Զմրուխտ գարունն էր հյուր եկել բնությանը: Այգում ու անտառներում քաղցրահնչյուն երգում էին թռչունները: Արևը իր ջերմ ժպիտով ողջունում էր նորաբաց բողբոջներին: Բնությունը զարթոնք էր ապրում: Ծեր այգեպանն իր այգում մի փոքրիկ եղևնի տնկեց՝ հազիվ մեկ եղևնի: Եղևնին նման էր կանաչ հանդերձ հագած, շփոթված երեխայի: Արևի շողերը հազիվ էին հասնում նրան: Մի մեծ, հզոր բարդի իր ճյուղերով փակել էր արեվի ճանապարհը: Եղևնին տխրում էր արևի կարոտից: Նա բարձրահասակ բարդու ստվերի տակ իրեն զգում էր խեղճ ու անօգնական: Շարունակել կարդալ
Category Դեկտեմբեր ամսվա նախագծեր
Սուրբ Ծննդյան ծառը․
Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան:
Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Շարունակել կարդալ
Լեգենդ մշտադալար եղևնու մասին
Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ:
Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:
01․12․ առաջադրանք
Գրել հետաքրքիր երկխոսություն կամ պարզապես՝ մտորումներ «Բարև, ձմեռ․․․ » վերնագրով։
Աշխատանքի տեսակները
- գրավոր պատում
- ռադիոպատում
Լավագույն պատումները կհրապարակվեն «Զատիկ» ամսագրում։
4․-րդ դասարան
5-րդ դասարան
Ամանորի նախապատրաստություն
