Ամառային ընթերցանություն

5․1 դասարան

Սիլվի Կարապետյան

Արև Սուքիասյան

Լուսինե Գյուլզադյան

Լարիսա Մկտրչյան

Էլեն Հովհաննիսյան

Մանան Սեմիրջյան

5․2 դասարան

Սեդա Հովհաննիսյան

Աստղիկ Հակոբյան

Լուիզա Եղիազարյան

Հայկ Ղազարյան

Ռուզաննա Բաբաջանյան

Անժելինա Սիմոնյան

Տիգրան Մարջանյան

Շահեն Թամազյան

Արեն Բաբաջանյան

4․2 դասարան

Անահիտ Թովմասյան

Արտաշես Մեջլումյան

Սերգեյ Ղազարյան

Գրիգոր Հարությունյան

Քեթրին Եփրեմյան

Արմեն Շահնազարյան

Դավիթ Բաբաջանյան

Նարեկ Սարգսյան

 

 

Реклама

Ուսումնական ամառ 2017

20170819_142412Հունիս ամսվա ընթացքում սովորողների հետ իրականացրել եմ <<Ամառային ճամբար 2017>> ուսումնական նախագիծը։

Մասնակցել եմ դասավանդողների ամառային բաց ճամբարին։

 

Մասնակցել եմ նշված ճամփորդական նախագծերին․

Կենսամշակութային արշավ Շուշի

Կրթամշակությաին արշավ՝ Ջավախք

Ճամփորդություն Սևանա լճի շուրջ

Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, երեք շաբաթ հերթապահել եմ Արևմտյան դպրոցում։ Լուսաբանելեմ  հայ- բելգիական ճամբարի <<Սովորող-սովորեցնող>>  նախագիծը,

Միասնական պարերգեր

Հուլիսի 17Մասնակցություն Գրական ակումբի ճամփորդական- ընթերցողական նախագծին,

Մասնակցություն <<Ակունք>> երգի-պարի ազգագրական համույթի համերգին

<<Բարձունքի հաղթահարում >> նախագծեր

Այս ամառվա ամեատպավորիչ իրադարձությունը  նոր բարձունքների նվաճումն էր։

  • Մասնակցություն Աբուլ-Փարվանա․ եռօրյա արշավին
  • Արագածի հարավային և արևմտյան գագաթներ
  • Ծղուկ- Ուխտասար 

Հուլիս ամսվա հետազոտական-ստեղծագործական աշխատանք

Մեթոդական ուղեցույցի համար, <<Դպիր>> ամսագրից ընտրել և առանձնացրել եմ հոդվածներ հետևյալ թեմաներով․

  • Կրթությունը  բաց  համակարգ՝  իր ֆիզիկական և մեդիա միջավայրերով
  • Ուսումնական ճամբարի կազմակերպում

Մեթոդական ուղեցույց

2017-18 ուսումնական տարվա նախապատրաստություն

  • Օգոստոսյան ճամբարի ընթացքում, գործընկերներիս հետ մշակում ենք 4—դ և 5-րդ դասարաններում իրականացվելիք մայրենի լեզվի ծրագիրը։
  • Ուսումնակա բլոգները նախապատրաստում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկին։

Ընդունելությանն ուղղված իմ ջանքերը

Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները մշտապես առկա են իմ պայուսակում։ Ճամփորդությունների ընթացքում, առօրյա հանդիպումների ժամանակ, կրթահամալիրով հետաքրքրվող մարդկանց տեղեկացնում, սիրով նվիրում եմ ամառային տեղեկատվական թերթիկը։ Որդիս՝ Դավիթը, այս գործում իմ եռանդուն աջակից-գովազդողն է։ Այս տարի, իմ միջոցով Արևմտյան դպրոցի առաջին դասարան է դիմել հերողբորս թոռը՝ Հարություն Աբրահամյանը։

Օգոստոսի 28-ի երեկոյան, ընկերներիս՝  Լուսինե Փաշայանի և Սրբուհի Ներսիսյանի հետ Կենտրոն համայնքի մարդաշատ զբոսայգիներում նախատեսում ենք իրականացնել տեղեկատվական թերթիկների տարածման, կրթահամալիրի հետ ծանոթացման նախագիծը։

 

