Ահմադը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Реклама

Կարդում ենք․․․

20170306_110101Նախագիծն իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն՝ փետրվարի 6-ից մարտի 13-ը:

Նպատակը՝ շարունակում ենք ճանաչել ու միասին բացահայտել մեր մեծերին:

Խնդիրները՝  4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում և գրական ճաշակի զարգացում
  • Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
  •  Արտահայտիչ ընթերցանության կատարելագործման խթանում
  •  Տարբեր ժանրերի և ծավալների ստեղծագործությունները հասկանալով կարդալու կարողության տիրապետում
  • Տեքստի բովանդակության վերարտադրում նկարագրական և դատողական տարրերի օգտագործմամբ
  • Տեքստի հիմնական միտքը որոշելու և դրա շուրջ դատողական խոսք կառուցելու կարողությունների զարգացում
  •  Տեքստի առաջին և վերջին նախադասությունները, հիմնական
    միտքը, հենակետային բառերը որոշելու կարողությունների ձևավորում /երեք բանալի և մեկ կողպեք հնարի կիրառում/
  • Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարո-ղության մշակում
  • Տեքստից կերպարներին բնութագրող հատվածները առանձնացնելու և հերոսների համեմատական բնու-
    թագիրը կազմելու հմտությունների զարգացում /Վենի դիագրամ հնարի կիրառման միջոցով/
  • Հեքիաթի, պատմվածքի և այլ ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների դիտարկում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և
    խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Կարդում ենք Տերյան — Տե՛ս հղումը

Բովանդակություն

Հովհաննես Թումանյան- մեդիափաթեթ 

Հովհաննես Թումանյան- Դստեր՝ Նվարդի հուշերից

Հեքիաթներ

  • Չախչախ թագավորը
  • Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Բանաստեղծություններ

  • Համերգ
  • Ամենից լավ տունը

Պատմվածք

  • Ծղրիդը

Խնդիրները՝ 5-րդ դասարանում

  • Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում
  • Արձակ և չափածո ստեղծագործություններ. ընդհանուր գաղափար դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին
  • Հեքիաթի, պատմվածքի, առակի ժանրային բնութագրերը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները տարբերելու կարողությունների զարգացում
  • Ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը
    . վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և կերպարները վերլուծելու միջոցով
  • Կարդացած ստեղծագործության դեպքերի հաջորդականությունը գրավոր կամ բանավոր շարադրելու կարողությունների զարգացում
  • Անծանոթ տեքստի վերաբերյալ առաջադրված հենակետային բառերի և նախադասությունների միջոցով  տեքստը վերականգնելու և վերնագրելու հմտությունների մշակում
  • Տրված տեքստը  պարբերությունների բաժանելու, հիմնական միտքը որոշելու  և պարբերությունների իմաստային կապը վերականգնելու կարողությունների մշակում
  •  Ստեղծագործության գործող անձանց խոսքի
    առանձնահատկությունները որոշելու,  տարբեր անձանց արարքները հակադրելու, նրանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ որոշելու կարողությունների զարգացում
  •  Հերոսների արարքների դրդապատճառները որոշելու և դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու հմտությունների զարգացում
  •  Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Կարդում ենք Թումանյան

Բովանդակություն

Հեքիաթներ

Պատմվածքներ

  • Ահմադը
  • Գրազը
  • Շունը

Պոեմներ

  • Թմկաբերդի առումը
  • Լոռեցի Սաքոն

Գրառումներ

  • Ադամյանի օրերից
  • Ինքնակենսագրություն

 Բանաստեղծություններ

  • Պատրանք
  • Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
  • Երկու սև ամպ

Հոդված

  • Ձևն ու հոգին

Լրացուցիչ

Նախագծի ամփոփում

Անհատական և ընտանեկան ընթերցումներ` սովորողների ընտրությամբ

Վահան Տերյան

  • Միասնական, ընտանեկան, անհատական ընթերցումներ — ռադիոթատրոնի նախագծեր
  • Կենդանի ընթերցումներ- համագործակցային նախագծեր

Բովանդակություն

  1. Տեղեկություններ, հետաքրքրող փաստեր Վահան Տերյանի մասին
  2. Թումանյանը՝ Տերյանի մասին
  3. Երկիր Նաիրի— բանաստեղծությունների շարք

Բանաստեղծություններ՝

  1. Թողի երկիրն իմ հայրենի
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Գարնանամուտ
  4. Հայտնություն

Այլ