Ատեստավորում

Վերապատրաստման ծրագիրը ունի երեք բաղադրիչ.

Առաջին

  • իրավական

Երկրորդ

  • տեխնոլոգիական

Երրորդ

  • մեթոդական

Վերապատրաստման ձևը հեռավարն է: Վերապատրաստումն իրականացվում է` որպես դասավանդողի ինքնակրթության նախագիծ։

Իրավական

ՀՀ օրենքը հանրակրթության մասին․ ընդհանուր դրույթներ, փոփոխությունները

Հոդված 25. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողների իրավունքներն են`

— մասնակցել հանրակրթություն իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը, կանոնադրությամբ սահմանված կարգով.

— ընտրել եւ կիրառել մանկավարժական մեթոդներ, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորած դասագրքեր եւ ուսուցողական նյութեր. ձեռնարկներ եւ սովորողների գիտելիքների գնահատման մեթոդներ:

Աշխատանքային փորձի, ինքնակրթության ու վերապատրաստումների արդյունքում, ես շարունակ հարստացնում եմ  մասնահիտական-մեթոդական զինանոցս, իսկ կրթահամալիրում իրագործվող հեղինակային փորձարարական մանկավարժությունը հնարավորություն է տալիս  իրագործելու, փորձարկելու, մշակելու դրանք։ Աշխատանքի ընթացքում ինքնուրույն, սովորողներիս ու գործընկերներիս հետ կազմում ու իրականացնում եմ տարբեր ուսումնական նախագծեր, ստեղծում ուսումնական նյութեր, փնտրում գիտելիքների գնահատման բազմազան ու արդյունավետ մեթոդներ։ 

2. Մանկավարժական աշխատողների պարտականություններն են`

— իրականացնել կրթական ծրագրերը.

— ապահովել պետական կրթական չափորոշիչով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից.

— զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները եւ մանկավարժական հմտությունները.

— համագործակցել ծնողների հետ` երեխաների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցերում:

3. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Կրթական ծրագրի իրականացման գործում կարևորում եմ համագործակցությունը սովորողներիս ծնողների ու ընտանիքների հետ։ Համագործակցությունը իրականացնում եմ թե՛ առկա, թե՛ հեռավար սկզբունքով։ Ուսումնական տարվա ավարտին ներկայացնում, քննարկում, վերլուծում եմ հաջորդ տարվա ուսումնական պլանը, գրանցում առաջարկները, իրականացվելիք ծրագրերն ու նախագծերը։ Բլոգում հրապարկում և հեռավար ու առկա /ծնողական հավաք-սեմինարների ընթացքում / մանրամասն ներկայացնում եմ  պետական առարկայական չափորոշիչները, կրթահամալիրում մշակված և իրականացվող ծրագրի առանձնահատկությունները։ Նախագծային աշխատանքը սկսելուց առաջ հրապարակում և էլ․ փոստի միջոցով ներկայացնում եմ աշխատանքի խնդիրները և բովանդակությունը։  Կազմում, իրագործում եմ այնպիսի նախագծեր, որոնց արդյունքում ծրագրի պատվիրատու՝ համախոհ կամ դեռևս չկողմնորոշված ծնողները դառնում են մասնակիցիրագործողներ։ Ամսական առարկայական ընտանեկան ֆլեշմոբերի միջոցով,  ոչ միայն ամփոփում ենք ուսումնական ամիսը, համագործացում, այլև նպաստում ենք համագործակցային աշխատանքի տարածմանը։ Մշտապես առցանց ռեժիմում քննարկում, լսում, վերլուծում եմ ծնողների առաջարկներն ու դիտողությունները՝ հիմնավորելով մեթոդները, փաստարկելով աշխատանքի ընթացքը և արդյունքը։ Ուսումնական կիսամյակը և տարին ամփոփում եմ առարկայական հաշվետվությամբ։

Հոդված 20.  Սովորողների առողջության պահպանումը

Ուսումնական հաստատությունը ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ եւ ապահով պայմաններ, աշխատանքային ռեժիմ, ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձեւավորում է սովորողների հիգիենիկ հմտությունները եւ առողջ ապրելակերպ:

Առաջնային նշանակություն եմ տալիս աշխատանքային պայմաններում սովորողների առողջության և հիգիենայի պահպանմանը։ Հետևում եմ համակարգչի գործածության ժամանակահատվածին, նստած դիրքին, դասասենյակի լուսավորմանը։ Հանձնարարում եմ այնպիսի առաջադրաքներ, որոնք չեն ստիպի երեխային ողջ օրը գամված մնալ համակարգչի էկրանի առաջ։ Հնարավորության դեպքում, կազմակերպում եմ բացօթյա դասեր, համագործակցային աշխատանքներ, ուսումնական նախագծեր ու ճամփորդություններ։ Կրթահամալիրում  խրախուսվող և մշտապես իրականացվող <<Բարձունքի հաղթահարում>>, <<Ոսումնական ձմեռ>>, <<Ոսումնական ամառ >> նախագծերը, շուրջտարյա հայրենագիտական ճամփորդությունները, ստուգատեսները մասնակիցների առողջ ապրելակերպի պահպանման ու առողջության ամրապնդման լավագույն երաշխիքն են։

Հոդված 26. Ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1.  Ծնողի իրավունքներն են`

— երեխայի ուսուցման համար ընտրել հանրակրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ եւ ուսուցման ձեւեր.

— համագործակցել ուսումնական հաստատության մանկավարժների հետ իր երեխայի կրթության հարցերով.

— երեխայի ուսուցման եւ դաստիարակության հարցերով դիմել համապատասխան մարմիններին.

— պաշտպանել իր եւ իր երեխայի օրինական շահերը.

— օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2.  Ծնողը պարտավոր է `

— երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ` անհրաժեշտ  միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու համար.

— մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության եւ հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի ընդունակությունների զարգացման համար.

— հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք` ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների եւ սովորույթների նկատմամբ.

— դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների եւ հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության եւ շրջակա միջավայրի նկատմամբ.

— դաստիարակել հարգանք` դպրոցի եւ մանկավարժական անձնակազմի նկատմամբ, ենթարկվել դպրոցի սահմանած վարքականոնին:

3. Ծնողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Ծնողները մեր լավագույն գործընկերներն ու դիտարկողներն են։ Ես մշտական համագործակցության մեջ եմ նրանց հետ և անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնություն եմ առաջարկում։ Ուսումնական պայմանգրի կնքումից առաջ, ծնողները տեղեկանում են իրենց իրավունքներին ու պարտականություններին, իսկ խախտելու դեպքում՝ նախազգուշացվում են։ 

Տեխնոլոգիական

Տիրապետում եմ թվային տեխնոլոգիական այն ծրագրերին, որոնք առնչվում են կոնկրետ դասավանդման առարկայի նպատակներին ու խնդիրներին, նպաստում են անհատական կամ խմբային / սովորողներիս հետ կատարած /աշխատանքի միջոցով  նոր ծրագրերը գործնականում կիրառելու հմտությունների զարգացմանը, ուսումնական աշխատանքի յուրացմանը, հանրայնացմանը:

Ճամփորդական տեսապատում— Wondershare Video Editor մոնտաժային ծրագրի գործածությամբ

Դասարանական, անհատական  ռադիոնյութերի ստեղծում— AVS Video Editor — ձայնային մոտաժի համար առավել արդյունավետ ծրագրի գործածությամբ

Մեթոդական

Կրթահամալիրում իրագորվող հեղինակային կրթական ծրագիրը մանկավարժական մեթոդական- որոնողական աշխատանքի ունակությունների դրսևորման ու զարգացման մշտական հնարավորություն է ընձեռում:

Մանկավարժական փորձի թարգմանություն- Մարիա Մոնթեսորի հատված <<Մանկան բանականությունը>>  աշխատությունից: Առաջիկա ամառվա ընթացքում նախատեսում եմ ավարտել նյութի ամբողջական թարգմանությունը:

Կրթահամալիրի <<Դպիր>> մանկավարժական  էլեկտրոնային ամսագրում հրապարակված հոդվածներ , նախագծեր ,  նախագծային աշխատանքի ամփոփումներ:

 

 

Реклама