Առաջադրանք 28․02-07․03

Հովհաննես Թումանյան- մեդիափաթեթ

Մանկական բանաստեղծություններ

<<Մանուկն ու ջուրը>>

<<Փիսիկի գանգատը>>

<<Կանանչ ախպեր>>

<<Թռչունի մտածմունքը>>

<<Ծաղիկները>>

<<Ամպն ու սարը>>

<<Արագիլ>>

<<Տերևաթափ>>

<<Առավոտ>>

Հեքիաթներ

<<Բարեկենդանը>>

<< Սուտլիկ որսկանը>>

<<Անհաղթ աքլորը>>

<<Ճամփորդները>>

<<Խելոքն ու հիմարը>>

<<Սուտասանը>>

Ընտրել Թումանյանի նշված ստեղծագործություններից մեկը և ներկայացնել․ խրախուսվում են խմբային, ընտանեկան նախագծերը։

Ներկայացման ձևերը

  • Շարժումի թատրոն /մնջախաղ/
  • Տիկնիկային խաղ
  • Ստվերային թատրոն
  • Մատնային թատրոն
  • Դերային խաղ
  • Խոսքի թատրոն
  • Կարաոկե- /նկարաշար՝ գրավոր խոսքի և ընթերցման ուղղորդությամբ/
  • Նկարչական թատրոն / ստեղծագործության մեկնաբանություն այլընտրանքային  նկարչությամբ և խոսքի միջոցով

 

Թումանյանը` Տերյանի մասին

Դստեր` Նվարդի հուշերից

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

Աղբյուրը` http://www.toumanian.am/

Լրացուցիչ առաջադրանք 01.02.16

  • Ամբողջացնել և ուսումնական բլոգներում հրապարակել առցանց ուսուցման շաբաթների հաշվետու պատումները:
  • Անգիր սովորել Վ.Տերյանի ,,Հայտնություն,, բանաստեղծությունը և աուդիոնյութ պատրաստել:
  • Վերլուծել բանաստեղծությունը և հրապարակել բլոգում: