը, որ կարող ես ջրի տակ խիճերը հաշվել։ Սառն է ջուրը։ Բարձր սարից է գալիս, ուր միշտ մռայլ ամպ է նստում, իսկ ամպի տակ սառույցի հաստ շերտեր են։

Երբեմն գետը վարարում է, գազազած բաշը  ափերին է տալիս։ Հին կամուրջի գերանները դողում են շյուղի նման։ Գետը ծանր քարեր է շպրտում կամարի հիմքերին, ասես զայրանում է, որ կամուրջն իր հոսանքը բաժանում է ճյուղերի։

Գարնան մթնկա գիշերներին ջրի վշշոցը ահարկու սարսափ է տարածում ձորերում։

 

Անճոռնի բադիկը

Բադի ձվերի կճեպները ճաքեցին։ Ճուտիկներն իրենց կտուցները հանեցին։

Հանկարծ մայր բադը տեսավ, որ ամենամեծ ձուն դեռ տեղում է։ Շուտով նրան այցի եկավ մի պառավ բադ։

-Երևի հնդկահավի ձու է,-ասաց նա,-ինձ էլ են մի անգամ խաբել։ Ինչպե՜ս էի տանջվում, երբ դուրս եկան հնդկահավի ճտերը։ Ախր նրանք վախենում էին ջրից։

Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձուն։ Միջից դուրս եկավ մի խոշոր, անճոռնի ճուտիկ։

-Ես սրան էլ լողալ կսովորեցնեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով ջուրը հրել։

Հ․Ք․Անդերսեն

Ջ․ Ռոդարի․ Մեծ գազարը

  •  Կարդա՛ հեքիաթը։

Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք, իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է եղել: Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է, մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛ այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:

– Ջուզեպի՜նա։

– Ի՞նչ է պատահել Օրեստե։

– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի մի տե՛ս…

– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :

– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ, պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։

– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։

– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..

– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։

– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:

– Այստեղ արի, միայն թե արագ։

– Բայց ես դաս եմ սովորում:

– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե այդպե՞ս կարողանանք հանել հողից: Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

— Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի ստացվում: — Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:

— Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:

— Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը:

— Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:

— Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:

— Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։ Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:

— Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։

— Երեքով չենք կարողանում հանել հողից, կօգնե՞ս։

— Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։

— Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…

— Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…

— Ի՞նչ է եղել։

— Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։

— Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։

— Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։ — Օօգնեցե՜ք։

-Ի՞նչ պատահեց, պապի՛կ։

— Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա… Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:

— Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։

-Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ, օգնության կանչիր:

— Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:

— Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի է թերթին էլ հայտնել:

— Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա հետ ոչ ոք չհամաձայնվեց:

— Հեռուստատեսությո՜ւն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու նախ սա՛ հողից հանենք: Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր… Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։

— Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։

— Կետերը ծովում են լողում։

— Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում .․.

— Իսկ ես տեսել եմ գրքում… Մարդիկ հրահրում էին միմյանց:

— Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։ — Ես գազար չեմ սիրում, նախընտրում եմ կարտոֆիլ:

— Իսկ ես՝ կոլոլակ: Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…

  • Հինգ-վեց նախադասությամբ անսպասելի ու զվարճալի ավարտ հորինի՛ր։

 

Սովորականն անսովոր է ․․․

Leonid-Engibarov-1Լոենիդ Ենգիբարյան․ նովել

Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։

―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։

Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…

Իսկ նա, մեծահոգի գետը, նույնիսկ չնկատեց էլ դա․․․

Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր պաշտպանում ձկնորսներից ու կատուներից… Քիչ հոգս չուներ։

Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:

Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․

Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար… Սովորական…

Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

  • Կարդա՛ և վերլուծիր նովելը։
  • Երեքից- չորս նախադասությամբ բնութագրի՛ր գետակին։
  • Նովելի բովանդակության շուրջ հարցադրումներ արա և առաջադրանքների տեսքով ձևակերպի՛ր դրանք։
  • Շարդրի՛ր մտքերդ << Սովորականն անսովոր է>> վերնագրի շուրջ։

 

Անձրևը

Ըստ՝ Ակսել Բակունցի

ԱնձրևԳարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու այգիների կավահողին։ Անձրևն իր հետ բերել էր զովություն, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սարերից դեպի քաղաք էին սողացել սպիտակ ամպերը, որոնք անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Բարձր աշտարակից լսվող երգի ելևէջները թափվում էին ամբողջ քաղաքի վրա։

Читать далее

Տեքստային աշխատանք

Բառերն այնպես տեղադրիր, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում……………………………….. մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  ……………………………….. օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  ……………………………….. հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը …………………. մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ……………: Նրանք ցերեկը ……………………………………տաճարի սյուներին, ……………………… հատակին և …………………….:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …………………………… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն ………………….:

Գրի՛ր մեկ բառով.

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝

Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

________________ մասնիկը ցույց է տալիս ______________________:

Նախագծային աշխատանք․ չարենցյան խճանկարներ

Կարդալ չարենցյան բանաստեղծությունների շարքը և տարբեր բանաստեղծությունների տողերը համադրելով՝ ստանալ բանաստեղծական խճանկարներ։ Հատվածները պետք է իմաստային հետաքրքրիր կապ ունենան։

20170313_120331_resizedԱմփոփում

Ռադիոընթերցում

Աստղիկ Խաչատրյան

Ասյա Միրզոյան— նաև կարդա՛ հղումով

Սաթինե Տեր-Պետրոսյան — նաև կարդա՛ հղումով

Սուսաննա Մամիկոնյան և մայրիկ

Էրիկա Սարգսյան

Թերեզա Հակոբյան

Հրանտ Աբրահամյան

Մարիաննա Մանուկյան

Առաջադրանք 15․03

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող-

Լրագիր վաճառող-

Զվարճություն սիրող-

Գիրք վաճառող-

Ժպտուն երես ունեցող-

Հաց վաճառող-

Միս վաճառող-

Նախադասություններն այնպես կետադրիր, որ տարբեր իմաստներ հաղորդեն։

Փոքրիկ եղբայրդ տանն է:

Փոքրիկ եղբայրդ տանն է:

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական……………….

Վերջերս պարզեցին, որ այդ……….աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ………………….խեղճ …………..հրապուրում……………..:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ-

Հոգին ուտել-

Խելքից պակաս-

Խելքը գլուխը հավաքել-

Գլխի ընկնել-

Խոսքը մեր մեջ մնա-

Սիրտը փորն ընկնել-

Գլուխ կոտրել-

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:

Կետը կաթնասուն կենդանի է:

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:

  • Գրիր, թե ինչ փոփոխություններ կատարվեցին:

Այսպես՝ արջը-արջերը, Է-են

Աղբյուրը՝ <<Հայոց լեզու 4>> աշխատանքային փաթեթ․ 

Հեղինակ՝ Մ․ Սիմոնյան

Հանգստյան օրերի առաջադրանք

Այս տեսանյութը Հովհաննես Թումանյանի մասին է։ Դիտե՛ք և կարծիքները, հարցերի պատասխանները  հրապարակեք ձեր բլոգներում։

Հարցեր

Ի՞նչ սովորեցիք տեսանյութը դիտելիս

Ի՞նչ նոր բան իմացաք Թումանյանի մասին

Ո՞րն էր ամենամեծ բացահայտումը

Եթե դուք հանդիպեիք Թումանյանին, ի՞նչ հարց կուղղեիք նրան։

Ամփոփում

Մարիաննա Մանուկյան

Արմեն Քոչարյան

Կարինա Մանուկյան