Մայրենի լեզվի ուսումնական ծրագիր

55096-1.jpgՀիմնական կրթություն. Կրտսեր դպրոց 4-5-րդ դասարաններ

Լեզուն ժողովրդի ֆիզիկական, հոգևոր, մտավոր կյանքի արտացոլումն Է։ Նա ներառում է ոչ միայն ժողովրդին շրջապատող բնությունը, նրա պատմությունը, կենցաղը, բարքերը, հավատալիքները, նրա հոգեբանությունը, հոգևոր, մշակութային արժեքները, այլ նաև նրա ձգտումները, ապագան։ Լեզուն ժողովրդի լավագույն բնութագիրն է և ժողովրդի բնավորության մեջ ներթափանցելու լավագույն, գուցե և միակ միջոցը: Լեզուն շարունակ զարգանում է, ունի անհատական դրսևորումներ, որի զարգացումը և կատարելագործումը մայրենի դասընթացի հիմնական խնդիրներից է: Մայրենի լեզվի միջոցով անհատը հոգևոր ուժ և մտավոր կարողություն է ստանում, ճանաչում է ինքն իրեն, ինքնադրսևորվում։

Մայրենի լեզվի ուսուցման համար հիմնավոր ու ելակետային է համարվում, որ.

լեզուն մարդկային հաղորդակցման, իրականության ճանաչման միջոց է, ժողովրդի ոգու, նրա աշխարհընկալման արտահայտություն.

լեզվի միջոցով երեխան յուրացնում է սերունդների փորձը, մարդկային մշակույթը, հաղորդակցվում սեփական ժողովրդի ազգային մշակույթին.

Յուրաքանչյուրը (անհատը, ընտանիքը, դպրոցը, պետությունը) պատասխանատու է մայրենի լեզվի վիճակի համար, պարտավոր է մտածել լեզվի մաքրության մասին.

լեզուն կենդանի, զարգացող համակարգ է և անընդհատ փնտրում է մտքի, զգացմունքի, ապրումի արտահայտության համարժեք ձևեր, միջոցներ (թվային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նյութեր, որոնք նպաստում են լեզվի զարգացմանը)

լեզվի միջոցով մարդու փորձի, աշխատանքային գործունեության արդյունքի հանրայնացում և փոխանցում (ֆիզիկական և մեդիամիջավայրի միջոցով):

Լեզվի ուսուցումը նպատակաուղղված է`

մայրենի լեզվի կարևորության գիտակցմանը

մայրենի լեզվի անաղարտության պահպանմանը

մայրենի լեզվով`  բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության գիտակցմանը.

սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն:

Ուսուցման խնդիրները

Հիմնական դպրոցում մայրենի լեզվի ուսուցման խնդիրներն են`

գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.

սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով  խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).

վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության  զարգացում.

լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների ընդարձակում.

hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Ուսումնական բնագավառը 4-5-րդ դասարաններում ներկայացված է հետևյալ դասընթացներով`

«Մայրենի լեզու» (շաբաթական 5 ժամ),

սովորողների ընտրությամբ մեդիալրագրություն դասընթաց (շաբաթական 4 ժամ),

սովորողի ընտրությամբ տնային աշխատանքը՝ որպես լրացուցիչ կրթության նախագիծ

Ուսուցման միջավայրը

Նյութական միջավայրը`

ուսումնական կաբինետ-ընթերցասրահ՝ անխափան անլար ինտերնետ կապով, ձայնային ուժեղարարով, դասավանդողի, սովորողների անհատական համակարգիչ, տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ.

ուսումնական անհատական թվային միջոցներ (պլանշետ, նեթբուք, նոթբուք), ֆոտոխցիկ, ձայնագրիչ.

դպրոցի, կրթահամալիրի այլ ուսումնական տարածքները, այդ թվում՝ բակը.

քաղաքը՝ թանգարան, ցուցասրահ, համերգասրահ, թատրոն, կինոթատրոն, մշակութային այլ կենտրոն, հուշարձան, փողոց, այգի.

հանրապետության գյուղ, քաղաք, տեսարժան վայր, ճարտարապետական կոթող, պատմության, բնության հուշարձան։

Մեդիամիջավայրը`

անհատական համակարգչում (պլանշետ, նեթբուք, նոթբուք) դասընթացի ծրագրով որոշված համակարգչային ծրագրեր, ուսումնական մեդիագրականություն, էլեկտրոնային առարկայական թղթապանակ).

դասարանի, դասավանդողի, սովորողի անհատական ուսումնական բլոգներ.

հանդեսներ՝ պատանեկան գործող և որպես ուսումնական նախագիծ ստեղծվող ամսագրեր

կրթահամալիրի մեդիագրադարան [3].

Ուսումնական TV և ռադիո խմբագրություններ

mskh.am, դպրոցի ենթակայքը, այլ ենթակայքեր, մանկավարժական ամսագրեր

վիրտուալ պահոցներ և ցանցեր (Soundcloud,  wordpress, YouTube, facebook,  googledrive, slideshow  և այլն).

