Նախագիծը 4-րդ և 5- րդ դասարաններում
Նպատատակը՝ կիսամյակային աշխատանքների, ձեռք բերած կարողությունների և հմտությունների ամփոփում, ներկայացում:
Խնդիրները՝
- աշխատանքաին նախագիծը ընթերցելու և վերլուծելու կարողությունների զարգացում
- անհատական աշխատանքային պլան մշակելու, որևէ թեմայի շուրջ աշխատանք ծավալելու կարողությունների մշակում
- վերլուծական մտածողության զարգացում
- ասելիքը հակիրճ ձևակերպելու, գրագետ ու տրամաբանված խոսք շարադրելու կարողությունների մշակում
- թեմայի շուրջ դիպուկ հարցադրումներ մշակելու և ձայնագրիչի գործածությամբ ինքնուրույն հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
- ձեռք բերած կարողությունները ամբողջացնելու և թվային միջոցների, նոր ծրագրերի գործածությամբ դրանք ներկայացնելու, հրապարակելու հմտությունների ցուցադրություն / ռադիոմոնտաժ, տեսանյութերի պատրաստում,/ վիդեոմոնտաժ / հրապարակում, աշխատանք ուսումնական բլոգներում/
- անցած նյութերի կրկնություն, ամրապնդում, թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նյութերի պատրաստում
Բովանդակություն
- Սովորողի կիսամյակային հաշվետվություն կամ Դիջիպատում
- Ռադիոթատրոն — /դասարանական կամ խմբային ներկայացումներ /
- ,,Թվային տեխնոլոգիաների կիրառության առավելություններն ու առաջացրած խնդիրները մեր ուսումնական պրոցեսում,, ուսումնասիրություն-հարցախույզ Դպրոց-պարտեզի տարարատրիք սովորողների ու դասավանդողների հետ. արդյունքում՝ ռադիոհաղորդումների շարք
- կրթահամալիրի կայքը, ուսումնական բլոգները ուսումնասիրության, ընթերցանության մեդիատարածք