11-15 հոկտեմբերի

4-րդ դասարան

11 երկուշաբթի

4.1 դասարան

Կարդալ << Մայրամուտ>> բանաստեղծությունը։ Ավարտին հասցնել դասարանական աշխատանքը (կից առաջադրանքների կատարումը)։

4.2 և 4.3 դասարաններ

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթում կատարել 16-րդ էջի առաջադրանքները։

12 երեքշաբթի

Ներբեռնել և կատարել առաջադրանքները։

13 չորեքշաբթի

Դասարանում

Կատարել ինքնաստուգումը

Տանը

Կարդալ Սարոյանի <<Ծիրանի ծառը>> պատմվածքի առաջին հատվածը։ Դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։

14 Հինգշաբթի

Դասարանում

<<Ծիրանի ծառը>> պատմվածքի երկրորդ հատվածի ընթերցում և քննարկում։

Տանը

Ընթերցել <<Ծիրանի ծառը>> պատմվածքի երրորդ հատվածը, կատարել տեքստային 5 և 6-րդ առաջադրանքները։

11-15 հոկտեմբերի առաջադրանքների մեդիափաթեթ

5.2 դասարան

11 երկուշաբթի

Բառի կազմությունը

77. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական  բառով:

Օրինակ՝

սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը, դարպասը պահող, ժամանակը ցույց տվող, ջրի աման, գաղտնիք պահող, նավ վարող, ծաղկի թերթիկ, արագ վազող, ամենից մեծ, պոչ չունեցող, անուշ համ ունեցող, քարով շինված, կին բժիշկ, բալի ծառ:

78. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող — բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված, քաղաքում ապրող, հայերի երկիր:

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր) բերող, արագ ընթացող, բաժակը ձեռքին արտասանվող ճառ, վեպ գրող, բառարան գրող, արտասահմանում ապրող մարդ, բույսերի մասին գիտություն:

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝

գրասեղան — գր (գիր) + ա + սեղան:

Պահարան — պահ + արան:

Դուռ — չի բաժանվում:

Հականիշ, բանջարանոց, աշակերտ, աշակերտական, տարրական, զլխավոր, կարմիր, դաշտամուկ, հյուր, հարստություն, կերառատ, վտանգ:

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

12 երեքշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները։

13 չորեքշաբթի

Կարդա՛ Սարոյանի <<Հյուսնի պատմությունը>> առակը։ Բլոգում համառոտ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

14 հինգշաբթի

Կարդա՛ Սարոյանի <<Քո կյանքի ժամերը >> պիեսից առանձնացված հատվածը և գրավոր մեկնաբանիր քեզ դուր եկած միտքը։

15 ուրբաթ

Սահյանական ընթերցումներ։ Ընթերցի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, տեսագրի՛ր, ձայնագրի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։ Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները։

Նախագծային առաջադրանքների փաթեթ

20170901_090646Սեպտեմբերի 1

Պատրաստել ուսումնական նյութ << Իմ առաջին օրը դպրոցում>> վերնագրով / չմոռանաք նաև մարզատոնի մասին/։ Ցանկության դեպքում՝ վերնագիրը կարող եք ինքներդ առաջարկել։

Լավ կլինի, որ ատումն ուղեկցվի օրվա մասին պատմող նկարաշարով։

Ներկայացվող աշխատանքի տեսակները՝ 

  • Գրավոր պատում / 6-10 նախադասությամբ /
  • Տեսապատում / 2-4 րոպե տևողությամբ/
  • Ռադիոպատում/ 4-5 րոպե տևողությամբ/

Աշխատանքները հրապարակել բլոգներում և հղումն ուղարկել armineab@mskh.am հասցեով։ 

Կարևորվում է

  • Անկեղծ և հետաքրքիր պատումը
  • Մտքերի հակիրճ /համառոտ/ և ամբողջական շարադրանքը
  • Տեսապատումի կամ ռադիոպատումի դեպքում կարևոր է ներկայանալը

Օգնող հարցեր

  • Ինչպիսի՞ տրամադրությամբ արթնացա
  • Ինչպե՞ս պատրաստվեցի ուսումնական առաջին օրվան
  • Ո՞ւմ ուղեկցությամբ եկա դպրոց
  • Օրվա ամենատպավորիչ զգացողությունը
  • Օրվա անակնկալը
  • Հանդիպում ընկերներիս, ուսուցիչներիս հետ
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեմ նոր ուսումնական տարուց

Հարգելի սովորողներ, սրանք պարզապես կողմնորոշող հարցեր են, որոնք, դժվարության դեպքում,  կօգնեն ձեզ կառուցել ասելիքը։ Ձեր պատումը չպետք է կազմված լինի միայն այս կետերի հերթական պատասխաններից կամ պարտադիր ներառի դրանք։ Պարզապես պետք է մտածեք նշված կետերի շուրջ և ձևակերպեք ձեր գրավոր կամ բանավոր խոսքը։ Կարող եք նաև շրջանցել դրանք և ազատ շարադրել ձեր խոսքը։ 

Լավագույն աշխատանքները հրապարակվելու են ենթակայքում

Առաջադրանքի ներկայացման վերջնաժամկետը՝ 03 սեպտեմբերի

Սեպտեմբերի 4-5

Գրել շարադրություն

<<Ամառային ընթերցանություն>> թեմայով

Օգնող հարցեր

  • Ամառվա ընթացքում ի՞նչ եմ ընթերցել
  • Ինչպե՞ս եմ կատարել իմ ընրությունը / ո՞վ է հանձնարարել, առաջարկել․․․/
  • Ընթերցանության ընթացքում ի՞նչ դժվարությունները, հայտնագործություններ եմ ունեցել։
  • Ի՞նչ սովորերցրեց, ի՞նչ փոխանցեց ընթերցված ստեղծագործությունը, տեքստը։
  • Ի՞նչ թարգմանական աշխատանք եմ կատարել։

Սեպտեմբերի 6-7 

Ընթերցեք ձեր ընկերների պատումները։ Առանձնացրեք առավել դուր եկած պատումը՝  հիմնավորելով ձեր ընտրությունը։ Անհրաժեշտության դեպքում՝ առանձնացրեք և ուղղեք թույլ տված սխալներն ու վրիպումները։

Սեպտեմբերի 11- 15

  • Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը պատմվածքի վերլուծություն:
  • Անհատական նախագծերի իրականացում Սարոյանի առակների շուրջ: Ընտրել առակներից մեկը և առակի վերաբերյալ ուսումնական նյութ պատրաստել:

Աշխատանքի տեսակները

  • Առակի ռադիովերլուծություն
  • Ռադիոընթերցում
  • Առակի թեմայով առաջադրանքների կազմում