այդ թվում նաև՝ աշխատանքային նյութի այլ փաթեթներ, ինչպես, օրինակ՝ Բոլոր ժամանակների և ժողովուրդների լեզվաբանական խնդիրներ,  Լեզվաբանական ամառային դպրոցԼեզվաբանություն դպրոցականների համարՀ. Աճառյանի «Լիակատար քերականությունը», էլեկտրոնային բառարանների (օրինակ՝ nayiri.com), գեղարվեստական գրականության (ինչպես՝ Համահայկական էլեկտրոնային գրադարանԳրքամոլkoob.ru և այլ) էլեկտրոնային գրադարաններ.

ծրագրերի իրականացմանն առնչվող մեթոդական մշակումները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողների մշակած և թարգմանած հոդվածներ՝ «Դպիրի» Խոսքի մշակույթ, «Գրականություն» բաժիններում։

Ծրագրի իրականացման համար սովորողին և դասավանդողին անհրաժեշտ գործիքները` համացանցին միացված անհատական համակարգիչ (նոթբուք-նեթբուք-պլանշետ), տեսագրող, ձայնագրող, լուսանկարող թվային միջոցներ:

Համակարգչային անհրաժեշտ ծրագրերը`

տեքստի ստեղծման ծրագրեր (MS Office կամ համարժեք այլ).

թվային գրականության ընթերցանության համար (Adobe Reader, WinDjView reader և/կամ համարժեք այլ).

աուդիո-, տեսանյութի ստեղծման-մոնտաժման ծրագրեր (Adobe Premier Pro կամ համարժեք այլ).

աուդիո-տեսանյութի օգտագործման համար (Adobe Flash Player, համարժեք այլ).

Դասավանդողի, դասարանի ուսումնական բլոգին, դրա վարմանը ներկայացվող պահանջներ

Հայոց լեզվի, գրականության ուսուցչի, դասվարի բլոգը լեզվաբանական, խոսքային հմտությունների զարգացմանն ուղղված մեդիագրադարան է և գրական մեդիաընթերցարան, նրա վարած դասընթացի ուսուցման հիմնական միջավայրը։ Բլոգի կառուցվածքը, որոնման և զտման (ըստ ուսումնական թեմաների, հեղինակների, տեղադրման ժամանակի…) հնարավորությունները հարմար են, մատչելի սովորողներին, այլ շահառուների։ Դասավանդողի բլոգում պիտի երևա նրա ուսումնական օրը։

Բլոգի բովանդակությունը.

իրականացվող ուսումնական ծրագրերը.

իրականացվող ուսումնական նախագծերը.

ծրագրով որոշված գրական երկերի, մեդիափաթեթների հղումներ.

անհրաժեշտ տեսական գրականություն՝ դասագրքեր, գեղարվեստական գրականություն, ուսումնական կայքեր (վերնագրեր, հղումներ).

դասավանդողի ստեղծած նյութերը՝ ուսուցողական նյութեր, առաջադրանքների փաթեթներ և ընթերացարաններ, մեթոդական հոդված, թարգմանություն.

ուսումնական այլ նյութեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ֆիլմեր, աուդիոնյութեր.

դասավանդողի օրագիր (որոշակի օրը, որոշակի պարապմունքի ժամանակ գործածվող ուսումնական նյութեր, առաջադրանքներ, աշխատանքային այլ նյութեր (հղումները), դիտարկումներ, առաջարկություններ և այլն)։

Բլոգում նյութերի ծրագրային մասը հրապարակվում է ուսումնական տարին սկսելուց առաջ, ուսումնական նյութերը պարբերաբար թարմացվում և փոխվում են, ուսումնական պարապմունքի համար նախատեսվող նյութերը հրապարակվում են պարապմունքից առաջ. այդ նյութերը սովորողներին հնարավորություն են տալիս պատրաստվելու պարապմունքին, բացակայող սովորողին` հեռավար մասնակցելու ուսումնական աշխատանքին, սահմանված կարգով լրացնելու ուսումնական պարապմունքը:

Սովորողի ուսումնական բլոգի առարկայական բաժնին ներկայացվող պահանջներ

Սովորողը` սկսած 3-րդ դասարանից, ստեղծում և վարում է իր ուսումնական բլոգը: Սովորողի բլոգի առարկայական բաժնում երևում են.

դասավանդողի բլոգը

սովորողի կողմից ընթերցված, ընթերցվող գրքերը

սովորողի ստեղծած նյութերը՝ ոչ միայն ըստ ուսումնական բնագավառների, այլ նաև ըստ խոսքի տեսակների՝ բանավոր (աուդիո) և գրավոր՝ գրական ընթերցում (տեսանյութ, աուդիոնյութ), թարգմանություն, ակնարկ, վերլուծություն, հրապարակախոսություն, լրատվություն, հարցազրույց, ռեֆերատ….

