Կարդում ենք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի օրեր

Նպատակը՝  Ծանոթացում Ավ.Իսահակյանի ստեղծագործություններին:

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Բառապաշարի հարստացում
  • Բանավոր խոսքի զարգացում. ընդարձակ և համառոտ պատմելու ունակությունների կատարելագործում
  • Դարձվածքների, փոխաբերությունների ու համեմատությունների վերլուծություն
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Խնդիրները 5-րդ դասարանում

  • Արձակ /առակ, հեքիաթ, պատմվածք/ և չափածո ստեղծագործությունների առանձնահատկությունները  /բանաստեղծական հանգավորում, ռիթմ/
  • Առակի և հեքիաթի առանձնահատկությունները /նախաբան, վերջաբան/
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Բովանդակությունը

Ուսումնական մեդիափաթեթ

4-րդ դասարանում

Նուկիմ քաղաքի խելոքները

Եղնիկը

Երջանիկ խրճիթը

Գետակի վրա

5-րդ դասարանում

Արագածին

Ամենապիտանի բանը

Այդ ոչինչը ես եմ

Երգի հրապույրը

Ահմեդի ուղտը

Ով է ապրում

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Առակներ

Հեքիաթներ

Բանաստեղծություններ

Նախագծի ամփոփում

Ստեղծագործությունների մեդիաընթերցումներ, վերլուծություններ։

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

Շարունակել կարդալ

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: Շարունակել կարդալ

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ: Շարունակել կարդալ

Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով. Շարունակել կարդալ

Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին
ՈՒ նայում է լուռ
Վազող ջրերին:

…Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
ՈՒ ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում… Շարունակել կարդալ