Գաբրիել Գարսիա Մարկես․Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Մարկեսի գրական հանճարը գրավեց, հիացրեց ու զարմացրեց ինձ դեռևս ուսանողական տարիներին, երբ ձեռքս առա նրա հանրահայտ, Նոբելյան մրցանակի արժանացած ստեղծագործություններից մեկը՝ «Հարյուր տարվա մենություն » վեպը ։ Չեմ կարող ասել, թե ստեղծագործության գաղափարն ինձ՝ երիտասարդ ընթերցողիս, հասկանալի դարձավ, սակայն նրա կերտած հերոսների ու սյուժետային, թերևս ինձ հանդիպած, աննախադեպ դրվագների ազդեցությունը կենդանի է մինչ այսօր։ Մարկեսն ինձ համար միտքը պատկերների միջոցով փոխանցելու ու սարսռեցնելու չափ ազդեցիկ լինելու վարպետ է։ Այո՛, հենց սրա մեջ է նաև գրողի ասելիքը․չէ՞ որ մարդկային բոլոր ապրումները,  վայրիվերումները նույնքան ազդեցիկ ու սարսռեցնող են։ Մարկեսը մարդկային էության «մերկ ճշմարտության» հանճարեղ նկարիչ է։

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը նրա գրական ժառանգության նոր բացահայտումներից մեկը եղավ․․․Ընթերցումը հենց սկզբից սկսեցի այլաբանությունների, պատկերների որոնումներով․․․ ու ահա թե ինչե՜ր բացահայտեցի։

Կարծում եմ, որ հեղինակը պատմության միջոցով մարդկային վեհ ձգտումների՝ ազատության, ոգեղենության, մի խոսքով կատարյալին ձգտելու ճանապարհն է ներկայացնում։ Ծովի անհունից հանկարծ ափ հասած ջրահեղձը հե՛նց մարդկային պարփակված, դեռևս անկենդան՝ իրականության մեջ ջրահեղձ եղած ձգտումների մարմնացումն է։ Գուցե սա է պատճառը, որ այն երևում է հե՛նց ջրահեղձ դիակի կերպարանքով․․․ որից սակայն « ծովի հոտ էր փչում․․․» Читать далее

Реклама

«Ինչպե՞ս ենք մտածում»․ Ջոն Դյուի

Գլուխ Ա

Հոգեբանություն և մտածողության մանկավարժություն

Ներածություն

Մեր դպրոցները ծանրաբեռնված են շատ առարկաներով, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բազում նյութեր և սկզբունքներ ունի: Մեր դասավանդողների խնդիրը դժվարացել է այն պատճառով, որ նրանք համոզվել են, որ անհրաժեշտ է գործ ունենալ  յուրաքանչյուր սովորողի անհատականության հետ, այլ ոչ թե նրանց ամբողջ զանգվածի: Որպեսզի հետագայում այս ճանապարհները չբաժանվեն, պետք է ընդհանուր ուղղություն գտնել, միավորող սկզբունք: Այս գիրքը այն համոզմունքի արտահայտությունն է, որ հիմնական և միավորող անհրաժեշտ գործոնը որպես վերջնական նպատակ մտքի այնպիսի դրվածքի, մտածողության այնպիսի սովորության ընդունումն է, որը գիտական ենք անվանում: Читать далее

Դ․ Լիխաչյով․ «Նպատակ և ինքնագնահատական»

Երբ մարդը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն իր կյանքի համար Նպատակ, կենսական խնդիր է ընտրում, դրա հետ նա ակամա իրեն գնահատում է:  Այն բանից, թե մարդն ինչի համար է ապրում, կարելի է դատել նրա ինքնագնահատականի մասին` բա՞րձր է, թե՞ ցածր։

Եթե մարդը բոլոր տարրական նյութական բարիքները ձեռք բերելու խնդիրն է դնում իր առջև, նա իրեն այդ նյութական բարիքների մակարդակով է գնահատում՝ որպես վերջին մոդելի ավտոմեքենան ունեցողի, որպես շքեղ ամառանոցի տիրոջ, որպես սեփական կահույքի մասին…  Читать далее