սովորողի օրագիր (որոշակի օրվա աշխատանքային նյութեր, հարցեր, դիտարկումներ, նկատառումներ, առաջարկություններ…)

Մայրենիի ուսուցումը կազմակերպվում է գրավոր և բանավոր խոսքի միջոցով

Կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան դասավանդողը հեղինակային նախագծերը հրապարակում է իր բլոգում: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունքից առաջ հրապարակում է նաև օրվա անելիքը` անհրաժեշտ առաջադրանքներով, ուսումնական նյութերով և հղումներով, ինչպես նաև առանձին սովորողներին ուղղված լրացուցիչ առաջադրանքներով:

Ուսուցումը մշտապես հենվում է լեզվի իրական գործառության վրա՝ կարևորելով, որ սովորողը կարողանա միտքը ձևակերպել, անկաշկանդ հաղորդել. հասկանալ և հասկանալի լինել, խոսքը դարձնել հրապարակելի։ mskh.am սոցիալական ցանցը` կայքը` իր TV-ով, ռադիոյով, ենթակայքերով ու էլեկտրոնային ամսագրերով, դասարանական և անհատական բլոգները, այլ սոցիալական ցանցերում սովորողների անհատական էջերը ստեղծում են սովորողների խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի խթանման և բավարարման իրական միջավայր, շփման-հաղորդակցման ազատ և բնական պայմաններ: Խոսքի յուրացման աշխատանքը ստեղծագործական աշխատանք է, որը կապվում է սովորողի առօրյայի, գործունեության և միջավայրի (ընտանիք, բակ, թաղ, դպրոց), կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսների-փառատոների, տոների-ծեսերի հետ: Այսպիսի միջավայրում, ուր ամեն պահի իր խոսքին հետևում են ընկերները, ուսուցիչներն ու ծնողները, ծանոթ ու անծանոթ մարդիկ, սովորողը գործնականում յուրացնում է անձնական կենսափորձի հետ կապված շարադրություն, տպավորություն, նկարագրություն, լուր, հարցազրույց, ռեպորտաժ, հաշվետվություն ստեղծելու հմտություններ, սովորում է նաև իրեն հետաքրքրող թեմաներով լրաքաղ անելով ու փոխադրելով, թարգմանություններ անելով, արձագանքելով այլոց խոսքին, մասնակցելով առցանց քննարկումների:

Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական թվային միջոցների լիարժեք և ամբողջական կիրառմամբ: Ուսումնական պարապմունքը կազմակերպվում է պրոյեկտորի, էլեկտրոնային գրատախտակի, համացանցի, անհատական համակարգիչների, ձայնագրիչի կիրառմամբ: Ուսումնական նյութերն ստեղծվում են` օգտագործելով համակարգչային նոր ծրագրեր: Թվային ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը և այլ թվային միջոցներ օգնում են ասելիքը ներկայացնել նաև լուսանկարներով, աուդիո-տեսանյութով` ամբողջացնելով ինքնարտահայտման հնարավորությունը:

Լեզվական գիտելիքների յուրացման աշխատանքը նաև հետազոտական աշխատանք է, որի ժամանակ սովորողը ինքնուրույն վերլուծում և համադրում է, օրինաչափություն գտնում, սահմանում: Որպեսզի սովորողը հանգիստ, հաստատուն և ինքնավստահ անցնի որոշակի ճանապարհ և ամեն հաջորդ քայլին ավելի ընդունակ դառնա ինքնուրույն առաջ շարժվելու, նրան առաջարկվող աշխատանքը  բավարարում է հետևյալ պայմաններին.
— մատչելի է այնքան, որ սովորողը ցանկանա և կարողանա հնարավորին չափ ինքնուրույն կատարել,
— համապատասխանում է սովորողի մտավոր, հոգեկան և բարոյական մակարդակին,
— նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի, արժեքային կողմնորոշման, աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը։

Որևէ դասագիրք չի կարող լինել ուսումնական միակ կամ գլխավոր նյութը, տեղեկատվության միակ աղբյուրը. ուսումնական նյութերը անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի հիմնական շտեմարանը մեդիագրադարանն է, որի բաժանորդն են սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային (այլոց կողմից և տեղում` կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների կողմից թվայնացված) գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով: Ուսումնական նյութեր ընտրելիս և հաձնարարելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:

Մայրենի լեզվի պահպանության խնդիրը մայրենիի ուսուցչի մենաշնորհը չէ: Խնդիրների մի մասը ընդհանուր է հանրակրթական ծրագրում ընդգծրկված բոլոր բնագավառների դասընթացների համար: Հանրակրթական որևէ դասընթացի ծրագիրը, ուսումնական տվյալ բնագավառի հանրակրթական նպատակներից  բխող խնդիրներից բացի, ներառում է նաև լեզվական խնդիրներ.
— կարդալու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— լսելու (ըմբռնելու, փոխադրելու) կարողության ձևավորում և զարգացում.
— որոշակի թեմայով խոսքի ձևակերպման կարողության ձևավորում և զարգացում.
— մայրենի լեզվի անաղարտության և զարգացման համար պատասխանատվության զգացման զարգացում:
Այլ առարկայի դասընթաց վարողը ոչ միայն ինքն է գրական մաքուր հայերեն խոսում, այլև հետևում է սովորողի խոսքին, խոսքային աշխատանք կազմակերպելիս համագործակցում է մայրենի լեզվի ուսուցչի հետ, տեքստեր առաջարկում մայրենի լեզվի ուսումնական պարապմունքներին` որպես վարժության նյութ:

Սովորողի ուսումնական աշխատանքը: Սովորողը գրագետ է դառնում խորասուզված մտավոր աշխատանք կատարելու ընթացքում։ Լեզվական-խոսքային կարողությունների զարգացմանն են ուղղված.

