Կոմիտաս

Ըստ Լյուսի Թարգյուլի

Բեռլինին կոնսերվատորիայի դահլիճում հավաքվել էին միջազգային երաժշտական ընկերության անդամներ՝ ականավոր կոմպոզիտորներ, տեսաբաններ, քննադատներ, երաժշտագետներ Վիեննայից, Փարիզից եւ այլ քաղաքներից: Դասախոսությունն ավարտելու համար խոսքը տրվեց Կոմիտասին:
-Եվ այսպես,- ամբիոնի մոտենալով՝ հանդարտ եղանակով շարունակեց Կոմիտասը,- այս բոլորից հետո հարկավոր է ապացուցել, որ հայ ժողովուրդն ունի իր երգը…Մարդիկ կան, որոնք հայտարարում են, որ հայ երաժշտություն գոյոււթյուն չունի, եւ որ եղածը այլ ժողովուրդների մշակույթի ազդեցությունն է կրում: Մինչդեռ հայկական երաժշտությունն այնքան ազգային է եւ այնքան ինքնուրույն, որչափ նրա լեզուն ու գրականությունը, որովհետեւ յուրաքանչյուր ազգի երաժշտություն ազգի հնչյունական ելևէջներից է սնվում:
Կոմիտասն իր ասածն ապացուցելու համար երգեց հայկական մի եղանակ. այդ եղանակում զգացվում էր տաճկականի ազդեցությունը՝ դողդողուն խաղեր, սակայն երբ նա երկրորդ անգամ կատարեց միևնույնը՝ հեռացնելով օտարամուտը, ապա հայտնվեց երգի բուն մեղեդին՝ անաղարտ բնիկ հայկական հատկանիշներով:
Դահլիճը, մոռանալով երաժշտական խիստ կանոնները, ծափահարեց Կոմիտասին: Հայ երաժիշտը գլխի զուսպ շարժումով ընդունեց ունկնդիրների գոհունակությունն ու ներս հրավիրեց հայ ուսանողներից կազմած իր երգեցիկ խումբը:
Կոմիտասյան ձեռքի վճռական մի շարժում, և ահա Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվող բեռլինյան դահլիճում թնդացին հայ ժողովրդի երգերը…Երգեր, որոնք հզոր էին, ինչպես ինքը՝ ժողովուրդը՛ և պարզ ու ազնիւ, ինչպես դարձյալ ժողովուրդը: Ունկնդիրների մարմնով հաճելի մի սարսուռ անցավ:
Կոմիտասը նստեց դաշնամուրի առաջ՝ որպես անտունի, ու ինքն իրեն նվագակցելով՝ երգեց «Անտունին»…
Ելավ «Անտունին» նրա շուրթերից՝ ոորպես հայ ժողովրդի ողբ…Մռնչաց ծովը հասարակության կիսախուփ աչքերի առաջ, լիզեց ժայռոտ ափերը՝ կուլ տալու նրան, որի տունը փլվել էր, ու գերանները կախվել էին…Քանի՜ անգամ փլվեց հայ տունը, ու քանի՜ անգամ նա նորոգեց գերանները, բայց չար մարդիկ կրկին ավերեցին այն տունը…
Երգն ավարտված էր, սակայն ոչ ոք չսթափվեց, որ ծափահարեր: Կոմիտասը հեռացավ: Ու նոր միայն թնդաց դահլիճը, երերաց ծափահարությունից…
-Չգիտես ինչո՛վ հիանալ. Կոմիտասի ձայնո՞վ, արվեստո՞վ, թե՞ կատարողականությամբ,- բացականչեց երաժշտագետներից մեկը:
Կոմիտասը նորից մոտեցավ դաշնամուրին, եւ դահլիճը լռեց: Բերկրանքը, որ ավելանում էր յուրաքանչյուր հնչյունից հետո, ճիչը, որ խեղդվում էր ունկնդիրների կոկորդում, այլևս հնարավոր չեղավ զսպել, երբ Կոմիտասը երգեց «Մոկաց Միրզան»:
Դահլի՞ճը…Ու՞ր մնաց դահլիճը, Կոմիտասը՝ որպես մոգ, շարժեց երկար մատները դաշնամուրի ստեղների վրա, ու մարդիկ նրա հնչյունների ուժով լողացին տարածության մեջ, հասան Մոկաց աշխարհ, կախարդական մի աշխարհ, ուր բնությունը վեհ է, լեռները՝ վիթխարի, հերոսական…

Շարունակել կարդալ

Կոմիտասյան օրեր

d5a1d5b7d5b8d682d5b6-d685d680

Նախագծի իրականացման ժամանակահատվածը․ սեպտեմբերի 26- հոկտեմբերի 06-ը։

Նախագծի նպատակը՝ Ծանոթացում Կոմիտասի գործունեությանը, երգերին ու բանաստեղծություններին։

Խնդիրներ՝

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում, ուսուցում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում

Բովանդակություն

Խնդիրները՝ 5րդ դասարանում

Թեմաներ՝

Արդյունքում ՝

Համագործակցային նախագծերի կազմակերպում, դասարանական, ընտանեկան  մեդիանյութերի ստեղծում։

Նախագծի ամփոփում

Կարդում ենք Կոմիտաս

Նկարում են սովորողները

Կոմիտասյան ընթերցարան

Բաց դաս-նախագծի ամփոփում

Կոմիտաս-առաջադրանքների մեդիափաթեթ

Աշուն

Աշուն օր

Աշուն գիշեր

 

 

