Զատկական ասիկներ

Դասարանական նախագիծ

Անհատական նախագծեր

Լիրա Խաչատրյան

Սաթինե Տեր-Պետրոսյան

Աշոտ Բադեյան

Վահե Մուսայելյան

Մարիաննա Մանուկյան

Միլենա Հարությունյան

 

Реклама

Զատկի առածանի՞

Այսօրվա մեր աշխատանքը զատկական ժողովրդական առածների ընթերցումն ու քննարկումն էր: Ընթերցումից ու քննարկումից հետո , որոշեցինք առածներին ժամանակակից շունչ հաղորդել կամ դրանք հումորային դարձնել…… Բոլորը ոգևորված գործի անցան: Կարծում եմ` մեր աշխատանքը հաջողվեց: Հեղինակները 4.1 դասարանի սովորողներն են:

 

 

 

22.03 Զատկական լրացուցիչ առաջադրանք

Կարդա’ ավանդության տրված հատվածը ու ավարտը ինքդ հորինի’ր: Հորինածդ պատումը վերնագրիր, նկարազարդիր, ձայնագրիր ու հրապարակիր քո բլոգում: 

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և փարաջայի գրպանը գցում: Մեծ պասի առաջին իսկ օրից նա մեն օր մի լոբի է հանում, դեն գցում և գրպանում մնացածների թվով էլ իմանում, թե Զատկի գալուն քանի օր է մնացել:

Մի օր էլ….

 

Նախագծային ուսուցման շաբաթ 21-25 մարտի

Նախագծային ուսուցումը 4-րդ դասարաններում

Տիզ տիզ ակլատիզԹեմա` Զատկի ծեսի նախապատրաստում

Արդյունքում` Զատկական խոսող ու զվարճալի ընթերցարաններ

Աշխատանքի թեմաները`

  • Զատկի Ավագ շաբաթ
  • Զատկական ավանդազրույցներ, ծիսական կերպարներ
  • Զատկական ասիկները` մեր մեկնաբանությամբ
  • Զատկի զվարճալի առածանի
  • Զատկախաղեր

Աշխատանքի ուղղությունները`

  • Անհատական, դասարանական տեսանյութերի և ռադիոնյութերի ստեղծում:

Բովանդակությունը և ամփոփումը

Տարբեր տեղեկատվական աղբյուրներից ծանոթանում ենք Ծատկի ծիսական խորհրդին

Զատկի Ավագ շաբաթվա խորհրդին:

Կարդում, մեկնաբանում, նկարազարդում ենք զատկական ավանդազրույցները:

Փոքր Մհերը և Զատիկը-հատված «Սասունցի Դավիթ» էպոսից

Տերտերի լոբին -Մարիա Ավետիսյան 4.2 դասարան

Ակլատիզի յոթերորդ փետուրը -Անահիտ Մկրտչյան 4.2 դասարան

Ակլատիզ օրացույցը— Ասյա Միրզոյան 4.1 դասարան

Ակլատիզ պապը— Միքայել Մարգարյան 4.1 դասարան

Ակլատիզի վերջին երգը— շարժանկար Pivot animator ծրագրով

Զատկական հանելուկներ

Զատկի զվարճալի առածանի -4.1 դասարան

Ծանթանում ենք ծիսական ասիկներին, առածներին: Վերլուծում, առաջարկում, հորինում ենք դրանց ժամանակակից տարբերակները:

Դպրոցի հարակից այգիներում կազմակերպում ենք խմբային զատկախաղեր:

Նախագծի արդյունքում` 

Ստեղծում ենք  ուսումնական, գունեղ, խոսող, զատկական ընթերցարաններ, ծիսական տեսանյութեր:

 

 

 

«Զատկի առածանի՞»

0,Զատկական առածներն ու ասիկները բերանացի անելուց առաջ, փորձեցինք ձևափոխել դրանք ու բաց թողնված բառերի կամ արտահայտությունների փոխարեն նոր ` զվարճալի ու ժամանակակից առածներ հորինելու հնարավորություն ունեցանք: Կարդացե’ք ու համոզվե’ք:

Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ է:

Հազարից մի օր  Զատիկ է, էն էլ  ձվակռիվ է :

Անուշիկ

Հազարից մի օ Զատիկ է, էն էլ  կարմրահատիկ  է :

Ջուլյա, Լոսինե, Մանուկ

Հազարից մի օր Զատիկ է, էն էլ չամչեհատիկ է:

Վահե Ավեսիսյան

Հազարից մի օր Զատիկ է, էն էլ փորս ցավում է: Читать далее

«Իսկ դուք էսպիսի ածիկ ցանել ե՞ք»

3730_OsterpaarՏատիկ-տատիկ կուտ տուր ինձ,
Կուտը տանեմ բամբակին տամ,
Բամբակը ինձ ծիլ տա:
Ծիլը տանեմ առվակին տամ,
Առվակը ինձ ջուր տա,
Ջուրը տանեմ ոսպին տամ,
Ոսպը ինձ ածիկ տա:
Ածիկը տանեմ պապիկին տամ,
Պապիկն էլ կարմիր տա,
Կարմիրը տանեմ զատիկին տամ,
Զատիկն էլ  ինձ նախշուն տոտիկ  տա:
Ջուլյա Ստեփանյան

Տատիկ-տատիկ, ածիկ  տուր,

Ածիկը տանեմ բամբակին տամ,

Բամբակը  ինձ ցորեն տա,

Ցորենը  տանեմ աղբյուրին տամ,

Աղբյուրը ինձ ջուր տա,

Ջուրը տանեմ պապիկին տամ

Պապիկը ինձ ածիկ տա,

Ածիկը տանեմ խոտերին տամ,

Խոտերն ինձ կարմիր բարև տան,

Բարևը  տանեմ ուսուցչուհուս տամ,

Ուսուցչուհիս ինձ նախշուն ժպիտ տա:

Մելքոնյան Նարե

 

Տատիկ-տատիկ, ոսպ տուր ինձ,

Ոսպը տանեմ բամբակին  տամ,

Բամբակը ինձ ծիլ  տա,

Ծիլը տանեմ աղբյուրին տամ,

Աղբյուրն ինձ ջուր տա,

Ջուրը տանեմ ծլին տամ

Ծիլը ինձ ածիկ տա,

Ածիկը տանեմ ամանին տամ,

Ամանը կարմիր տա,

Կարմիրը տանեմ ձվին տամ,

Ձուն էլ ինձ նախշուն Տոն տա:

Անուշիկ Ոսկանյան

Տատիկ-տատիկ, ոսպ տուր ինձ,

Ոսպը տանեմ բամբակին տամ,

Բամբակը ին ձծիլ տա,

Ծիլը տանեմ լճակին տամ,

Լճակը ինձ ջուր տա,

Ջուրը տանեմ ցորենին տամ

Ցորենը ինձ ածիկ տա,

Ածիկը տանեմ զատիկին տամ,

Զատիկը ինձ կարմիր տա,

Կարմիրը տանեմ հավին տամ,

Հավը ինձ նախշուն ձու տա:

Անահիտ Հովհաննիսյան

 

«Ածիկածամ մարդուկներ»

Это слайд-шоу требует JavaScript.

Քանի որ մեր Զատկածեսը ռոդարիական էր, որոշեցինք այս անգամ էլ անսովոր ածիկներ պատրաստել: Ձվիկները կոտրեցինք, ձվածեղ թխեցինք, ձվածեղով  էլ կծու ձվածեղիկներ պատրաստեցինք: Կերանք, կշտացանք, իսկ դատարկ կճեպների մեջ գարի ցանեցինք: Անհամբեր սպասում էինք, թե մեր ձվակճեպները երբ են ածիկածիլ ուենալու: Տաս օր հետո, մեր երկարածիլ ձվագլուխները պատրաստ էին: Ներկեր առանք ու ներկեցինք: Վախենալու, ուրախ ու տխուր, փնթի ու զարմացած կերպար — ածիկներ ունեցանք: Շա~տ հետաքրքիր էր: Դո’ւք էլ փորձեք:

Это слайд-шоу требует JavaScript.