ա) ուսումնական նյութը` որպես խոսք, ըմբռնելուն ուղղված աշխատանք.

անծանոթ բառերի, եզրույթների բացատրություն,

նախադասությունների վերաշարադրելուն և հոմանիշ կառույցներով փոխարինելուն ուղղված աշխատանք, տեքստի փոխադրություն,

տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,

մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության գործածում և այլն.

բ) բանավոր և գրավոր խոսքի մշակման, լեզվական օրինաչափությունների յուրացման վարժությունների և առաջադրանքների կատարում.

գ ) խոսքային-արտադրական (ստեղծագործական) աշխատանք.

Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու կայքերում հոդվածների (քերականական, բնագիտական, մաթեմատիկական, հասարակագիտական, տեխնոլոգիական,  մարզական, արվեստի) առցանց խմբագրում-սրբագրում,

հետաքրիր, ուսումնական նյութերի թարգմանություն բլոգի, կայքի, ամսագրի, որևէ ուսումնական պարապմունքի համար,

ուսումնական պարապմունքների ժամանակ` բանավոր և ուսուցչի բլոգում,  mskh.am սոցիալական ցանցում` առցանց քննարկումների կազմակերպումը,

ուսումնական այլ նյութերի ստեղծումը.

դ) բանավոր խոսքի վերլուծում-խմբագրում. սովորողը գտնում է խոսքի քերականական-ոճական, հնչերանգային թերությունները, հիմնավորում փոփոխությունը (ուսանելի է  այդ նպատակով օգտագործել նաև այլ առարկաների դասերին սովորողի կազմած բանավոր խոսքի՝ բանավոր փոխադրության, խնդրի քննարկման այլ խոսքի ձայնագրությունները), հետևում է իր բանավոր խոսքին, այն հասկանալի դարձնելու և ճշգրտելու համար մի քանի անգամ (ինչքան անհրաժեշտ է) վերաշարադրում միտքը.
ե) գրավոր խոսքի վերլուծում-խմբագրում.  սովորողը գտնում է քերականական-ոճական, ուղղագրական, կետադրական թերությունները, հիմնավորում փոփոխությունը, աշխատում իր գրածի վրա, հասկանալի և ճշգրիտ դարձնելու համար, անհրաժեշտության դեպքում, մի քանի անգամ վերաշարադրում ու խմբագրում (նաև այլ առարկաների դասերի ժամանակ կազմած գրավոր խոսքը).
զ) ներկայացում (խնդիր, առաջարկ, տնային, ուսումնական-հետազոտական աշխատանքի ընթացքը, արդյունքը և այլն).
է) հետազոտական-ստեղծագործական աշխատանք. մեդիաօլիմպիադայի առաջադրանքի կատարում, հետազոտական նախագծի մշակում և իրականացում։ Նախագիծը կարող է առնչվել ուսուցվող լեզվաբանական թեմային, կարող է լինել կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսի, ստեղծագործական հավաքի ծրագրով որոշված աշխատանք, լրագրողական հետաքննություն և այլն.
ը) ստուգողական աշխատանք (ինքնաստուգում, ստուգում):

Ուսուցիչը կարևորում Է  կազմակերպված ու ճիշտ խոսքը, սովորեցնում իր խոսքը դիմացինի նկատմամբ վերաբերմունքի չափանիշ համարել։ Սովորողը սկսում է տեսնել իր խոսքի մի (մանավանդ՝ վերջնական) տարբերակի առավելությունը մյուսներից։ Նա այսպես նախ մշակում Է սեփական ոճի տարրերը, հետո՝ գրավոր և բանավոր արտահայտվելու իր ոճը, յուրացնում խոսքային վարքի կուլտուրան՝ սովորում է ըստ անհրաժեշտության խոսել, լսել, արձագանքել, մասնակցել քննարկումների, բանավիճել։
Լեզվական նյութը (տարբեր ոճի, ժանրի, տիպի տեքստերը, որ գործածվում են ուսուցման ընթացքում) անմիջականորեն ուղղված Է  լեզվի յուրացմանը՝ և´ գիտակցված, և՛ ոչ գիտակցված մակարդակով։ Բացի կոնկրետ առաջադրանքը կատարելուց, սովորողը նյութից ակամա վերցնում Է լեզվական կառույցներ ու կաղապարներ, սեփականում բառեր ու արտահայտություններ։
Լեզվական նյութի, կատարված լեզվական աշխատանքի ու զանազան շարադրությունների քննարկումները, զրույցներն ու բանավեճերն օգնում են, որ սովորողը մտքերը զրուցակցի համար հասկանալի ու փաստարկված շարադրել, լսել, տրամաբանված խոսել սովորի, մտածել՝ լսելու ընթացքում, իր և ընկերների խոսքում գտնել հակասություններն ու անճշտությունները, համոզել, ապացուցել, համաձայնել, հանդուրժել տարակարծությունը։
Լեզվաբանական գիտելիքների յուրացումը երկակի է  նպաստում սովորողի խոսքի մշակմանը։ Դա միաժամանակ և´ միջոց է դառնում, որ նա մտածի և խոսի, և´ հիմք՝ լեզվագործունեության հետագա զարգացման համար։ Մի կողմից՝ նա դատողություններ Է անում և ձևակերպում՝ յուրացնելով խոսքի որոշակի ոճ ու կաղապարներ, մյուս կողմից սովորում Է օրինաչափություններ ու դրանք գործածում խոսքում։ Լեզվական համակարգն ուսուցանող առաջադրանքների մեծ մասը (մանավանդ՝ թեմաներն ամփոփող) ուղղված է խոսքին։ Ուսուցիչն անընդհատ հետևում Է, որ սովորողի խոսքը կաղապարված ու միօրինակ չլինի, բայց և ենթարկվի ուսուցանված լեզվական օրենքներին և օրինաչափություններին։
Ուղիղ գրելու (ուղղագրությունը յուրացնելու) համար սովորողն աշխատում է ուսումնառության ամբողջ ընթացքում արտասանությամբ և գրությամբ տարբեր բառեր գործածելու, ուղղագրական օրենքներ ու կանոններ յուրացնելու, նաև՝ գրածը ճշտելու, կոնկրետ բառի ուղղագրության վրա ուշադրություն դարձնելու միջոցով։ Ուսուցչի խնդիրը նաև ուղղագրական բառարաններից օգտվել սովորեցնելը և այդ աշխատանքին վարժեցնելն է։