Ամառային ուսումնահետազոտական ճամբար 2016

Ճամբարի նախագիծ

Ճամբարի մեկնարկ. մայիսի 30-ից հունիսի 10-ը

Նախագծի նպատակը` կրթահամալիրյաին  ամառային ստուգատեսների և փառատոնների նախապատրաստում:

Խնդիրները

  • Ձեռք բերած հմտությունների ու կարողությունների ներկայացում
  • Ստեղծագործական մտածողության խթանում, դրսևորում
  • Նախագծային աշխատանքների ամփոփում` խմբային աշխատանքների, ցուցադրությունների միջոցով:

Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ:

Թարգմանական ստուգատեսի նախապատրաստություն․ Համագործակցային նախագիծ Աստղիկ Պողոսյանի հետ։

Մասնակցության ձևը`

Դասարանական , ընտանեկան կամ անհատական նախագծեր:

Թեմաները.

  • Իմ մանկության ամենամուլտֆիլմը- հեղինակային թարգմանություն․
  • Բնագիտական հետաքրքրաշարժ փորձերի ժողովածու․
  • Ամառային ամենահայտնի զվարճանքներն ու հայտնագործությունները….հետազոտական աշխատանք։

Թատերական փառատոնի նախապատրաստություն

Կարդում ենք Չարենց . համագործակցային նախագծի ամփոփում. Խորհրադտու` Քնարիկ Ներսիսյան: Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 5.1 և 5.2 դասարանի սովորողներ:

Լեզվագործունեություն+ գրական ընթերցումներ

Ամառային հետաքրքրաշարժ առաջադրանքերի ստեղծում:

Խմբային աշխատանքներ, խաղ-վիկտորինաներ, դասարանական բեմադրություններ

Ընթերցումներ բաց երկնքի տակ, հեծանվի վրա, անվաչմշկելիս, լողալիս…

Կինո-ֆոտո փառատոնի նախապատրաստություն

Քաղաքային թափառումներ, ֆոտոպատում.

Թեմա` «Ամառային Երևանն ու Երևանցիներն իմ օբյեկտիվից»:

Ուսումնական ճամփորդություններ, բարձունքի հաղթահարում 

Մայիսի 30 

Մայիսի 28- աշխատակարգ

09։00-09։30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

Նախապատարաստություն տարեվերջյան գիտելիքների ստուգմանը։ Մասնակիցներ՝ չորրորդ դասարանցիներ։

Աշխատանքի ձևերը

  • Տեքստային աշխատանքների կատարում /ինքնուրույն աշխատանք, աշխատանքների ինքնաստուգում/
  • Խմբային աշխատանք- Խաղ-վիկտորինաների կազմակերպում

Հունիսի 01

  • Բանավոր հարցում, նախատապրաստում գիտելիքների տարեվերջյան շխատանքին/ 4․3 դասարանի սովորողներ
  • Քաղաքային զբոսանք-մասնակիցներ՝ 4․1 դասարանի սովորողներ։

Հունիսի 02

  • Թարգմանական աշխատանքների մեկնարկ․ մասնակինցեր 4․1, 4․2, 4․3 դասարանի սովորողներ։ Աշխատանքի բովանդակության ծնոթացում, թեմայի ընտրություն, աշխատնքներ թեմայի շուրջ։
  •   Խմբային աշխատանք- Դասարանական թատրոն։ Պատրաստում ենք կերպարներ տարատեսակ նյութերից և բեմադրում ծանոթ հեքիաթը, առակը կամ բանաստեղծությունը։

Հունիսի 03

  • Թատերական ստուգատեսի նախապատրաստում․  քայլք դեպի Գեղարվեստի դպրոց։
  • Այցելություն ցուցասրահ, թատրոնի լաբորատորիա․
  • Փորձ։
  • Նախապատրաստում թարգմանական ստուգատեսին։

 

 

 

 

Սեպտեմբերի 2. տնային առաջադրանք 4-րդ դասարան

  • Ներբեռնի՛ր և լրացրո՛ւ աշխատանքային թերթիկը:  Տե՛ս hayoc lezu
  • Շարունակի՛ր դասարանական աշխատանքը. քո գրած ամառային բառերը համադրի՛ր մեկ նախադասության մեջ: Յուրաքանչյուր նախադասության մեջ  / 3-4 բառ / :
  • Տրված հարցերի պատասխանները գտի՛ր: 
  • Ո՞րն է աշխարհի ամենամեծ ծովը:
  • Ինչո՞վ են տարբերվում ծովերն ու լճերը:

Սեպտեմբերի 2. տնային առաջադրանք 5-րդ դասարան

  • Գրի՛ր ամառային ամենատպավորիչ իրադարձության կամ ճամփորդության մասին: Հրապարակի՛ր այն քո բլոգում:
  • Ընկերներիդ բլոգներում կարդա՛ նրանց ամառային պատումները, առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկածները և տվյալ նյութի ,,կարծիք,, բաժնում հրապարակի՛ր քո տպավորությունը կամ հարցադրումը:

«Իմ ուսումնական ամառը»

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին շաբաթ /30- 05/

Հաշվի են առնված նաև հանգստյան օրերը, քանի որ տրված առաջադրանքները կատարվելու են նաև առցանց տարբերակով:

Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝

              Առաջին 

  • «Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն)

Երկրորդ 

  • «Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի ուսումնասիրության, դիտարկման ներկայացում, քննարկում։

 Կարևոր

 Սովորողները առաջարկվող նախագծերը վերնագրելու, ձևակերպելու ու նախընտրած ձևով, ծրագրով ներկայացնելու հնարավորություն են ստանում:

Նպատակը՝ Հաղորդակցային կարողությունների զարգացում, ծանոթացում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  • Հայրենագիտական ճանաչողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  • Բառարաններից, հանրագիտարաններից, քարտեզներից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու կարողությունների  զարգացում:
  • Բառապաշարի հարստացում

Ուսումնական գործունեության ձևերը՝

  • Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Թարգմանություն
  • Տեսանյութի պատրաստում, ներկայացում
  • Բանավեճի կազմակերպում
  • Որոնողական աշխատանք տրված թեմաներով

 Առաջադրանքների փաթեթ

«Ամառային հանգստի կազմակերպում» թեմայի շուրջ

  1. Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )
  2. Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ (գրավոր պատմիր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:

Ընկերներիդ, ծանոթներիդ հետ հարցազրույց վարի՛ր և ռադիոնյութ պատրաստի՛ր:

Տնային առաջադրանքներ

  1. Մի դիմանկարի կամ ֆոտոնկարի պատմություն (աշխատանքի ընտրության ձևն ազատ է)
  • Գրավոր պատում
  • Ձայնագրություն
  • Տեսանյութ
  1. «Իմ ուսումնական ամառը» տեսանյութ, գրավոր կամ բանավոր պատում:

5․ Գրական քննարկումների կազմակերպում ամառային ընթերցանության նյութերի շուրջ։ 

Սովորողները պրեզենտացիայի տեքով, կամ հետաքրքիր, գրավիչ պատումի ձևով ներկայացնում են իրենց ընթերցած ստեղծագործությունները։  Խրախուսվում է ընկերներին քննարկումների մեջ ներգարվելու կարողությունների զարգացումը։ Այս փուլում կազմակերպվում են նաև խմբային ու դասարանական համագործակցային աշխատանքները։

Աշխատանքի ներկայացման ձևերը՝

  • Անհատական ներկայացում- վերլուծություն։
  • Խմբային պատում- ներկայացում։
  • Ռադիովերլուծություն։
  • Սյուժետային-կերպարային քննարկում։
  • Խմբային վիկտորինաների կազմում։

 

 

 

Ամառային ընթերցանության պատում

Ես արձակուրդների ընթացքում կարդացել եմ <<Փոքրիկ Իշխանը>>: Նրա հեղինակն է Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Գլխավոր հերոսը Փոքրիկ Իշխանն է:

Փոքրի Իշխանը ուներ մի փոքրիկ մոլորակ, որտեղ սիրում էր նայել մայրամտուտին: Այդ մոլորակը այնքան փոքր էր, որ նա մի քայլ անելիս հասնում էր մոլորակի մյուս ծայրին: Մի օր նա ձանձրանում է և որոշում է թռչել ուրիշ մոլորակ: Այդ մոլորակը շատ նման էր իր մոլորակին: Այդտեղ ապրում էր թագավորը, որը կարողանում էր կառավարել արևին: Նա թագավորին խնդրում է, որ մայրամուտ ստեղծի: Читать далее