Կոմիտասյան օրեր

Սյուզաննա ԳալստյանՕր առաջին. 26 սեպտեմբերի

Այսօր ծանոթացանք Կոմիտասի <<Աշուն օր>>  բանաստեղծությանը: Կարդացինք, առանձնացրինք մեր կածիքով ամենագեղեցիկ բնապատկերները, առանձնացրինք, բացատրեցինք անծանոթ բառերն ու արտահայտությունները, փորձեցինք բանաստղծությունը պատումի տեսքով գրի առնել: Հետո, բանաստեղծությունից առանձնացրինք աշնանային մի քանի բառակապակցություններ ու աշնանային գեղեցիկ պատկերներ ստեղծեցինք: Ահա դրանցից մի քանիսը:

Աշնանային պարող տերևըՆարեկ Գրիգորյան

Աշուն

Աշունը եկավ իր սևուկ ամպերով: Սառեց օդը,թռչուններն ու կենդանիները խեղճացան: Ծառերից թափվեցին ծերացած, հոգնած տերևները : Բողբոջ արևը էլ առաջվա պես չի փայլում, որովհետև աշուն է:

Հակոբ Միրզոյան

Աշուն

Աշուն էր։ Սևուկ ամպերը բերում էին հորդառատ անձրևներ։ Արևը արդեն քիչ է տաքացնում։ Երբ աշունը վերջացավ, սև ամպերը և մառախուղը հեռացան, իսկ ջերմ արևը և առաջին բողբոջները վերադարձան։ Թրչունները երգում են, բոլոր կենդանիները դուրս են գալիս իրենց բներից։

Էդուարդ Սարգսյան

Աշուն էր: Պատուհանից նայեցի և տեսա, որ սևուկ ամպերը պատել են երկինքը: Դրսում օդը սառած էր և մարմանդ անձրև էր գալիս: Անձրևից հետո քամի սկսվեց: Քամին գետին էր թափում հոգնած տերևները: Անձրևից և քամուց հետո, երկնքում հայտնվեց բողբոջ արևը և կամաց-կամաց եղանակը տաքացավ:

Ֆելիքս Մելքոնյան

Այսօր ես զարթնեցի և լսեցի ինչ որ ձայն: Այդ ձայնը սևուկ ամպերի ձայնն էր : Սևուկ ամպերը

սառած օդի հետ խաղում էին և չէին թողնում ինձ քնել: Իհարկե, ոչ թե մենակ ինձ չէին թողնում, այլև բոլորին:

Բողբոջ արևը շատ քիչ էր լույս տալիս, դրա համա էլ սևուկ ամպերը չէի անհետանում։

Տերևները հոգնած էին, դրա համար էլ թափվում էին: Մարմանդ անձրևը այնքան դանդաղ էր մաղում, որ մարդիկ չէին ուզում անձրևանոցներ վերցնել: Սիրուն աշուն է:

Տիգրան Մարջանյան

 Մի օր սևուկ ամպերն ու սառած օդը որոշեցին գնալ զբոսանքի, և հանդիպեցին բողբոջած արևին Միասին շարունակեցին զբոսնել: Հետո գնացին սրճարան, զանգեցին  հոգնած տերևին և մարմանդ անձրևին, ասացին՝ եկեք սրճարան: Նրանք համաձայնեցինԵկան սրճարանսրճեցին, պաղպաղակ համտեսեցին և դուրս եկան: Այսպիսի հետաքրքիր օր անցկացնելուց հետո, ուրախ տրամադրությամբ գնացին տուն ու անձրևը որոշեց կտրվել:

Կարապետյան Իռեն

Աշնան օր

Սևուկ ամպերը հավաքվել էին երկնքում և սպասում  էին աշնան գալուն : Վերջապես եկավ աշունը։ Սևուկ ամպերը ուրախացան և ճանապարհ տվեցին սառած օդին, իսկ բողբոջ արևը կամաց‑կամաց հեռանում էր: Ծառերի տերևները  կարծես հոգնած լինեին,  իսկ աշնան անձրևն էլ իր համար մարմանդ մաղում էր ու մաղում:

Հովհաննիսյան Արսեն

4․2 դասարան․ 2016-2017 ուս-տարի

Կոմիտասյան օրեր

%d5%af%d5%b8%d5%b4%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd_16

«Կոմիտասյան օրեր» նախագիծը իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով սեպտեմբերի 26-30-ը:

Նպատակը՝ կոմիտասյան երգերի ու բանաստեղծությունների միջոցով, սովորողների գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության ու բառապաշարի հարստացում:

 

 

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի բանաստեղծություններին
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում, ուսուցում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում

Թեմաներ

Խնդիրները՝ 5րդ դասարանում

Թեմաներ՝

Արդյունքում ՝

Համագործակցային նախագծերի կազմակերպում, դասարանական, ընտանեկան  մեդիանյութերի ստեղծում։

Նախագծի ամփոփում

Կոմիտաս-առաջադրանքների մեդիափաթեթ

Աշուն

Աշուն օր

Աշուն գիշեր

Ստեղծագործում են սովորողները․ մի դասի ամփոփում

Համագործակցային դաս-համերգ

Կոմիտասյան օրեր․ ուսումնական նախագիծ

«Կոմիտասյան օրեր» նախագիծը իրականացվում է կրթահամալիրի օրացույցով սեպտեմբերի 23-30-ը:

Նպատակը՝ կոմիտասյան երգերի ու բանաստեղծությունների միջոցով, սովորողների գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության ու բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի գրական ժառանգությանը․ / բանաստեղծություններին/
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում, ուսուցում
  • Երգերի բերանացի ուսուցում, տարածում

Շարունակել կարդալ