Ուսուցման նյութը

Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է կրթահամալիրի մեդիագրադարանից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Այդ թվում` գրաբար` գրականության ծրագրով նախատեսված հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն), առակներ (խրատներ) Հին Կտակարանից, Նոր Կտակարանից, երաժշտության, ծեսի՝ ծրագրով նախատեսված շարականներ:
Լեզվական նյութը:  Սովորողի տեքստն է (գրավոր և աուդիո), որի սրբագրման-խմբագրման միջոցով սովորողը նաև յուրացնում է լեվական գիտելիքներ, գործնական քերականական վարժություններ` կրթահամալիրում ստեղծված ուսումնական ձեռնարկներից, լեզվաբանական խնդիրներ:
Տեքստային աշխատանքը: Գրավոր և բանավոր շարադրում` տպավորություն, նկարագրություն և բնութագրում, լուր, ակնարկ, հարցազրույց,  օտար լեզուներից թարգմանություն, փոխադրում:

Մեդիա հմտություններ (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք): Լեզվական երևույթներն ուսումնասիրելիս սովորողները, կիրառելով դրանք, ստեղծում են նյութեր (տեքստեր, աուդիո և տեսանյութեր)՝ օգտագործելով ձայնագրիչ, ֆոտոխցիկ, հեռախոս, որոնք համակարգչային համապատասխան ծրագրերով մշակվում են, բերվում վերջնական տեսքի:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջներ

Ուսումնական նյութը պետք է նպատակաուղղված լինի.

սովորողի մտածողության, երևակայության, ստեղծագործական կարողությունների զարգացմանը.

լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացմանը.

վերլուծելու, համադրելու, եզրահանգումներ անելու կարողությունների զարգացմանը

աշխարհճանաչողության ընդլայնմանր, գրական ճաշակի ու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը,

ստեղծական-հետազոտական ուսումնասիրություններ կատարելու հմտությունների զարգացմանը.

ինքնուրույն աշխատելու հմտություններ զարգացնելուն, նաև ինքնակրթությամբ զբաղվելուն:

Բառապաշարի հարստացմանը

Ուսումնական նյութը պետք է.

համապատասխանի նախատեսված տարիքին՝ իր լեզվական կառույցներով, բովանդակությամբ, ձևավորմամբ, ՏՀՏ հմտությունների կիրառմամբ

լինի խոսքային-լեզվական, ձևավորման, ծրագրային-տեխնիկական առումով գրագետ.

պարունակի կարճ կամ երկար ժամանակում լուծելի որոշակի խնդիր (խոսքային, ընթերցանության, լեզվաբական)

անհրաժեշտության դեպքում ունենա համապատասխան հղումներ (թեգեր)

Գնահատումը

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթանն է ։ Ուսումնական գործընթացում գնահատման չափանիշները անփոփոխ են ու բխում են սովորողի առաջընթացի շահերից։ Գնահատման նպատակը սովորողի ձեռք բերած կարողությունները, ձեռբերումները գրանցելու և բացթողումներն ու թերացումները շտկելու համար են։

Անհատական ուսուցման դեպքում, գնահատման չափանիշներն ու մոտեցումները նույնպես ուղղված են սովորողի անհատական զարգացմանը։ Դրանք ավելի շատ արդյուքների գրանցման նպատակ են հետապնդում։ Ամենակարևորը գնահատումը գնահատանիշի հետ չշփոթելն է, գնահատանիշը ծնողի և ուսուցչի ձեռքին լծակ չդարձնելը։ Սովորողը պետք է գիտակցի, որ կարևորվում է իր ամենօրյա ջանքը, աշխատասիրությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը։ Չի խրախուսվում , հետապնդվում է՝ծուլությունը, անպատասխանատվությունը, թափթփվածությունը, նմանակումը։ Այստեղ ոչ մի դեպքում վրիպել չի կարելի։ Չսովորող անտարբերը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ներառվելով, ոչ թե պատժվելով կամ ձևական, անբավարար գնահատանիշ ստանալով։ Ես տվյալ դեպքերում հետամուտ եմ լինում, որ յուրաքանչյուրը աշխատի, ներկայանա իր հնարավորությունների չափով։

Կարևորվում է սովորողների մոտ ինքնագնահատման, ինքնավերահսկման կարողությունների  զարգացումը։ Այս հմտությունները կրտսեր տարիքից պետք է ձևավորել։ Դասավանդողներն ու ծնողները այս հարցում կարևոր անելիք ունեն ու պետք է համագործակցեն։

Սովորողը գնահատվում է

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի` 10 միավորանոց համակարգով:  Ստուգումը և գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել: Սովորողի գնահատականը մայրենի լեզվից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛ գրավոր խոսքը, և´ խոսքային ինքնարտահայտման համար անհրաժեշտ մեդիահմտությունները։ Անբավարար արդյունքով աշխատանքը ենթակա է լրացման:

Սովորողի կիսամյակային գնահատականը ձևավորվում է հետևյալ կերպ`

Ուսուցիչը գնահատում է սովորողի աշխատանքը` նախատեսված առաջադրանքների կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:

4-5 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։

 

6-7 միավոր ստանալու համար սվորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն երկու-երեք նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին:

8-9 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն  երեք-չորս նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին, ստուգատեսներին, առցանց դասերին ու քննարկումներին (չունենա կոպիտ սխալներ)։ Մայրենիի պարապմունքի ընթացքում սեփական նախաձեռնությամբ ընտրի և կատարի մայրենիի բլոգում տեղադրված լրացուցիչ-ստեղծագործական աշխատանքներ: Պատրաստի ռադիոնյութեր, ֆիլմեր :

10 միավոր ստանալու համար սովորողը պետք է կարողանա`

կարդալ, հասկանալ և վերարտադրել հանձնարարված տեքստերը, կատարել տեքստային և լեզվական առաջադրանքներ։ Մասնակցի նախագծային աշխատանքներին՝ բլոգում հրապարակելով ամսական առնվազն  չորս-հինգ նյութ (ստեղծագործական)։ Մասնակցի մայրենիի ֆլեշմոբերին (մշտապես), ստուգատեսներին, առցանց դասերին ու քննարկումներին (գրի անսխալ)։ Մայրենիի պարապմունքի ընթացքում սեփական նախաձեռնությամբ ընտրի և կատարի մայրենիի բլոգում տեղադրված լրացուցիչ-ստեղծագործական աշխատանքներ: Պատրաստի ռադիոնյութեր, ֆիլմեր :

Սովորող գնահատականները արտացոլվում են էլեկտրոնային մատյանում, որը հասանելի է բոլոր ծնողներին և սովորողներին, իսկ տարին ամփոփվում է էլեկտրոնային ամփոփաթերթում:

Реклама

Սարոյանական օրեր

imagesՄասնակիցներ՝ 4-5րդ դասարաննի սովորողներ

Սեպտեմբերի 11- 30

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Սարոյանի ստեղծագործություններին և կենսագրության հետաքրքիր դեպքերին։

Խնդիրները՝

Սարոյանական բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/

Սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն․․․

Վիլյամ Սարոյան 4-րդ դասարանի առաջադրանքների մեդիափաթեթ

Վիրավոր առյուծն ու կրիան

Նապաստակն ու առյուծը

Առաջին օրը դպրոցում, Առաջին օրը դպրոցում

Ծիրանի ծառը, Ծիրանի ծառ

Ես

Ուսումնական փաթեթ 5-րդ դասարան

Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց

Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին

Պատմվածքներ

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հատվածներ <<Մարդկային կատակերգություն>> վիպակից

Յուլիսիս

Հոմեր

Թակարդը, Աստված իմ, թակարդը

Ճառ մարդկային քթի մասին

Մարդկային կատակերգություն

Յուլիսիս

Հոմեր

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Իմ գերդաստանը

Հուշապատում

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Տասը խորհուրդ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Առակներ

Սրամիտ Երիտասարդը

Հյուսնի պատմությունը

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց

Երկու արաբների պատմությունը

Նապաստակն ու առյուծը

Վիրավոր առյուծն ու կրիան

Օգտակար հղումներ՝

Հայ մեծերը՝ http://www.anunner.com/

Սրամտում է Սարոյանը

Իր մասին պատմում է Սարոյանը

Բարի հսկան

Դասավանդողների օգոստոսյան ճամբար․ օր երկրորդ

Այսօր օգոստոսի 23-ն է, դասավանդողների ամառային ճամբարի երկրորդ օրը։ Ամեն տարի, կրթահամալիրում ուսումնական տարվա նախապատրաստությունները սկսում ենք հե՛նց դասավանդոնղերի ամառային հերթական ճամբարի մեկնարկով։ Ինչպես միշտ, այսօր ևս հանդիպեցինք սեբաստացիներիս սիրելի Մարմարյա սրահում։ Սրահը կրկին մարդաշատ էր՝ առավոտյան պարապմունքին ներկ էին ոչ միայն դասավանդողները, այլև այլ դպրոցների վերապատրաստող դասավանդողները։ Աշխատանքային օրվա մեկնարկը տրվեց միասնական պարերգերի ուսուցումով և տիար Բլեյանի ընդմիջող, կարևոր ելույթներով։ Այնուհետև, սովորականի պես, բաժանվեցինք ըստ մասնախմբերի՝ նախապատրաստվելու ուսումնական տարվա բովանդակային աշխատանքներին։

Մեր մասնախումբը, նոր ուսումնական տարվա  հավաքը սկսեց մայրելի լեզվի մասնախմբի ղեկավար՝ տիկին Մարիետի նպատակաուղղված և ոգևորիչ խոսքերով։ Արդեն երկրորդ օրն է, ինչ փոքր խմբերով աշխատում ենք առարկայական ծրագրի լրամշակման, այն մեր հեղինակային աշխատանքին հարմարեցնելու ուղղությամբ։ Այսօր ևս արդյունավետ աշխատեցինք։ Կարճ քննարկումից հետո, ամեն խումբ իր գործին անցավ։

Պիտի նշեմ, որ մասնախմբում աշխատանքային ժամանակը աննկատ է անցնում։ Ինձ համար հաճելի և օգտակար  է աշխատել փորձառու ընկերներիս՝ Մարինե Ամիրջանյանի ու Գոհար Բալջյանի հետ։

Օրվա երկորդ կեսը՝ որոշված կարգի համաձայն, անցկացրինք մեր դպրոցներում։ Ճամբարային եռուզեռը, սովորողների ակտիվ ու ոգևորված ներկայությունը, բազմապատկում է ուսումնական նախապատրաստության հմայքը։ Այսօր հասցրինք խնամել ու ջրել ծաղիկները, դպրոցի ներքին և արտաքին կանաչ տարածքները, մաքրել նկուղային հարկի հեծանվային սրահը, դասասենյակները։

Յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է սիորվ ու նվիրումով։ Մի քանի օրվա ընթացքում, դպրոցը պատրաստ կլինի նորովի դիմավորել՝ իր աղմկոտ ու ոգևորված, հին ու նորեկ սեբաստացիներին․․․

Շալվա Ամոնաշվիլու բաց դասը

Լյուդմիլա Պեչատնիկովա

Թվում է, թե ինչ կապ կարող է լինել մաթեմատիկայի և երեխաների դաստիարակության միջև: Դե. գրականությունը, պատմությունը դեռ հասկանալի են: Իսկ մաթեմատիկան, ինչպես հայտնի է, ուղեղի մարզանք է: Նա ավելի հեռու է բարոյական խնդիրներից, քան բոլոր մյուս դպրոցական առարկաները: Սակայն առաջին իսկ րոպեներից ընդհանուր տարակուսանքը ցրվեց: Читать далее

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Ծրագրեր

Մանկավարժական ճամբար․ չորրորդ փուլի անհատական աշխատաժամանակ

20170620_085248_resizedՀունիսի 26-28

09։00։09։30 Դասավանդողների ճամբարային ընդհանուր պարապմունք

09։30։12։00 Միջավայրի խնամք

12։00-12։30 Ընդմիջում

12։30- 14։00 Անհատական աշխատանք մեթոդական ուղեցույցների ստեղծման շուրջ

14։00-15։00 Աշխատանք ըստ օրվա պլանի

Տարեվերջյան անհատական նախագծեր

cropped-images-1.jpg

Աշխատանքի նկարագրություն

Մայիս ամսվա ընթացքում, որպես ուսումնական տարվա ամփոփում, սովորողներն իրականացված նախագծերի ցանկից ընտրում են ամենից դուր եկած կամ չհաջողած նախագիծը և փորձում նախագծի թեմաների շուրջ անհատական կամ ընտանեկան աշխատանքներ կատարել։

  • Հարցեր են մշակում
  • Առաջադրանքներ կազմում
  • Հանդես են գալիս առաջարկներով
  • Ընթերցանության նյութեր են առաջարկում / մշակում են նախագծի բովանդակությունը/

Այսպիսով, նրանք սովորում են աշխատանքային նախագծերում անհրաժեշտ փոփոխություններ կատարել, անդրադառնալ դրանց՝ բացթողումները շտկելու նպատակով։ Ամփոփում են տարվա ուսումնասիրած թեմաները, առաջադրանքների օգնությամբ ուսումնասիրում ուսումնական թեման, նոր թեմաներ առաջարկում։ Մի խոսքով, այս նախագիծը միտված է ուսումնական տարին ամփոփելու, հաջողված նախագծերը առանձնացնելու և նոր նախագծեր մշակելու։

Առաջարկում են սովորողները

Անհատական նախագծեր

Սաթինե Տեր-Պետրոսյան- <<Անձրև>>

Աղայանական օրեր

<<Անահիտ>> հեքիաթի շուրջ առաջադրանքների մշակում։

Էլեն Հովհաննիսյան

Թումանյանական օրեր

Կարինա Մանուկյան

Հրանտ Աբրահամյան

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Ծրագրեր

Մայիսյան 12-րդ հավաքի օրագիր

Մայիսի 10․ օր առաջին

img_20170510_112657Մեր դպրոցի մայիսյան «կանաչ» ֆլեշմոբը

Օրվա տպավորություններն են ներկայացնում ֆլեշմոբի ակտիվ մասնակիցներ՝ 4․2 դասարանի սովորողները։

