Մրջյուններ

Ներկայացնում է Լուսինե Մայիլյանը

Реклама

Արջեր

Աղբյուրը՝ http://hy.wikipedia.org/

Արջեր (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։ Читать далее

Մամուռներ

20

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում։ Աճում են ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում։ Որոշ թռչուններ՝ օրինակ կաքավները օգտագործում են որպես ուտելիք, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս։

Եղջերու

Безымянный (1)
Եղջերուներից հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում։Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ։ Ապրում են անտառներում փոքր խմբերով։ Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով ։ Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից։ Ունենում են 1–2 ձագ։ Որսի և արդյունագործական կենդանիներ են. գնահատվում են տաք մորթին, ամուր կաշին և համեղ միսը։ Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե ոչխարին, թե կովին և թե ձիուն։​