Այսօրվա ֆլեշմոբը շատ հետաքրքիր էր։ Մենք մշակեցինք մեր դպրոցի բույսերը՝ ջրեցինք, փխրեցրինք հողը, ապա դուրս եկանք դպրոցի բակ և տնկեցինք տնկիներ, ծաղիկներ, ինչպես նաև այլ բույսեր։ Ինձ շատ դուր եկավ հողի հետ աշխատելը և կցանկանայի պարբերաբար լինեին այդպիսի ֆլեշմոբներ։
Ռուբեն Ստեփանյան

Հայկ Ղազարյան

Անժելինա Սիմոնյանի բլոգում

Արսեն Հովհաննիսյանի բլոգում

Լարիսա Մկրտչյանի բլոգում

Լուիզա Եղիազարյան

Մայիսի 11․ օր երկրորդ

20170506_121338.jpgՌոդարիական խաղ-հորինվածքներ

«Ես ․․․ եմ» կամ «Իրերի կերպավորում » հնարի կիրառում

Մասնակիցներ՝ 5․1 դասարանի սովորողներ։

Սովորողները մտածում, արտահայտվում են կրթահամալիրի խորհրդանիշը հանդիսացող կամ նրա կարևոր բաղադրիչը կազմող շնչավոր ու անշունչ հերոսների անունից։ Նրանց սրատես օբյեկտիվից ոչինչ չի վրիպում․․․ Լսե՛ք, տեսե՛ք, համոզվե՛ք։

Մանե Աբգարյան- Ես տիար Բլեյանի հեծանիվն եմ

Լիլիթ ՄԻնասյան և Էրիկա Սարգսյան— Ես սեբաստացի ծիրանի ծառ եմ

Վահագն Փանոսյան— Ես Արևմտյան դպրոց-պարտեզն եմ

Կարինա Մանուկյան և Թերեզա Հակոբյան — Մենք Արևմտյան դպրոցի փակ լողավազանն ենք

Հրաչյա Կարապետյան և Հրանտ Աբրահամյան— Մենք Արևմտյան դպրոցի թութակներն ենք

Միլենա Հարությունյան և Աստղիկ ԽաչատրյանՄենք ագարակի պոնիներն ենք-ռոդարիական իմպրովիզ․․․

Սաթինե Տեր-Պետրոսյան և Ասյա Միրզոյան- Մենք սեբաստացի համակարգիչներ ենք

Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Ծրագրեր

Ռադիոդաս № 1

Մայիսյան 12-րդ հավաքին ընդառաջ, մենք սկսել ենք նոր՝ «Ռադիոդաս» երկարաժամկետ նախագիծը։ Նախագծի մասնակիցները կդառնան նաև Արևմտյան դպրոցի կրտսեր սովորողները։ Այս նախագծի ընթացքում, սովորողները կներկայացնեն տարբեր ուսումնական աշխատանքներ։ Նախագծի կարևոր նպատակը՝ կենդանի ու անմիջական ռադիոպատումի, հարցազրույցների միջոցով, դասի ընթացքում կատարած ուսումնական աշխատանքի ամբողջական ներկայացումն է։ Շաբաթվա ընթացքում ստեղծել ենք երկու ռադիոդաս։ Սիրով ներկայացնում ենք դրանք։

Մայիսի 5․ 

Մասնակիցներ՝ 4․2 դասարանի սովորողներ

Ֆլեշմոբի առաջադրանքների կազմումը որպես ուսումնական նախագիծ։

Առաջադրանք 10․03

Տրված արմատներով նոր բառեր կազմիր:  

  Բազուկ և աթոռ

 Գանգուր և հեր 

Դյուրին և գրգռել   

 Հորդ և առատ 

Ամպ և գոռգոռալ  

Առնել և տալ         

Գառնուկ և արածել                         

2.Բառարանից օգտվելով  գտիր տրված բառերի հոմանիշները:    

Հովիկ

Արնագույն

Փարթամ

Մեծամիտ

Ուրախանալ

Ուղիղ

Վարար

3.Տեղադրի՛ր համապատասխան բառը:

 Ա) Բար, բառ, կրունկ, կռունկ, համար, համառ:

 

—————երամը թռչում էր տաք երկրներ:             Քեզ ———-մի նվեր եմ պատրաստել:

Աղջկա կոշիկի——————կոտրվեց:                       Այդ————-տղային համոզելը դժվար է:

Օտար քաղաքում ականջիս հայերեն —————— հասան:

Այդ ծառն այլևս ———— չի տալիս:

Բ) Թռչել, առօրյա, բարեհամբույր, առիթ – անառիթ, օշարակ, կիսապառկած, երկարատև:

Ինքնաթիռը ————————օվկիանոսի վրայով: Մարդիկ հոգնել էին ————————թռիչքից և անհարմարության զգացումից: Նրանք երազում էին շուտափույթ ոտք դնել ցամաքի վրա, հասնել իրենց տները,լոգանք ընդունել և զբաղվել———————-գործերով: Ձանձրույթն այլևս չէր կարողանում ցրել անգամ —————————ուղեկցորդուհին, որն  ————————— հայտնվում էր սրահում, ուրախ և անհոգ ժպիտը դեմքին`——————ուղևորներին——————ու հանքային ջուր մատուցելու: